Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Լիբանանի ֆութպոլի Ա. եւ Բ. դասակարգերու ախոյեանութիւններուն 4-րդ հանգրուանի մրցումներէն ետք, պայքարը բաւական սուր է Ա. դասակարգին մէջ, ուր 5 խումբեր, ապահոված են 7-ական կէտ:
Սակայն Ա. դասակարգին մէջ Ահտ ցարդ կը մնայ անպարտելի միակ խումբը, մինչ Ռասինկ եւ Իսլահ Պըրժ Շիմալի ցարդ այս տարեշրջանին յաղթանակ չեն կրցած արձանագրել:
Ինչ կը վերաբերի Բ. դասակարգին, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Շապապ Սահել միակ խումբն ըլլալով իր կատարած չորս մրցումներն ալ յաղթանակով աւարտած է` ապահովելով առաւելագոյն 12 կէտը:
Անոր նման ցարդ պարտութիւն չէ կրած 2-րդ դիրքը գրաւող Պըրժ, մինչ երկու խումբեր` Ամալ Մաարաքէ եւ Մաժտալ Այնճար, ցարդ կը մնան յաղթանակէ զուրկ: Վերջիններս իրենց կատարած չորս մրցումներն ալ պարտութեամբ աւարտած են:
Յայտնենք, որ Սաֆայի դաշտին վրայ տեղի ունեցած Սաժես – Մաժտալ Այնճար մրցումին տեղի ունեցաւ անհաճոյ դէպք մը, երբ պեքաայեան խումբին համակիրները յարձակեցան եւ խոշտանգեցին իրաւարարը:
Ստորեւ` դասաւորումը.
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ | ԿԷՏ |
| 1.- Անսար | 7 (11-5) |
| 2.- Սաֆա | 7 (4-2) |
| 3.- Նեպի Շիթ | 7 (5-4) |
| 4.- Նըժմէ | 7 (6-8) |
| 5.- Թրիփոլի | 7 (5-7) |
| 6.- Ահտ | 6 (7-4) |
| 7.- Ախա Ահլի Ալէյ | 5 (4-3) |
| 8.- Թատամոն Սուր | 4 (5-6) |
| 9.- Շապապ Արապի | 4 (1-2) |
| 10.- Սալամ Զղարթա | 4 (3-6) |
| 11.- Ռասինկ | 3 (4-6) |
| 12.- Իսլահ Պըրժ Շիմալի | 2 (4-6) |
| Բ. ԴԱՍԱԿԱՐԳ | ԿԷՏ |
| 1.- Շապապ Սահել | 12 (14-3) |
| 2.- Պըրժ | 10 (8-3) |
| 3.- Շապապ Ղազիէ | 7 (6-5) |
| 4.- Նասեր Պար Էլիաս | 7 (3-3) |
| 5.- Ահլի Սայտա | 6 (8-4) |
| 6.- Մապարրա | 6 (5-4) |
| 7.- Սաժես | 6 (8-8) |
| 8.- Ահլի Նապաթիէ | 5 (5-4) |
| 9.- Իժթիմահի | 4 (2-4) |
| 10.- ՀՄԸՄ | 4 (2-9) |
| 11.- Ամալ Մաարաքէ | 0 (5-11) |
| 12.- Մաժտալ Այնճար | 0 (1-9) |


