«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի ծիրին մէջ, որ խմբակներու դրութեամբ սկսաւ երէկ, Պարսելոնա տպաւորիչ ձեւով սկսաւ իր ելոյթներուն, երբ 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց իր հիւրը` հոլանտական ՓՍՎ Այնտհովընը:
Այս յաղթանակին մէջ իր մեծ դերը ունեցաւ խմբապետ Լիոնել Մեսսի, որ հեթրիք մը իրագործեց (32-րդ, 77-րդ եւ 87-րդ)` աւելի քան 73 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Նշենք, որ այսպիսով Մեսսի Ռէալ Մատրիտի նախկին մարզիկ Ռաուլ Կոնզալեսէն ետք հանդիսացաւ երկրորդ ֆութպոլիստը, որ յաջորդաբար 14-րդ տարեշրջանն ըլլալով կոլ կը նշանակէ:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Ֆ. Ք. Պրիւժ – Պորուսիա Տորթմունտ | 2-1 |
| Մոնաքօ – Աթլեթիքօ Մատրիտ | 1-2 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պարսելոնա – ՓՍՎ Այնտհովըն | 4-0 |
| Ինթեր Միլան – Թոթենհամ | 2-1 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| «Կարմիր Աստղ» Պելկրատ – Նափոլի | 0-0 |
| Լիվըրփուլ – Փարիզ Սեն Ժերմեն | 3-2 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Կալաթասարայ – Լոքոմոթիւ Մոսկուա | 3-0 |
| Շալքէ – Փորթօ | 1-1 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Այաքս Ամսթերտամ – Աէք Աթէնք | 19:55 |
| Պենֆիքա – Պայէրն Միւնիխ | 22:00 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Շախտիոր Տոնեցք – Հոֆընհայմ | 19:55 |
| Մանչեսթըր Սիթի – Լիոն | 22:00 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Ռէալ Մատրիտ – Ա. Էս. Ռոմա | 22:00 |
| Վիքթորիա Փլզեն – Մոսկուայի Բանակայիններ | 22:00 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Վալենսիա – Եուվենթուս | 22:00 |
| Եանկ Պոյզ – Մանչեսթըր Եունայթըտ | 22:00 |



