Միացեալ Նահանգներու Սենթ Լուիս քաղաքին մէջ տեղի ունեցող ճատրակի «Սինքուեֆիլտ Քափ»-ի («Կրանտ չես Թուր»-ի 3-րդ հանգրուան) 5-րդ հանգրուանի ծիրին մէջ, հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան սեւ քարերով հաւասարութիւն մը արձանագրեց ֆրանսացի յառաջատար Մաքսիմ Վաշիէ-Լակրաւի հետ` 45-րդ շարժումին:
Այս հանգրուանէն ետք, Արոնեան այժմ իր տրամադրութեան տակ ունի 2,5 կէտ, մինչ ֆրանսացին` 3,5 կէտ:
Երէկ մրցաշարքին հանգստեան միակ օրն էր:
8 օգոստոսին Արոնեան 6-րդ հանգրուանին գծով ճերմակ քարերով պիտի մրցի Միացեալ Նահանգները ներկայացնող Ուեսլի Սոյի դէմ:
Արոնեան ցարդ իր կատարած մրցումներուն արձանագրած է յաղթանակ մը, 3 հաւասարութիւն եւ կրած պարտութիւն մը:
Ստորեւ դասաւորումը` 5-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Մաքսիմ Վաշիէ – Լակրաւ (Ֆրանսա) | 3,5 |
| 2.- Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա) | 3 |
| 3.- Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան) | 3 |
| 4.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 2,5 |
| 5.- Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2,5 |
| 6.- Սերկէյ Քարժաքին (Ռուսիա) | 2,5 |
| 7.- Ուեսլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 2 |
| 8.- Իան Նեփոմնիաչի (Ռուսիա) | 2 |
| 9.- Հիքարու Նաքամուրա (Միացեալ Նահանգներ) | 2 |
| 10.- Փիթըր Սվիտլեր (Ռուսիա) | 2 |



