Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննեց իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, տուաւ կարգ մը կարեւոր որոշումներ:
Կազմուեցաւ Լիբանանի ֆութպոլի աղջկանց ազգային խումբին յանձնախումբը` նախագահութեամբ Համբիկ Միսաքեանի: Իսկ աղջկանց ֆութպոլի յանձնախումբի թեքնիք յանձնախումբի նախագահ նշանակուեցաւ Յակոբ Տեմիրճեան:
Ֆետերասիոնը յայտարարեց, որ Լիբանանի ֆութպոլի բոլոր տեսակի ախոյեանութիւններուն եւ մրցաշարքերուն ֆետերասիոնի լուսանկարիչն է Ատնան Հաժ Ալի:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Անսար – Շապապ Սահել | 15:30 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 4 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Թրիփոլի – Նըժմէ | 13:45 | Թրիփոլի |
| ԿԻՐԱԿԻ, 5 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Սալամ Զղարթա – Իժթիմահի | 14:15 | Զղարթա |
| Ախա Ահլի Ալէյ – Նեպի Շիթ | 14:15 | Պհամտուն |
| Ռասինկ – Սաֆա | 15:30 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Մապարրա – Ահլի Սայտա | 14:15 | Ահտ |
| Ամալ Մաարաքէ – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 4 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
| ԿԻՐԱԿԻ, 5 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Նասեր Պար Էլիաս – Շապապ Արապի | 14:15 | Խիարա |
| ՀՄԸՄ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Պուրճ Համուտ |
| Շապապ Ղազիէ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Քֆարժոզ |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 4 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շապապ Թրիփոլի – ՀՄՄ | 14:15 | Թրիփոլի |
Ֆետերասիոնը 2 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկեց ՀՄԸՄ-ը:
Լուէյզի ակումբին մաս կազմող (ֆութսալ, Բ. դասակարգ) Սերժ Գույումճեան մէկ մրցումով կախակայուեցաւ:


