– Ֆուրքատի Երրորդ Ոսկի Մետալը
– Քանատա Տիրացաւ 2 Ոսկի Մետալի
Հարաւային Քորէայի Փիոնկ Չիանկ քաղաքին մէջ տեղի ունեցող 2018-ի ձմեռնային ողիմիականի 23-րդ խաղերուն, երէկ մարզիկները պայքար մղեցին 5 մետալներու տիրանալու համար:
Պիաթլոնի մրցաշարքի խառն փոխանցավազքին յաղթեց Ֆրանսայի քառեակը, որուն կազմին մէջ հանդէս կու գայ նաեւ Մարթեն Ֆուրքատ: Ան այսպիսով այս ողիմպիականին տիրացաւ իր երրորդ, իսկ ընդհանուր գումարով իր հինգերորդ ոսկի մետալին` բոլոր ողիմպիականներուն ընթացքին:
Սոչի 2012-ի կրկնակի ողիմպիական ախոյեանը իր տիրացած ոսկի մետալներով մրցանշակիր է ֆրանսացի մարզիկներուն մէջ:
Գեղասահքի զոյգի մրցումներուն Քանատա հանդիսացաւ առաջին:
Երէկ Քանատա այլ ոսկի մետալի մը տիրացաւ, երբ Քերի Շարփ աղջկանց հաֆ փայփի ֆրի-սթայլի մրցումին մէջ հանդիսացաւ առաջին:
Ստորեւ` մետալներուն դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Նորվեկիա | 11 | 10 | 8 | 29 |
| 2.- Գերմանիա | 11 | 7 | 5 | 23 |
| 3.- Քանատա | 8 | 5 | 6 | 19 |
| 4.- Հոլանտա | 6 | 5 | 3 | 14 |
| 5.- Ֆրանսա | 5 | 4 | 4 | 13 |



