– Մանչեսթըր Սիթի Ծանր Պարտութեան Մատնեց Լիվըրփուլը (5-0)
– Պայէրն Միւնիխ Պարտուեցաւ
– Մեսսի` Հեթրիքի Հեղինակ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն արձանագրուեցան շարք մը անակնկալներ, մանաւանդ զօրաւոր նկատուող եւ տարեշրջանին լաւապէս պատրաստուած խումբերուն համար:
Անգլիոյ մէջ, Մանչեսթըր Սիթի բաւական ծանր պարտութեան մատնեց իր հիւրը` Լիվըրփուլը, 5-0 արդիւնքով ջախջախելով զայն:
Մանչեսթըր քաղաքի երկրորդ կազմը` Եունայթըտ, իր դաշտէն դուրս չկրցաւ յաղթել Սթոքի, որուն հետ արձանագրեց 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը:

Հայրենի ֆութպոլիստ Հենրիխ Մխիթարեան այս մրցումին Եունայթըտի հետ դաշտ ներկայացաւ 84 վայրկեան:
Արսենալ եւ Չելսի յաղթանակներ արձանագրեցին:

Իտալիոյ մէջ, ախոյեան Եուվենթուս արձանագրեց իր երրորդ յաղթանակը` 3-0 արդիւնքով պարտութեան մատնելով Քիեւօ Վերոնան:
Լացիօ Ռոմա 4-1 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Ա. Սէ. Միլանին: Չիրօ Իմմոպիլէ հեթրիքի հեղինակ դարձաւ:

Սպանիոյ մէջ, մինչ ախոյեան Ռէալ Մատրիտ արձանագրեց 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը իր հիւրին` Լեվանթէի հետ, անդին Պարսելոնա արձանագրեց 5-0 արդիւնքով ջախջախիչ յաղթանակ մը Էսփանիոլի դէմ: Լիոնել Մեսսի հեթրիք մը իրագործեց (26-րդ, 35-րդ եւ 67-րդ), մինչ մնացեալ կոլերը նշանակեցին Ժերար Փիքէ (87-րդ) եւ Լուիս Սուարեզ (90-րդ), շուրջ 73 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Գերմանիոյ մէջ, մինչ ախոյեան Պայէրն Միւնիխ 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Հոֆընհայմի դաշտին վրայ, անդին Հերթա Պերլին-Վերտըր Պրեմըն մրցումը թէեւ աւարտեցաւ 1-1 արդիւնքով, սակայն այս մրցումին Պիպիանա Շթայնհաուս «Պունտըսլիկա»-ի մէջ նշեց իր նորամուտը` կերտելով պատմութիւն, որովհետեւ դարձաւ առաջին կին իրաւարարը, որ մրցում մը կը սուլէ իբրեւ կեդրոնի իրաւարար:
Վերջապէս, Ֆրանսայի մէջ Փարիզ Սեն Ժերմեն արձանագրեց իր 5-րդ յաջորդական յաղթանակը` 5-1 արդիւնքով յաղթական վերադառնալով Մեսի դաշտէն: Նէյմար նշանակեց Սեն Ժերմենի կոլերէն մէկը:
Ստորեւ` արձանագրուած մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Մանչեսթըր Սիթի – Լիվըրփուլ 5-0 | 5-0 |
| Արսենալ – Պուրնըմաութ 3-0 | 3-0 |
| Պրայթըն – Ուեսթ Պրոմուիչ 3-1 | 3-1 |
| Էվըրթըն – Թոթենհամ 0-3 | 0-3 |
| Լայսթըր Սիթի – Չելսի 1-2 | 1-2 |
| Սաութհեմփթըն – Ուաթֆորտ 0-2 | 0-2 |
| Սթոք Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ 2-2 | 2-2 |
| Պըրնլի – Քրիսթալ Փալաս 1-0 | 1-0 |
| Սուանզի – Նիւքասըլ 0-1 | 0-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ուեսթ Համ (20) – Հատըրսֆիլտ (3) 22:00 | 22:00 |
|
ԻՏԱԼԻԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Եուվենթուս – Քիեւօ Վերոնա 3-0 | 3-0 |
| Սամտորիա – Ա. Էս. Ռոմա (յետաձգուած) | |
| Ինթեր Միլան – ՍՓԱԼ-2013 2-0 | 2-0 |
| Աթալանթա – Սաուոլօ 2-1 | 2-1 |
| Քալիարի – Քրոթոնէ 1-0 | 1-0 |
| Հելաս Վերոնա – Ֆիորենթինա 0-5 | 0-5 |
| Լացիօ Ռոմա – Ա. Սէ. Միլան 4-1 | 4-1 |
| Ուտինեզէ – Ճենովա 1-0 | 1-0 |
| Պենեվենթօ – Թորինօ 0-1 | 0-1 |
| Պոլոնիա – Նափոլի 0-3 | 0-3 |
|
ՍՊԱՆԻԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Ռէալ Մատրիտ – Լեվանթէ 1-1 | 1-1 |
| Վալենսիա – Աթլեթիքօ Մատրիտ 0-0 | 0-0 |
| Սեւիլլա – Էյպար 3-0 | 3-0 |
| Պարսելոնա – Էսփանիոլ 5-0 | 5-0 |
| Տեփորթիւօ Քորունա – Ռէալ Սոսիետատ 2-4 | 2-4 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Կիրոնա 2-0 | 2-0 |
| Սելթա Վիկօ – Ալաւես 1-0 | 1-0 |
| Վիարէալ – Ռէալ Պեթիս 3-1 | 3-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Մալակա (17) – Լաս Փալմաս (20) 22:00 | 22:00 |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Օկզպուրկ – Քէօլն 3-0 | 3-0 |
| Մէօնշընկլատպախ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 0-1 | 0-1 |
| Ֆրայպուրկ – Պորուսիա Տորթմունտ 0-0 | 0-0 |
| Մայնց-05 – Պայէր Լեւերքուզըն 3-1 | 3-1 |
| Վոլֆսպուրկ – Հանովըր-96 1-1 | 1-1 |
| Հոֆընհայմ – Պայէրն Միւնիխ 2-0 | 2-0 |
| Հերթա Պերլին – Վերտըր Պրեմըն 1-1 | 1-1 |
| Շալքէ – Շթութկարթ 3-1 | 3-1 |
|
ՖՐԱՆՍԱ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Նիս – Մոնաքօ 4-0 | 4-0 |
| Քան – Տիժոն 2-1 | 2-1 |
| Մոնփելիէ – Նանթ 0-1 | 0-1 |
| Սթրազպուրկ – Ամիեն 0-1 | 0-1 |
| Թրուա – Թուլուզ 0-0 | 0-0 |
| Սենթ Էթիեն – Անժէ 1-1 | 1-1 |
| Լիոն – Կենկան 2-1 | 2-1 |
| Մարսէյ – Ռենն 1-3 | 1-3 |


