Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց ցանկ մը ֆութպոլիստներու, որոնք ցմահ կախակայուեցան ֆետերասիոնին կողմէ եւ անոնց անունները ջնջուեցան անոր տոմարներու մէջէն` նկատի ունենալով, որ անոնք մասնակցեցան, այսպէս կոչուած մինի ֆութպոլի ֆետերասիոնին կազմակերպած մէկ մրցաշարքին:
Հրապարակուեցաւ Լիբանանի ֆութսալի Բ. եւ Գ. դասակարգերու ախոյեանութիւններուն յայտագիրը:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը հետեւեալն է.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Անսար – Սաֆա | 21:45 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Նեպի Շիթ | 14:15 | Պհամտուն |
| Սալամ Զղարթա – Ռասինկ | 15:00 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Շապապ Արապի – Թրիփոլի | 14:15 | Պհամտուն |
| Ահտ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Ահտ |
| Թատամոն Սուր – Նըժմէ | 14:15 | Սուր |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ամալ Մաարաքէ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Շապապ Մաժտալ Այնճար | 14:15 | Պուրճ Համուտ |
| Շապապ Ղազիէ – Շապապ Սահել | 14:15 | Անսար-Ժընուպ |
| ԿԻՐԱԿԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իժթիմահի – Մապարրա | 14:15 | Թրիփոլի |
| Ահլի Սայտա – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Սայտա |
| Պըրժ – Սաժես | 14:15 | Սաֆա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ուահտա Մըրժ – ՀՄՄ | 14:15 | Խիարա |
Թատամոն Սուր մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ, իսկ Սալամ Զղարթա հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի:
Մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ նաեւ Պըրժ, մինչ Շապապ սահել` հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի:
Անսար Հուարա (Գ. դասակարգ) ակումբին պատասխանատուներէն Սարգիս Նասիֆ 2 տարիով կախակայուեցաւ եւ չորս միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ:
Երկու ամիսով կախակայուեցան Թանիոս Մըրհեժ (Նըժմէ Սահրա) եւ Խալիլ Ասուատ (Ռիատա Ուալ Ատապ), մինչ վեց ամիսով` Մոհամետ Շամուրի (Ուահտէ Մարժ):
Իսկ չորսական մրցումով կախակայուեցաւ աղջկանց ֆութսալի մրցումներուն մասնակցող Ալաա Ֆարհաթ (Փիրիթոս) եւ Շահըտ Սըքքարի (Եունայթըտ Թրիփոլի):


