Իր կատարած մէկ յայտարարութեան ընթացքին, մարոքեան Սալա խումբի քարտուղար Ապտալլա Հասսունի վստահեցուց, որ իրենց ակումբը, իր պատրաստութիւնները կը շարունակէ մեծ թափով` լաւապէս հիւրընկալելու համար Արաբական ակումբներու տղոց պասքեթպոլի 30-րդ ախոյեանութիւնը, որ տեղի պիտի ունենայ 23 հոկտեմբերէն 2 նոյեմբեր:
Ան ըսաւ, որ հետեւեալ 14 խումբերը իրենց պատրաստակամութիւնը յայտնած են մասնակցելու այս մրցաշարքին.
Սալա (Մարոք), Թագաւորական բանակ (Մարոք), Ֆաթըհ Ռիատի (Մարոք), ՀՄԸՄ (Լիբանան), Ժեզիրա (Եգիպտոս), Մուժամահ Փեթրոլի (Ալճերիա), Շեպիպեթ Մանազա (Թունուզ), Ահլի (Արաբական Միացեալ Էմիրութիւններ), Ֆաթըհ (Սէուտական Արաբիա), Մուհարրեք (Պահրէյն), Նազուա (Օման), Նասըր (Լիպիա) եւ Նաֆըթ Ժընուպ (Իրաք):


