Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին կազմակերպած մինի ֆութպոլի աւարտական մրցումները տեղի ունեցան շաբաթ, 10 մարտ 2018-ին, ՀՄԸՄ-ի «Հայր Պօղոս Արիս» մարզադաշտին վրայ. մրցումներու աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը, որ կատարեց ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան եւ ՀՄԸՄ-ի ԼԵՎԱՄ-ի ներկայացուցիչ Աշոտ Թասլաքեան:
Ստորեւ կը ներկայացնենք մրցումներուն արդիւնքները.
| Հինգշաբթի, 8 մարտ 2018 | ||
| Մեսրոպեան – Յառաջ | (2004/2005-ի ծնունդ) | 4-1 |
| Ս. Խաչ-Հարպոյեան – Մեսրոպեան | (2002/2003-ի ծնունդ) | 4-6 |
| Ե. Մանուկեան քոլեճ – Յառաջ | (2000/2001-ի ծնունդ) | 2-1 |
| Ուրբաթ, 9 մարտ 2018 | ||
| Ս. Խաչ-Հարպոյեան – Մեսրոպեան | (2004/2005-ի ծնունդ) | 2-0 |
| Մեսրոպեան – Ե. Մանուկեան քոլեճ | (2000/2001-ի ծնունդ) | 3-0 |
| Շաբաթ, 10 մարտ 2018 | ||
| 3-րդ / 4-րդ դիրք Մեսրոպեան – Ե. Մանուկեան քոլեճ | (2004/2005-ի ծնունդ) | 4-0 |
| Ե. Մանուկեան քոլեճ – Ս.Խաչ-Հարպոյեան | (2002/2003-ի ծնունդ) | 0-4 |
| Ե. Մանուկեան քոլեճ – ԿԲՎ | (2000/2001-ի ծնունդ) | 3-0 |
| Աւարտական Ս. Խաչ-Հարպոյեան – Ազգային միացեալ վարժարան | (2004/2005-ի ծնունդ) | 0-0 |
| (0-1 ի նպաստ Ազգային միացեալ վարժարանի` փենալթիներ) | ||
| Ճեմարան – Մեսրոպեան | (2002/2003-ի ծնունդ) | 0-4 |
| Մեսրոպեան – Ճեմարան | (2000/2001-ի ծնունդ) | 2-0 |
Դաշտային Խաղեր
Հովանաւորութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան եւ հսկողութեամբ Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնին, ՀՄԸՄ-ի ԼԵՎԱՄ-ի դաշտային խաղերը տեղի ունեցան կիրակի, 11 մարտ 2018-ին, Պուրճ Համուտի քաղաքապետարանի մարզադաշտին վրայ:
Մրցաշարքին մասնակցեցան աւելի քան 300 աշակերտ-աշակերտուհիներ` ներկայացնելով` Համազգայինի Մ. Եւ Հ. Արսլանեան Ճեմարանի, Ազգային Եղիշէ Մանուկեան, Ազգային Յառաջ – Գալուստ Կիւլպէնկեան, Ազգային միացեալ, Հայ աւետարանական քոլեճի, Հայ աւետարանական Թորոսեան, Հայ կաթողիկէ Մեսրոպեան, Հայ կաթողիկէ Ս. Հռիփսիմեանց եւ Հայ կաթողիկէ Ս. Խաչ-Հարպոյեան վարժարանները:
Մրցումները սկսան առաւօտեան ժամը 8:00-ին` Լիբանանեան եւ Հայաստանի քայլերգներուն ունկնդրութեամբ եւ աւարտեցան յետմիջօրէի ժամը 14:00-ին: Ներկայ էր Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Էլի Սաատէ, եւ ֆետերասիոնի անդամներ Էլի Տագեսեան եւ Մարիա Գէորգեան, որոնց հսկողութեամբ ընթացան օրուան մրցումները` օգնութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի ԼԵՎԱՄ-ի եւ աթլեթիզմի յանձնախումբերու անդամներուն:
Մրցանակաբաշխութիւնը կատարեցին աթլեթիզմի ֆետերասիոնի անդամները, ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութենէն Աշոտ Թասլաքեան եւ Պետիկ Լոճիկեան ինչպէս նաեւ ներկայ ուսուցիչներ ու ծնողներ:
Մանրամասն արդիւնքները կը հրապարակենք յառաջիկային:
ՀՄԸՄ-Ի ԼԵՎԱՄ-Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ



