– Գերմանիա Նահանջեց 2-րդ Դիրք
– Ռուս Աթլեթները 2 Մետալի Տիրացան
Հարաւային Քորէայի Փիոնկ Չանկ քաղաքին մէջ տեղի ունեցող 2018-ի ձմեռնային 23-րդ ողիմպիական խաղերուն 9-րդ օրը, երէկ Գերմանիա ընդհանուր դասաւորման մէջ նահանջեց 2-րդ դիրք` նկատի ունենալով, որ ոսկի մետալի չտիրացաւ:
Նորվեկիա, որ տիրացաւ 2 ոսկի մետալի, գրաւեց առաջին դիրքը: Երրորդ դիրքին վրայ է Հոլանտա:
Ողիմպիականի ռուս աթլեթներ անունին տակ հանդէս եկող ռուս մարզիկները երէկ տիրացան 2 մետալի (1 արծաթ, 1 պրոնզ):
Անոնք այժմ տիրացած են 3 արծաթ եւ 8 պրոնզ մետալի եւ ընդհանուր դասաւորման մէջ կը գրաւեն 20-րդ դիրքը:

Պիաթլոնի մրցումներուն, ֆրանսացի Մարթեն Ֆուրքատ 15 քմ մրցումը աւարտեց տիրանալով ոսկի մետալին, արձանագրելով 35, 47, 3 արդիւնք մը եւ ֆոթո-ֆինիշի միջոցով գերազանցեց գերմանացի Սիմոն Շեմփը:
Այսպիսով, ան դարձաւ ողիմպիականի քառակի ախոյեան:
Ստորեւ` մետալներու դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Նորվեկիա | 9 | 9 | 8 | 26 |
| 2.- Գերմանիա | 9 | 5 | 4 | 18 |
| 3.- Հոլանտա | 6 | 5 | 2 | 13 |
| 4.- Քանատա | 5 | 5 | 6 | 16 |
| 5.- Միացեալ Նահանգներ | 5 | 3 | 2 | 10 |
| 6.- Շուէտ | 4 | 3 | 0 | 7 |
| 7.- Աւստրիա | 4 | 2 | 4 | 10 |
| 8.- Ֆրանսա | 4 | 2 | 4 | 10 |
| 9.- Քորէա | 3 | 1 | 2 | 6 |
| 10.- Ճափոն | 2 | 5 | 3 | 10 |


