Յաջորդական չորս յաղթանակ արձանագրելէ ետք, նախորդ շաբաթավերջին Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան պարագլուխի դիրքը գրաւող Շապապ Սահել կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը Ահլի Նապաթիէէն` 3-2 արդիւնքով:
Սակայն հակառակ իր կրած այս պարտութեան, Շապապ Սահել մնաց առաջին` նկատի ունենալով, որ անոր անմիջական մրցակիցը` Պըրժ, 1-1 արդիւնքով հաւասարեցաւ Նասեր Պար Էլիասի հետ:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Շապապ Սահել | 12 (16-6) |
| 2.- Պըրժ | 11 (9-4) |
| 3.- Սաժես | 9 (11-8) |
| 4.- Մապարրա | 9 (7-5) |
| 5.- Ահլի Նապաթիէ | 8 (8-6) |
| 6.- Նասեր Պար Էլիաս | 8 (4-4) |
| 7.- Ահլի Սայտա | 6 (9-6) |
| 8.- Շապապ Ղազիէ | 4 (6-5) |
| 9.- Իժթիմահի | 4 (2-4) |
| 10.- ՀՄԸՄ | 4 (3-11) |
| 11.- Ամալ Մաարաքէ | 0 (5-11) |
| 12.- Մաժտալ Այնճար | -6 (0-10) |


