Վոզնիաքի, Ցոնկա Եւ Զվերեւ
Դուրս Մնացին Մրցաշարքէն

Միացեալ Նահանգներու մէջ տեղի ունեցող թենիսի «Եու. Էս. Օփըն»-ի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, Բ. հանգրուանի ճակատումները կարգ մը դասուած մարզիկներու համար եղան անյաջող` նկատի ունենալով, որ անոնք համեմատաբար իրենցմէ աւելի տկար մրցակիցներէ պարտութիւն կրելով դուրս մնացին մրցաշարքէն:
Անոնց կարգին եղան Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա, 8-րդ), Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա, 4-րդ), Ժիլ Միւլըր (Լուքսամպուրկ, 19-րդ), Քարոլին Վոզնիաքի (Դանիա, 5-րդ), Տոմինիքա Սիպուլքովա (Սլովաքիա, 11-րդ) եւ ուրիշ շատեր:
Նշենք նաեւ, որ Ա. հանգրուանին եւս կարգ մը անուանի մարզիկներ պարտութիւններ կրելով մրցաշարքը չկրցան շարունակել: Անոնցմէ եղան Ռիշար Կասքէ (Ֆրանսա, 26-րդ), Մարքոս Պաղտաթիս (Կիպրոս), Իվօ Քարլովիչ (Խրուաթիա), Նիք Քիրկիոս (Աւստրալիա, 14-րդ), Ֆրանչեսքա Սքիաւոնէ (Իտալիա), Քրիսթինա Մլատենովիչ (Ֆրանսա, 14-րդ), Անասթասիա Փաւլիուշենքովա (Ռուսիա, 19-րդ) եւ ուրիշ շատեր:
Ռուս Մարիա Շարափովա յաջողեցաւ արձանագրել իր երկրորդ յաղթանակը` 6-7, 6-4 եւ 6-2 արդիւնքով յաղթելով Թիմէա Պապոսին (Հունգարիա):
Գ. հանգրուանին ան կը մրցի Սոֆիա Քենինի (Միացեալ Նահանգներ) դէմ:
Ստորեւ կու տանք Բ. հանգրուանին արձանագրուած կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ԱՂՋԻԿՆԵՐ
Էքաթերինա Մաքարովա (Ռուսիա) – Քարոլին Վոզնիաքի (Դանիա, 5-րդ) 6-2, 6-7 եւ 6-1:
Սլոան Սթեֆընս (Միացեալ Նահանգներ) – Տոմինիքա Սիպուլքովա (Սլովաքիա, 11-րդ) 6-2, 5-7 եւ 6-3:
Փեթրա Քվիթովա (Չեխիա, 13-րդ) – Ալիզ Քորնէ (Ֆրանսա) 6-1 եւ 6-2:
Կարպին Մակուրուցա Պլանքօ (Սպանիա, 3-րդ) -Տուան Եինկեինկ (Չինաստան) 6-4 եւ 6-0:
Վինըս Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, 9-րդ) – Օսէան Տոտին (Ֆրանսա) 7-5 եւ 6-4:
Քարոլին Կարսիա (Ֆրանսա, 18-րդ) – Էքաթերինա Ալեքսանտրովա (Ռուսիա) 4-6, 6-3 եւ 6-0:
Մարիա Շարափովա (Ռուսիա) – Թիմէա Պապոս (Հունգարիա) 6-7, 6-4 եւ 6-1:
Սոֆիա Քենին (Միացեալ Նահանգներ) – Սաշիա Վիքըրի (Միացեալ Նահանգներ) 6-3, 4-6 եւ 7-6:
ՏՂԱՔ
Տենիս Շափովալով (Ռուսիա) – Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա, 8-րդ) 6-4, 6-4 եւ 7-6:
Պորնա Քորիչ (Խրուաթիա) – Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա, 4-րդ) 3-6, 7-5, 7-6 եւ 7-6:
Մարին Սիլիչ (Խրուաթիա, 5-րդ) – Ֆլորիան Մայըր (Գերմանիա) 6-3, 6-3 եւ 6-3:
Նիքոլա Մահիւ (Ֆրանսա) – Ալպերթ Ռամոս (Սպանիա, 20-րդ) 4-6, 6-4, 4-6, 6-3 եւ 6-0:
Փաուլօ Լորենցի (Իտալիա) – Ժիլ Միւլըր (Լուքսամպուրկ, 19-րդ) 6-7, 6-3, 7-6 եւ 6-3:
Սեմ Քուերէյ (Միացեալ Նահանգներ, 17-րդ) – Տուտի Սելա (Իսրայէլ) 6-4, 6-1 եւ 6-4:
Ճոն Այզնըր (Միացեալ Նահանգներ, 10-րդ) – Սհունկ Հիեոն (Հարաւային Քորէա) 6-3, 6-4 եւ 7-5:


