Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ֆըրթընա Հովտի Դռները». Համշէնեան Իշխանների Ամրոցին Նուիրուած Հրապարակումը Թուրքական Պարբերականում

June 14, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ

«Ակունք»-ը թուրքերէնից թարգմանաբար եւ առանց կրճատումների ներկայացնում է «Հիւրիէթ»-ում հրապարակուած յօդուածը` նուիրուած Զիլ ամրոցի պատմութեանը: Հրապարակման մէջ, սակայն, ոչ մի խօսք չկայ այն մասին, որ սոյն բերդը կառուցուել է Համշէնի հայկական կիսանկախ իշխանութեան ժամանակաշրջանում եւ հայ իշխանների կողմից.

«Ֆըրթընա հովիտն այն վայրերից է, որտեղ բնութիւնը պահպանել է իր գեղեցկութիւնը: Նշանակալի է ոչ միայն այս հովտի բնութիւնը, այլեւ` պատմութիւնը, իսկ այստեղի ամենանշանաւոր կառոյցը Զիլ ամրոցն է…

Չամլըհեմշին գաւառի (պատմական Համշէնն է, գտնւում է Թուրքիայի ներկայիս Ռիզէ նահանգում, «Ակունք»-ի խմբ.) կենտրոնից մօտ 20 քմ վերեւ գտնուող Շէնքէօյ (Ամոթքա), Փալովիթ հովտի եւ Մեճմուն գիւղի միջեւ, գետից 100 մ բարձրութեան վրայ տեղակայուած եւ դղեակի տեսք ունեցող Զիլ ամրոցը հինաւուրց ժամանակներից մեզ հասած ամենակարեւոր մշակութային եւ պատմական յուշարձաններից է: Այն զառիվեր ժայռերի կոյտը, որի վրայ կառուցուել է Ֆըրթընա ձորահովտի արեւմտեան կողերի վրայ հիմնուած սոյն ամրոցը, գտնւում է ծովի մակերեւոյթից 750 մ բարձրութեան վրայ: Ասում են` ամրոցի եւ ձորահովտի միջեւ մի գաղտնի գետնուղի է եղել, որը ժամանակի ընթացքում փակուել է: Պատահական չէ, որ սոյն ամրոցը կառուցուել է Տրապիզոնը Թաւրիզի հետ կապող Մետաքսի ճանապարհի ամենաէական կէտերից մէկը հանդիսացող Ֆըրթընա հովտում: Կարելի է ենթադրել, որ այս ամրոցը կառուցուել է ոչ թէ ռազմական նկատառումներով, այլ` հետեւեալ նպատակով. հէնց այստեղ էին ամբարւում Իրանի միջով բերուող առեւտրական ապրանքները, որոնք հասցւում էին տեղի բնակիչներին: Այնպէս որ, այս շրջանում կանանց գոյնզգոյն գլխաշորերին «պարսկական շար» էին ասում (համշէնահայ կանանց գլխաշորը կոչւում է նաեւ փուշի: Այս անուանումը եւս պարսկական ծագում ունի, «Ակունք»-ի խմբ.): Որոշ շրջաններում այն անուանում են նաեւ «շայ»: Այս աւանդական գլխաշորերը նոյնպէս այդ վայրերում կատարուած աշխուժ առեւտրի արտացոլումն են:

Խորը հնագիտական պեղումներ չեն կատարուել

Սոյն ամրոցի շուրջ խորը հնագիտական պեղումներ չեն արուել: Մի քանի գտածոյ կայ միայն: Հին աւերակներից ելնելով` մասնագէտները հետեւեալ մեկնաբանութիւնն են անում սոյն ամրոցի կառուցուածքային առանձնայատկութիւնների մասին. «Ամրոցը բաղկացած է արտաքին պարիսպներից, ներքին պարիսպներից եւ միջնաբերդից: Արտաքին պարսպի դրանը կարելի է հասնել հիւսիս-արեւմուտքում գտնուող մի նեղ արահետի միջոցով: Հիւսիսային դռների քարերը թափուած են: Մի պատշգամբի միջոցով կարելի է մտնել միջնաբերդ, որտեղ երեք կարեւոր կառոյցներ կան: Այդ շինութիւններն են` պահնորդների սենեակը, մատուռը եւ գլխաւոր աշտարակը: Պատերի վրայի հեծանների հետքերից եւ անցքերից հասկացւում է, որ ամրոցը քառայարկ շինութիւն է եղել: Պատերի վրայ արեւելեան կողմում կան կամարաձեւ պատուհաններ, իսկ միւս կողմերում` որմնածակեր: Ենթադրւում է, որ պատերի ներսում ուղղաձիգ ձգուող խողովակների խոռոչներից ջուր է հոսել դէպի ջրամբարներ: Որեւէ տուեալ չկայ սոյն ամրոցի կառուցման ճշգրիտ թուականի վերաբերեալ, այն թուագրւում է 14-15-րդ դարեր (ըստ Էնթոնի Պրայըրի, այն կառուցուել է Համշէնի իշխան Առաքելի կողմից, որն ապրել է 15-րդ դարի սկզբներին, տես` BRYER A. & WINFIELD D. (1985), Byzantine Monuments and Topography of the Pontos. Dumbarton Oaks Centre Studies. 2 vol. Washington p. 348, «Ակունք»-ի խմբ.): Տեղեկութիւններ չկան տուեալ շրջանի թէ՛ նախնադարեան եւ թէ՛ միջնադարեան պատմութեան մասին (թուրքական պարբերականը ակնյայտ կերպով խուսափում է յիշատակել տուեալ տարածքների բիւզանդական եւ հայկական պատմութեան մասին, «Ակունք»-ի խմբ.): Յայտնի չէ` Համշէնի տեղանքը իլհանլըների, գարագոյունլուների եւ ագգոյունլուների ժամանակաշրջաններում ամբողջովի՞ն է գրաւուել, թէ՞ մասամբ: Այնպիսի ամրոցներ ու բերդեր, ինչպիսիք են` Վարոշը, Զիլը, Ճիհանը եւ Փազար Քըզը, ապահովում էին թէ՛ տուեալ շրջանների եւ թէ՛ Բայբուրթ (Բաբերդ, «Ակունք»-ի խմբ.) հասնող կարեւոր միջնադարեան տարանցիկ ուղիների անվտանգութիւնը: Ամրոցը շարունակել է օգտագործուել նաեւ օսմանցիների կողմից տուեալ շրջանի նուաճումից յետոյ: Բերդում գտնուած երկու թնդանօթի գնդակ ներկայում պահպանւում է Տրապիզոնի թանգարանում»:

Անդադար հիանալ հովտով

Թէեւ որոշ աղբիւրներում նշւում է, որ անվտանգութեան նկառումներից ելնելով` ամրոցից դէպի գետ մի գաղտնի անցուղի է եղել, սակայն նման բան մինչ օրս, գոնէ տեղացիների կողմից, չի յայտնագործուել: Քանի որ սոյն ամրոցը, օսմանցիների տիրապետութեան տակ անցնելուց յետոյ, լրիւ թողնուել էր բախտի քմահաճոյքին, ամենայն հաւանականութեամբ տանիքը փլուել էր, եւ այն լիովին ձեւազեղծուել էր` Սիւմելա վանքի նման, իսկ քարերը ներս էին թափուել, եւ բերդը վերածուել էր  հեռուից ուրուականի յիշեցնող մի դղեակի, ուր բարձրանալը բարդ էր: Սակայն սխալ չի լինի ասել, որ այդ վիճակով այն շատ աւելի գրաւիչ էր: Իսկ ներկայում, սրանից մօտ 5-6 տարի առաջ, երբ կառուցւում էր Չաթ հովտի ճանապարհը, այս ամրոցին էլ ձեռք գցեցին, եւ այն որոշ չափով վերականգնուեց: Կրաղիւսով շաղախուած պատերով եւ հնարովի յարկաբաժիններով այս ամրոցը հիմա տարեկան գրեթէ մէկ միլիոն այցելու է ունենում: Այնինչ, եթէ այն վերականգնուէր, ինչպէս որ հարկն էր, եւ եթէ բերդում աւելի մանրամասն տեղեկութիւններ հաղորդող ցուցատախտակներ դրուէին, ապա այցելուների թիւն աւելին կը լինէր: Սակայն, այնուամենայնիւ, սոյն ամրոցը տուեալ շրջանի ամենաուշագրաւ կառոյցներից մէկն է, որը հաստատ պէտք է այցելել: Մի առանձնայատուկ հաճոյք է ամրոցից հովտով հիանալը:

Մի ամրոց եւս…

Զիլը սոյն բերդի` բոլորի կողմից ճանաչուած անուանումն է, սակայն ամրոցի իսկական անունը Kale-i Zir է, այսինքն` Ստորին ամրոց: Քանզի Զիլ ամրոցից 25 քմ վերեւ, Քալէ  (Հիսարճըք) գիւղի սահմաններում մի բերդ էլ կայ, որի անունը Kale-i Bala է, այսինքն` Վերին ամրոց: Որոշ գրաւոր աղբիւրներում այս ամրոցը հանդիպում է նաեւ Վարոշ անուամբ: Սոյն բերդի գլխաւոր յատակագիծը քառանկիւն է, նրա արեւելեան, հարաւային եւ մասամբ էլ հիւսիսային հատուածները ժայռոտ են: Իսկ արեւմտեան մասը մի զառիվայր հողատարածքի վրայ է գտնւում: Kale-i Bala-ի մուտքի դուռը հիւսիս-արեւմուտքում է: Ակնյայտ է, որ այս բերդն առնչութիւն ունի Զիլ ամրոցի հետ, քանի որ Քալե-ի Պալան եւս կարեւոր կէտում է գտնւում: Այս բերդը նոյնպէս «վերանորոգուել է»` այցելուների ուշադրութիւնը գրաւելու նկատառմամբ: Այս երկու ամրոցներն էլ արժանի են, որ այցելէք եւ տեղում տեսնէք, քանի որ շատ ուշագրաւ վայրում են գտնւում, եւ այնտեղից հիասքանչ տեսարաններ են բացւում»:

http://www.hurriyet.com.tr/seyahat/firtinanin-kapilari-40818452

 

 

«Ակունք»

Նախորդը

ԼԵՄ-ի Հետաքրքրական Ձեռնարկը

Յաջորդը

Գաղութէ Գաղութ

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

January 31, 2026
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի
Անդրադարձ

Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի

January 31, 2026
1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը
Անդրադարձ

1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը

January 31, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.