Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Շարլ Ազնաւուրը Հայաստանի Առաջին Քաղաքացին Է, Ում Անուանական Աստղը Տեղադրուեց Հոլիվուտի Հաամբաւի Ճեմուղիի Վրայ

September 12, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Աշխարհահռչակ երգիչ, երգահան Շարլ Ազնաւուրի անուանական աստղը բացուեց Հոլիվուտի Համբաւի Ճեմուղում, օգոստոսի 24-ին: Քաղաքի մշակութային յայտնի կեդրոններից մէկի` «Փենթէյճըս» (Pantages) թատերասրահի դիմաց տեղադրուած 2618-րդ պատուոյ աստղը Ազնաւուրին շնորհուեց «Կենդանի կատարում» անուանակարգում: Յատկանշական է, որ սա Հայաստանի քաղաքացուն տրուած առաջին աստղն է Հոլիվուտի հանրայայտ պուրակում:

«Ես ե՛ւ ֆրանսացի եմ, ե՛ւ հայ», աստղի բացման հանդիսաւոր արարողութեան ժամանակ իր խօսքում նշեց Ազնաւուր` ընդգծելով, որ իր ընտանեկան լեզուն հայերէնն է:

Ֆրանսահայ արուեստագէտին նուիրուած արարողութիւնը, ինչպէս իր երգերը, այս անգամ Հոլիվուտի կենտրոնում էր միաւորել տարբեր ազգերի հարիւրաւոր ներկայացուցիչների` միասին նշելու սիրելի երգչին նուիրուած ձեռնարկը: Ներկաների թւում էին նաեւ Քալիֆորնիայի եւ Լոս Անճելըսի պաշտօնեաներ, արուեստագէտներ:

«Ազնաւուրը միլիոնաւոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում:  Նրա աստղը Հոլիվուտում փայլելու է, ինչպէս մեծ երգիչն է փայլել ամէնուր իր բազում ելոյթների ժամանակ: Հայաստանի մայրաքաղաքում կայ Ազնաւուրի անուան հրապարակ, նրա արձանը տեղադրուած է Գիւմրիում, եւ այսօր, աշխարհի ամենահզօր նահանգներից մէկում, ժամանցի հռչակաւոր մայրաքաղաքի կեդրոնում է տեղադրւում մեծ երաժիշտի, մարդասէրի ու բարերարի աստղը, ով մշտապէս հաւատարիմ է մնացել իր հայկական արմատներին», իր խօսքում նշեց Քալիֆորնիայի ծերակոյտի նախագահ, 24-րդ ընտրատարածքից խորհրդարանի անդամ Քեւըն տէ Լէոնը:

Հոլիվուտի Համբաւի Ճեմուղում Շարլ Ազնաւուրի աստղը տեղադրելու նախաձեռնութիւնը պատկանում է հէնց Քեւըն տէ Լէոնին ու նրա շրջանային գրասենեակին, որի կառավարիչը  Պայծառ Թովմասեանն է: «Ամէն ինչ սկսուեց անցեալ տարի, երբ Քեւըն տէ Լէոնը Շարլ Ազնաւուրին յանձնեց աստղի ցուցանակ: Մենք, այնուհետեւ, որոշեցինք դիմել տարուայ մեծարեալներին որոշող Հոլիվուտի Առեւտրային պալատին եւ Համբաւի Ճեմուղի  յանձնախմբին` Ազնաւուրի իրական աստղը տեղադրելու հարցով: Կազմակերպեցինք ստորագրահաւաք, ներկայացրեցինք բազմաթիւ փաստաթղթեր ու տուեալներ, եւ արդիւնքում խորհուրդը քուէարկեց Շարլ Ազնաւուրի աստղը մեր ընտրած վայրում` Փոքրիկ Հայաստանին մօտ տարածքում տեղադրելու օգտին», պատմում է Թովմասեանը` նշելով, որ Քեւըն Տէ Լէոնը մշտապէս պատրաստակամ է տարբեր հարցերում հայ համայնքին աջակցելու:

Աստղի բացման արարողութեանը յաջորդած ճաշի ժամանակ, որին ներկայ էր Շարլ Ազնաւուրն իր ամբողջ ընտանիքով, եւ` համայնքի ներկայացուցիչներ, ներկայացուեց «Ազնաւուր» հիմնադրամը, որի համահիմնադիրն է արուեստագէտի որդին` Նիքոլա Ազնաւուրը:

Հիմնադրամի հիմնական առաքելութիւնը` Հայաստանում կրթական, ընկերային եւ մշակութային նախագծերի իրականացումն է լինելու: «Հիմնադրամի նպատակն է Շարլ Ազնաւուրի երեւանեան կեցավայրում թանգարանի ստեղծումը, ինչպէս նաեւ այս վայրը կը դառնայ մշակութային ու կրթական միջոցառումների անցկացման կեդրոն ու Երեւանի տեսարժան վայրերից», ներկայացրեց հիմնադրամի գլխաւոր տնօրէն Քրիստինա Սարգիսեանը:

«Ազնաւուր» հիմնադրամի կեդրոնում կը կազմակերպուեն համերգներ, վարպետութեան դասեր, ժապաւէնների ցուցադրութիւններ, ֆրանսերէնի դասընթացներ, կ՛իրականացուեն ընկերային այլ ծրագրեր, գործելու են ձայնագրման սթիւտիաներ: Թանգարանում կը պահպանուեն եւ կը ցուցագրուեն արուեստի գործեր` չսահմանափակուելով միայն Շարլ Ազնաւուրի կեանքն արտացոլող տեսալսողական նիւթերի ցուցադրութիւններով: Շարլ Ազնաւուրն ու նրա ընտանիքը որոշել են թանգարանին նուիրաբերել երգչի բոլոր պարգեւները, անձնական իրերը եւ այն ամէնն, ինչ կազմում է նրա ժառանգութիւնը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը եւ իրագործումը կը ղեկավարի անձամբ Նիքոլա Ազնաւուրը:

Անդրադառնալով հիմնադրամի ստեղծմանը` Շարլ Ազնաւուրը նշել է, որ այն  շարունակելու է 1988-ի աւերիչ երկրաշարժից ի վեր իր կողմից իրականացուող բարեգործական գործունէութիւնը, եւ նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչութեան առաւել խոցելի խաւերին: Թանգարանն էլ նախատեսւում է, որ կը դառնայ երիտասարդների համար մշակութային իւրատեսակ կեդրոն: «Այս նախաձեռնութիւնը Հայաստանի ապագայի հանդէպ իմ նուիրուածութեան վկայութիւնն է, ինչը, յուսով եմ, կը խրախուսի Սփիւռքի ներգրաւուածութիւնը եւ կը հետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից»:

«Ազնաւուր» հիմնադրամը կոչ է անում անհատներին եւ կազմակերպութիւններին` միանալու Երեւանում Շարլ Ազնաւուրի տուն-թանգարանի ստեղծման նախագծին` հիմնադրամին նուիրատուութիւն կատարելով ու տարածելով սիրոյ ու միասնութեան ուղերձը:

Տեղեկանք.- Երեւանում Շարլ Ազնաւուրի կեցավայրը, որ գտնւում է Քասքատի հարեւանութեամբ, բացուել է 2011 թ.ին: Այն ներառում է թանգարանի համար յատկացուած տարածք, բացօթեայ համերգասրահ` նախատեսուած հանդիսատեսի համար, ինչպէս նաեւ` Շարլ Ազնաւուրի կեցավայրը: 2017 թ.ին ՀՀ կառավարութիւնը որոշում է ընդունել շէնքը նուիրաբերել «Ազնաւուր» հիմնադրամին:

 

 

Նախորդը

Սրբապղծուած Է Միջին Արեւելքի Հայկական Մեծագոյն Եկեղեցին

Յաջորդը

Ստացուած Գրքեր, «Հեռացող Եզերք» Վէպ (Հեղինակ` Լեւոն Ադեան). Տէր Կանգնենք Նաեւ Մեր Այս Համազգային Ցաւին

RelatedPosts

Աշունը Գլուխը Երկարեց
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.