Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ գտնուող հարցերը եւ տուաւ համապատասխան որոշումներ:
Յայտարարուեցաւ, որ դաշտերու մուտքին սակերը պիտի չբարձրանան 10 հազար լիբանանեան ոսկիի, այլ պիտի մնայ նախկին սակը` 5 հազար լիբանանեան ոսկի: Պատուոյ թրիպիւնին սակը մնաց 35 հազար լիբանանեան ոսկի, իսկ Ա. կարգի գինը` 20 հազար լիբանանեան ոսկի:
Իւրաքանչիւր խումբի արտօնուեցաւ 7-ի փոխարէն 8 պատասխանատուներ ունենալ պահեստի նստարաններուն վրայ:
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք ախոյեանութեան կարգ մը մրցումները փոփոխութիւն կրեցին (յայտագիրը տեսնել` ստորեւ):
Թատամոն Սուր (Ա. դասակարգ) հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի, իսկ Ամալ Մաարաքէ (Բ. դասակարգ) մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան:
Մապարրայի մարզիկներէն Մոհամետ Պաքեր Եունես երեք մրցումով կախակայուեցաւ:
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն բարեփոխուած յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- | ||
| Ուրբաթ, 29 սեպտեմբեր | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Արապի – Նեպի Շիթ | 15:30 | Սաֆա |
| Շաբաթ, 30 սեպտեմբեր | ||
| Սալամ Զղարթա – Թատամոն Սուր | 15:30 | Զղարրթա |
| Ռասինկ – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Պհամտուն |
| Ահտ – Ախա Ահլի Ալէյ | 16:00 | Սայտա |
| Կիրակի, 1 հոկտեմբեր | ||
| Թրիփոլի – Սաֆա | 16:00 | Թրիփոլի |
| Երկուշաբթի, 2 հոկտեմբեր | ||
| Նըժմէ – Անսար | 21:45 | Մարզական Աւան |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- | ||
| Ուրբաթ, 29 սեպտեմբեր | ||
| Իժթիմահի – Ահլի Նապաթիէ | 15:30 | Թրիփոլի |
| Սաժես – Ամալ Մաարաքէ | 15:30 | Ահտ |
| Շապապ Մաժտալ Այնճար – Շապապ Սահել | 15:30 | Խիարա |
| Շաբաթ, 30 սեպտեմբեր | ||
| Մապարրա – Շապապ Ղազիէ | 15:30 | Ահտ |
| Պըրժ – Ահլի Սայտա | 15:30 | Սաֆա |
| Կիրակի, 1 հոկտեմբեր | ||
| ՀՄԸՄ – Նասեր Պար Էլիաս | 15:30 | Պուրճ Համուտ |


