Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը նախ եւ առաջ շնորհաւորեց Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը Հիւսիսային Քորէայի դէմ տեղի ունեցած մրցումին գծով (2-2)` Ասիա-2019-ի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ:
Նըժմէ 5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, ինչպէս նաեւ` փոքրերու ախոյեանութեան գծով անիկա ցարդ իր կատարած բոլոր մրցումներուն (2017-2018 տարեշրջան) պարտուած հռչակուեցաւ (իր մէկ մարզիկին փաստաթուղթերը կեղծելուն պատճառով):
Հատի Ռամմալի (Մապարրա) եւ Ապտել Ամիր Հարպի (Մապարրա) անունները ջնջուեցան ֆետերասիոնին տոմարներէն` նկատի ունենալով, որ անոնք այսպէս կոչուած մինի ֆութպոլի ֆետերասիոնին կազմակերպած ախոյեանութեան մասնակցեցան:
Ֆութսալի կազմերէն «Ճէյ. Էս. Քէյ.»-ի անունը փոխուեցաւ Զուք Մոսպեհ Ռիատիի: Այս անուանափոխութեան իր հաւանութիւնը տուաւ ֆութպոլի ֆետերասիոնը:
Լիբանանի ֆութպոլի ախոյեանութեան 2017-2018 տարեշրջանին գծով ֆետերասիոնը իր ժողովին դաշտին մուտքերուն նոր սակեր ճշդեց` հետեւեալ ձեւով.
Պատուոյ թրիպիւն` 50 հազար լիբանանեան ոսկի, Ա. դասակարգ` 25 հազար լիբանանեան ոսկի, սովորական տեղ` 10 հազար լիբանանեան ոսկի:
Ինչ կը վերաբերի Ա. եւ Բ. դասակարգերու ախոյեանութեան 2017-2018 տարեշրջանին, Ա. հանգրուանի մրցումները, որոնք պիտի սկսին այս շաբաթավերջին, պիտի ընթանան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ | ||
| ՈՒՐԲԱԹ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահտ – Նըժմէ | 21:00 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Ռասինկ | 15:30 | Պհամտուն |
| Սալամ Զղարթա – Սաֆա | 16:00 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Նեպի Շիթ – Թատամոն Սուր | 15:30 | Նեպի Շիթ |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Շապապ Արապի | 15:30 | Սուր |
| Թրիփոլի – Անսար | 16:00 | Թրիփոլի |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ | ||
| ՈՒՐԲԱԹ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – Պըրժ | 15:30 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Սահել – Սաժես | 15:30 | Ահտ |
| Շապապ Ղազիէ – Ահլի Նապաթիէ | 15:30 | Անսար-Ժընուպ |
| Ամալ Մաարաքէ – Նասեր Պար Էլիաս | 15:30 | Սուր |
| Ահլի Սայտա – ՀՄԸՄ | 15:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Մաժտալ Այնճար – Իժթիմահի | 15:30 | Խիարա |
Երիտասարդներու ախոյեանութեան ծիրին մէջ, Ախա Ահլի Ալէյի մարզիկներէն Ամիր Ժըրտի երեք մրցումով կախակայուեցաւ:


