Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 18-րդ եւ դարձի վերջին հանգրուանի ծիրին մէջ, այսօր` ուրբաթ, 2 փետրուարին տեղի կ՛ունենայ Մութթահետ – Պէյրութ բացման կարեւոր մրցումը:
Այս մրցումը, որ պիտի սկսի երեկոյեան ժամը 20:30-ին, տեղի պիտի ունենայ «Սաֆատի» մարզահամալիրին մէջ, Թրիփոլի:
Այս մրցումը կարեւոր է այն իմաստով, որ յաղթական խումբը պիտի գրաւէ դասաւորման 5-րդ դիրքը` նկատի ունենալով, որ դարձի մրցումներէն ետք, Բ. հանգրուանին, տասը խումբերը պիտի բաժնուին երկու խմբակի. առաջին հինգը` մէկ խմբակ, վերջին հինգը` այլ խմբակ մը:
Այժմու դրութեամբ, Պէյրութ կը գտնուի 5-րդ դիրքին վրայ, մինչ Մութթահետ` 6-րդ:
Մնացեալ մրցումները տեղի պիտի ունենան շաբաթավերջին. շաբաթ օր երկու մրցում, կիրակի օր` երկու մրցում:
Ստորեւ կը ներկայացնենք դասաւորման պատկերը` 18-րդ հանգրուանի նախօրեակին.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- ՀՄԸՄ | 15 | 2 | 47 |
| 2.- Ռիատի | 14 | 3 | 45 |
| 3.- Սաժես | 13 | 4 | 43 |
| 4.- Շանվիլ | 13 | 4 | 43 |
| 5.- Պէյրութ | 9 | 8 | 35 |
| 6.- Մութթահետ | 8 | 9 | 33 |
| 7.- Լուէյզի | 6 | 11 | 29 |
| 8.- Անթունիէ | 5 | 12 | 27 |
| 9.- Պիպլոս | 2 | 15 | 21 |
| 10.- Թատամոն | 0 | 17 | 17 |


