Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հիւսիս-Հարաւ Ճանապարհի Կառուցումը Չի Աւարտուի Նաեւ 2019 Թուականին. Սուրէն Պարսեան

October 31, 2017
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

«Թերթ»-ը հարցազրոյց մը կատարած է Հայ յեղափոխական դաշնակցութեան տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ղեկավար Սուրէն Պարսեանի հետ` Հիւսիս-հարաւ ծրագրի ընթացքին եւ հետագայ զարգացումներուն մասին: Պարսեան նկատել տուած է, որ այսօր արդէն ծրագիրի տնտեսական նպատակայարմարութեան հարց  յառաջացած է: Ըստ անոր, Հայաստան գումար առած է ինքնին այս ծրագիրը իրականացնելու համար, բայց այդ ծրագիրը ներկայիս պատրաստ չէ, արդիւնք չկայ: Աւելի՛ն. իրենց ուսումնասիրութիւնները ցոյց կու տան, որ այս կշռոյթով, որակով աշխատանքներ կատարելու պարագային, Հիւսիս-հարաւ նախագիծը մինչեւ 2019 թուական իսկ չ՛աւարտիր:

Ստորեւ` հարցազրոյցը:

«ԹԵՐԹ».- Այսօր Հայաստանի աղմկայարոյց ծրագրերից մէկը համարւում է Հիւսիս-հարաւ ինքնաշարժի ճանապարհի կառուցումը, քանի որ, եթէ ծրագրի սկզբում Հիւսիս-հարաւ ճանապարհային ամբողջ ծրագիրը գնահատւում էր մօտ 970 միլիոն տոլար, ապա հիմա խօսւում է արդէն 2 միլիառ տոլարի մասին: Ի՞նչ խնդիրների առջեւ ենք կանգնել, որ նման զարգացումներ եղան, արդեօք նախնական տեսլականը հնարաւո՞ր է կեանքի կոչել:

ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Հիւսիս-հարաւը ներդրումային ծրագիր էր, որի նպատակը տարածաշրջանային առեւտրի աշխուժացումն էր, որը կ՛օգնէր Հայաստանի տնտեսութեանը մեծ աճ ապահովել: Այս ծրագիրը կնքուեց 2009 թուականին` կառավարութեան եւ Ասիական զարգացման դրամատան միջեւ: Դրա համաձայն, Ասիական զարգացման դրամատունը տրամադրում էր 500 միլիոն տոլար ֆինանսաւորում, որին կ՛աւելացուէր կառավարութեան եւ Եւրոպական զարգացման դրամատան ֆինանսաւորումը:

Այս համաձայնագրից բխող 5 շերտ կազմուեց, պէտք էր ֆինանսաւորուէր ամբողջ  շինարարական աշխատանքը: Ճանապարհը ձգւում է Պաւրայից մինչեւ Մեղրի` ընդհանուր առմամբ 556 քմ երկարութեամբ, նախատեսւում էր ծախսել 962 միլիոն տոլար: Սակայն  նախարարութեան վերջին յայտարարութիւններից պարզ դարձաւ, որ շինարարութեան համար աւելին է հարկաւոր, նոյնիսկ խօսւում է մինչեւ 2 միլիառ տոլարի մասին: Այստեղ արդէն այս ծրագրի տնտեսական նպատակայարմարութեան հարց է առաջանում` արդեօք 2 միլիառ արժէ՞ ներդնել Հիւսիս-հարաւի մէջ, երբ տարբեր հաշուարկներով  2 միլիառով կարելի էր կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը, որը մեծ տնտեսական ազդեցութիւն կ՛ունենար:

«Թ.».- Փաստացի, այս պահին մենք ի՞նչ պատկեր ունենք, որովհետեւ նախատեսուածից աւել գումարներ են ծախսւում, բայց ծրագիրն աւարտին չի մօտենում:

Ս. Պ.- Կնքուեց մի քանի շերտ, առաջինն ընդգրկում էր Երեւան-Արտաշատ, Երեւան-Արարատ  ճանապարհահատուածը, որը կազմում է 56,4 քմ ճանապարհ: 2016 թուականի յունուարին հրապարակուած ցուցանիշների համաձայն, շերտ 1-ն աւարտուեց, սակայն` 31 քմ երկարութեամբ, բայց ծախսուեց նոյն գումարը, որը պէտք էր ծախսուէր նախատեսուած 56,4 քմ ճանապարհ կառուցելու համար, այսինքն` 70,4 միլիոն տոլար: Ստացւում է`  կատարուեց աւելի քիչ աշխատանք, բայց ծախսուեց նոյնքան գումար: Բնականաբար հարց է ծագում գումարների ծախսի ու աշխատանքի արդիւնաւէտութեան վերաբերեալ: Առաջին շերտի մասին նաեւ հետագայում հարցեր առաջացան աշխատանքների որակի վերաբերեալ: Շերտ 2-ն ընդգրկում էր Աշտարակ-Թալին ճանապարհահատուածը, որի շրջանակում պէտք էր կառուցուէր 42 քմ, նախատեսուած էր դա կառուցել 179,6 միլիոն տոլարով: Այս ճանապարհահատուածի 1 քմ-ի միջին արժէքը կազմում էր 4,3 միլիոն տոլար, ինչը բաւականին բարձր ցուցանիշ է` հաշուի առնելով, որ այս հատուածում խոշոր ճարտարագիտական հանգոյցներ չեն կառուցւում: Այս շերտի հետ կապուած էլ ժամկէտների մէջ տեղաւորուելու հարց կայ, քանի որ նախատեսուել է, որ 2-րդ շերտը պէտք է աւարտուէր  2014 թուականի դեկտեմբերի 31-ին, բայց տեղափոխուեց 2017 թուականի յունիս 30, իսկ 3 շաբաթ առաջ կառավարութիւնում նախագիծ ընդունուեց, որ 2-րդ շերտի ժամկէտը երկարաձգուի մինչեւ  2019 թուականը սեպտեմբերի 14-ը: Ստացւում է` մենք գումարը վերցրել են յստակ ծրագիր իրականացնելու համար, բայց այդ ծրագիրը ներկայումս պատրաստ չէ, արդիւնք չունենք: Սակայն 2018 թուականի ապրիլի 1-ից սկսելու ենք վճարել 2-րդ շերտով նախատեսուած վարկային պարտաւորութիւններն, ինչը լրացուցիչ ծախս է պետական պիւտճէի համար:

«Թ.».- Օրինակ` Հայաստանի փոխադրամիջոցների, կապի եւ տեղեկատուական արհեստագիտութիւնների  նախարար Վահան Մարտիրոսեանը երէկ Հիւսիս-հարաւ մայրուղու մի քանի հատուածներ կատարած այցի ժամանակ հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատուածի պեթոնապատումը, քանի որ առանց կատարուած աշխատանքների որակի փորձարկման իրականացուել է ճանապարհի 1200 մ պեթոնապատում: Սա նշանակո՞ւմ է արդեօք, որ այս շերտի շինարարական աշխատանքներն էլ են խախտումներով իրականացւում:

Ս. Պ.- Շերտ 3-ն ընդգրկում է Թալին-Գիւմրի հատուածը, որի շրջանակում նախատեսւում է ծախսել մօտաւորապէս 200 միլիոն տոլարի չափով գումար, կառուցուելու է 46 քմ, կրկին 1 քմ-ի միջին արժէքը կը կազմի 4,3 միլիոն տոլար: Այո՛, փոխադրամիջոցների, կապի եւ տեղեկատուական արհեստագիտութիւնների  նախարարութեան համաձայն,  պահանջել են, որ  «Սինոհիտրօ» ընկերութիւնը դադարեցնի պեթոնապատման աշխատանքները, քանի որ պեթոնապատել է 1200 մ այն դէպքում, երբ որպէս ստուգման փորձանմուշ անհրաժեշտ էր պեթոնապատել 300 մ ճանապարհահատուած: 3-րդ շերտի վերջնաժամկէտը եւս երկարաձգուել է մինչեւ 2019 թուականի սեպտեմբեր: Ըստ էութեան, ժամկէտի տեսանկիւնից մենք արդէն իսկ խախտել ենք բոլոր նախնական հաշուարկներն ու պայմանաւորուածութիւնները, զուգահեռ աճում են շինարարութեան ծախսերը, քան նախատեսուած էր:

«Թ.».- Կառավարութիւնը յայտարարում է, որ պարզ չէ, թէ երբ կ՛աւարտուի Հիւսիս-հարաւ ծրագիրը, քանի որ միւս շերտերի թեքնիք-տնտեսական մանրամասն ուսումնասիրութիւնների արդիւնքում ամէն ինչ պարզ կը լինի: Ի վերջոյ, այս ծրագիրը կեանքի կը կոչուի՞, արդեօք եկամուտն այնքան կը լինի՞, որ արդարացնի ծախսը:

Ս. Պ.- Բանն այն է, որ բացի 3 շերտերից` գոյութիւն ունեն նաեւ 4-րդ ու 5-րդ շերտերը: 4-րդն ընդգրկում է Արտաշատ-Մեղրի-Ագարակ հատուածը, իսկ 5-րդը` Գիւմրի-Պաւրա հատուածը, իսկ 4-րդի ու 5-րդի համար առ այսօր նախագիծ չկայ, տնտեսական տեսանկիւնից էլ գնահատելի չէ դրանց վերջնական արդիւնքը: Նախագծի բացակայութիւնն արդէն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել ճանապարհամերձ տարածքների սեփականատէրերի մօտ, քանի որ նրանք չեն կարողանում շինթոյլտուութիւն ստանալ, գնորդն էլ չգիտի, թէ ո՛ր հատուածով է անցնելու ճանապարհը, քանի որ չի բացառւում, որ հէնց իր հողի միջով անցնի: Շրջանակային  համաձայնագրով նախատեսուած է, որ Հայաստանն կարող է ֆինանսաւորման յայտեր ներկայացնել մինչեւ այս թուականի դեկտեմբերի 31-ը, սակայն մինչ օրս որեւէ նախագիծ չկայ, բնականաբար չկայ նաեւ ֆինանսական յայտը, իսկ կառավարութիւնն այս պահին 150 միլիոն տոլար չի կարողացել վերցնել, որովհետեւ գումարը կայ, բայց ֆինանսական յայտը չկայ:

«Թ.».-  Ձեր գրասենեակը պէտք է ուսումնասիրութիւն անցկացնէր: Ինչի՞ յանգեցիք ուսումնասիրութիւնների արդիւնքում, որտե՞ղ է կառավարութեան ամենալուրջ սխալը` հաշուարկո՞ւմ, շինարարութեան որակի՞ մէջ, թէ՞ այլ հարց կայ:

Ս. Պ.- Մեր ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ այս կշռոյթով ու այս որակով աշխատանքներ կատարելու դէպքում Հիւսիս-հարաւ նախագիծը չի աւարտուի նաեւ 2019 թուականին: Մենք  հիմնականում ուսումնասիրել ենք կնքուած պայմանագրերը, փաստաթղթերն ու շինարարական աշխատանքների որակը: Մենք շինարարական աշխատանքների արժէքի միջինացուած ցուցանիշներ ունենք, քանի որ մնացածը մեզ հասանելի չէ: Նախարարութեան ներկայացրած պարզաբանման համաձայն, 3-րդ շերտի հատուածում թերութիւններ են ի յայտ եկել, աւելի՛ն, կոչ է արուել հետեւել սիմենթի որակի պահպանմանը: Այսինքն այստեղ խնդիր կայ նաեւ ընթացիկ վերահսկողութեան իմաստով, քանի որ այն բաւարար մակարդակի չէ, ժամկէտների մէջ չտեղաւորուելը նաեւ սրանով է պայմանաւորուած: Այս ընթացքում նախարարութիւնը մի քանի անգամ ծրագրի ղեկավարներ փոխեց, այսինքն նախարարութիւնը նաեւ անձնակազմի խնդիր ունի ծրագիրն աւարտելու համար: Վերջերս նախարարութիւնը փորձում էր էլի փոփոխութիւններ անել:

 

Նախորդը

Ժիպէյլի, Պաթրունի, Ամշիթի Ու Թապարժայի Հայ Բնակիչներուն Հետ Հանդիպելով` Երեսփոխան Յակոբ Բագրատունի Կոչ Ուղղեց Քուէարկելու Հայ Թեկնածուներուն

Յաջորդը

Ազգային Միացեալ Վարժարանի Աշակերտները Թարգմանչաց Տօնակատարութեամբ Ուխտեցին Պահպանել Հայ Գիրն Ու Ժառանգութիւնը

RelatedPosts

Բագրատունի. «Եթէ Դաշնակցութիւնը Արժէք  Եւ Ուժ Չունենար, Ոչ Ոք Պիտի Ուզէր  Զայն Թիրախաւորել»
Գլխաւոր լուրեր

Բագրատունի. «Եթէ Դաշնակցութիւնը Արժէք Եւ Ուժ Չունենար, Ոչ Ոք Պիտի Ուզէր Զայն Թիրախաւորել»

September 17, 2026
«Գաղափարական Պայքարի Դրօշը Դեռ Պէտք Է Երկար Փողփողայ Իր Բարձունքին Վրայ»
Հարցազրոյց

«Գաղափարական Պայքարի Դրօշը Դեռ Պէտք Է Երկար Փողփողայ Իր Բարձունքին Վրայ»

September 12, 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում
Հարցազրոյց

Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում

September 9, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.