Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մասնակցի՛ր «Արի Տուն»-ին

June 16, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Յարգելի՛ հայրենակիցներ

Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը վերսկսում է սփիւռքի երիտասարդների հայրենաճանաչութեան «Արի տուն» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է` աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մէջ սերմանել ազգային ինքնութեան գիտակցութիւն, ծանօթացնել իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին:

Ծրագիրը 2017թ. մեկնարկում է յունիսի 18-ին եւ շարունակուելու է մինչեւ օգոստոսի 26-ը` 8 փուլերով (իւրաքանչիւր փուլը` 14 օր, որից 9 օրը` հիւրընկալող ընտանիքում, 4 օրը` ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:

Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հիւրընկալուել բարեկամների տանը, իսկ նրանց բացակայութեան դէպքում` Երեւան քաղաքի վարչական շրջանների, Հայաստանի մարզպետարանների եւ Հայաստանի սփիւռքի նախարարութեան կողմից ընտրուած ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հիւրընկալւում են անհատոյց: Ծրագրին մասնակցութեան համար խմբերի եւ անհատների հաւաքագրումը եւ Հայաստան այցելութեան գործընթացն իրականացւում է սփիւռքի համայնքային կառոյցների, կրթօճախների, հայկական կազմակերպութիւնների կողմից` տուեալ երկրում Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների աջակցութեամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել  նաեւ անհատապէս` տեղեկացնելով համապատասխան համայնքային կառոյցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանաւորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանի սփիւռքի նախարարութիւնն ապահովում է երիտասարդների դիմաւորումը եւ ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզուի դասընթացներ, այցելութիւններ թանգարաններ, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր: Ծրագրի ճամբարային փուլում կը կազմակերպուեն նաեւ ուսուցողական ծրագրեր. հայոց լեզուի, հայրենագիտութեան, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կը կազմակերպուեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ եւ այլն: Պտոյտների ժամանակ անվտանգութիւնն ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու է բժիշկը եւ ոստիկանական անձնակազմը:

Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել
Հայաստանի սփիւռքի նախարարութեան  աշխատակազմի
համահայկական ծրագրերի վարչութիւն

Հասցէ`  ք. Երեւան 0010, Վ. Սարգսեան 3,
Հեռ.` (+37410) 58-56-01 (700)
(+37460) 500-830
52-02-46, 52-14-10

Էլ. փոստ`  [email protected]
[email protected]
[email protected]

Նախորդը

Սանդուխտ Խանըմի Դագաղին Առջեւ Անգլերէն Դամբանական

Յաջորդը

Դուք Չէք Կարող Երեւակայել, Թէ Որքան Ազատ Է Մամուլը Հայաստանում. Վահագն Գարագաշեան

RelatedPosts

Աշունը Գլուխը Երկարեց
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.