Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 20-րդ հանգրուանին ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 3 մարտին, յետմիջօրէի ժամը 14:15-ին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ պիտի հիւրընկալէ Ահլի Սայտան:
Ինչպէս ծանօթ է, նախորդ շաբաթավերջին ՀՄԸՄ Ամալ Մաարաքէէն կրեց անակնկալ պարտութիւն մը, դասաւորման մէջ դիրք մը եւս նահանջեց եւ այժմ կը գրաւէ 10-րդ վտանգաւոր դիրքը` կոլ-էվըրէյճի տարբերութեամբ ետ մնալով 9-րդ դիրքը գրաւող Սաժեսէն:
Լիբանանի ֆութպոլի պատմութեան մէջ իր անունը արձանագրած ՀՄԸՄ-ի կազմը պէտք չէր տեսնել այն դիրքին վրայ, ուր որ է այժմ:
Դարձի մրցումներուն սկիզբէն ետք գրեթէ յստակ դարձաւ, որ ՀՄԸՄ այս տարեշրջանին յոյս չունի բարձրանալու Ա. դասակարգ, մանաւանդ որ խումբը իր մրցումները կը կատարէ մէկ օտարականով, մինչ մնացեալ խումբերը` երկուքով:
Փափաքելի պիտի ըլլար, որ ՀՄԸՄ ներկայիս աւելի լաւ դիրքի վրայ տեսնուէր, բայց խումբը քիչ մը նեղ կացութեան մատնուած է:
Ասկէ մեկնելով, այս փուլին աւելի կարեւոր է, որ բոլորս ալ խումբին կողքին ըլլանք եւ անոր նեցուկ կանգնելով ուղղուինք Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտ ու քաջալերենք մեր սիրելի խումբը:
«Բարեկամդ եւ ընկերդ յիշէ անոր նեղ օրերուն» ասացուածքը այսօր բոլորս պիտի մղէ երթալու դաշտ եւ քաջալերելու մեր կազմը` յաղթական դուրս գալու այսօրուան ճակատումէն:
Նշենք, որ այս հանգրուանի բացման մրցումին, երէկ Ամալ Մաարաքէ արձանագրեց իր երկրորդ յաղթանակը` 2-1 արդիւնքով պարտութեան մատնելով Շապապ Մաժտալ Այնճարը:
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 3 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Թատամոն Սուր – Նեպի Շիթ | 14:15 | Սուր |
| Սաֆա – Նըժմէ | 16:00 | Մարզական աւան |
| ԿԻՐԱԿԻ, 4 ՄԱՐՏ | ||
| Ռասինկ – Շապապ Արապի | 14:15 | Պհամտուն |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Թրիփոլի | 14:15 | Սուր |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 3 ՄԱՐՏ | ||
| ՀՄԸՄ – Ահլի Սայտա | 14:15 | Պուրճ Համուտ |
| Մապարրա – Իժթիմահի | 14:15 | Ահտ |
| Շապապ Սահել – Ահլի Նապաթիէ | 14:15 | Պհամտուն |
| ԿԻՐԱԿԻ, 4 ՄԱՐՏ | ||
| Շապապ Ղազիէ – Պըրժ | 14:15 | Անսար Ժընուպ |
| Սաժես – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Սաֆա |
ԿՐՏՍԵՐՆԵՐ, 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 4 ՄԱՐՏ | ||
| Շապապ Ղազիէ – ՀՄԸՄ | 10:00 | Անսար |
Շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին, այժմ Բ. դասակարգի դասաւորման պատկերը կը ներկայանայ հետեւեալ ձեւով.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Շապապ Սահել | 14 | 2 | 3 | 49 | 19 | 44 |
| 2.- Պըրժ | 13 | 5 | 1 | 38 | 14 | 44 |
| 3.- Շապապ Ղազիէ | 14 | 4 | 1 | 47 | 19 | 43 |
| 4.- Մապարրա | 10 | 4 | 5 | 34 | 21 | 34 |
| 5.- Ահլի Նապաթիէ | 8 | 4 | 7 | 31 | 26 | 28 |
| 6.- Նասեր Պար Էլիաս | 7 | 3 | 9 | 21 | 26 | 24 |
| 7.- Իժթիմահի | 6 | 4 | 9 | 25 | 33 | 22 |
| 8.- Ահլի Սայտա | 4 | 7 | 8 | 23 | 27 | 19 |
| 9.- Սաժես | 4 | 5 | 10 | 25 | 37 | 17 |
| 10.- ՀՄԸՄ | 4 | 5 | 10 | 17 | 34 | 17 |
| 11.- Մաժտալ Այնճար | 3 | 3 | 14 | 16 | 39 | 12 |
| 12.- Ամալ Մաարաքէ | 2 | 6 | 12 | 21 | 52 | 12 |


