Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ` կիրակի, 25 փետրուարին, ՀՄԸՄ Պուրճ Համուտ Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզ) մրցեցաւ Նըմուր Քուրայի դէմ:

Հակառակ անոր որ ՀՄԸՄ Ա. կիսախաղին 3-2 արդիւնքով գերազանցեց իր մրցակիցը, սակայն մրցումը աւարտեցաւ 4-4 հաւասարութեամբ: ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Սերժ Տօնապետեան եւ Աւօ Տոնպուրեան (2-ական կոլ):
Իր արձանագրած այս հաւասարութենէն ետք, ՀՄԸՄ մնաց երրորդ դիրքին վրայ:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Զուք Մոսպեհ | 12 | 36 (75-18) |
| 2.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 13 | 25 (61-32) |
| 3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 12 | 22 (67-49) |
| 4.- Հումին | 13 | 20 (47-48) |
| 5.- Նըսուր Քուրա | 13 | 19 (41-40) |
| 6.- Աֆաք | 12 | 15 (49-52) |
| 7.- «Էյ. Եու. Սի. Ի.» | 13 | 15 (41-46) |
| 8.- Ահլի Սայտա | 12 | 12 (42-74) |
| 9.- Ժամհուր ) | 1 (29-93) |

Գ. դասակարգի ախոյեանութեան գծով, ՀՄԸՄ Պէյրութի կազմը կարեւոր յաղթանակով մը վերադարձաւ հարաւային Լիբանանէն, երբ Սարաֆանտի դաշտին վրայ 6-3 արդիւնքով յաղթեց դաշտին տիրոջ` Թըպնինի:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Երուանդ Մանասերեան (3 կոլ), Սագօ Մոսկոֆեան, Պասել Ֆաքիհ եւ Փիեռ Քազզի:


