Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայ Դատը Հնարաւորութիւն Կը Տայ Մինսքի Խմբի Ամերիկացի Նոր Համանախագահին

January 16, 2017
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆ

giro_interview-1in

ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկացի համանախագահի նշանակումը չի ենթադրում Միացեալ Նահանգների ծերակոյտի կողմից նրա թեկնածութեան հաստատում, ինչպէս արւում է Միացեալ Նահանգների դեսպանների նշանակման պարագայում` «Առաջին լրատուական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսքի խմբում ամերիկացի նոր ժամանակաւոր համանախագահի նշանակմանը:

2017թ. յունուարից ԵԱՀԿ Մինսքի խմբում Միացեալ Նահանգների համանախագահի պաշտօնը ստանձնել է դեսպան Ռիչըրտ Հոկլընտը` փոխարինելով  Ճեյմս Ուորլիքին: Հոկլընտը փորձառու դիւանագէտ է, ունի աւելի քան 30 տարուայ դիւանագիտական աշխատանքի փորձ: 2006թ. Հոկլընտը Միացեալ Նահանգների նախագահի կողմից առաջադրուել էր որպէս Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպանի թեկնածու, սակայն Միացեալ Նահանգների ծերակոյտի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը չի հաստատել նրա թեկնածութիւնը: Այն ժամանակ վեթոյի իրաւունքից օգտուել էր ծերակուտական Ռիչըրտ Մենենտեսը` նշելով, որ Հոկլընտը ժխտում է Հայոց ցեղասպանութեան փաստը, ուստի չի կարող ներկայացնել Միացեալ Նահանգների շահերը Հայաստանում:

Խօսելով հարցի մասին` Կիրօ Մանոյեանը տեղեկացրեց, որ Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Ուաշինկթընի գրասենեակի ղեկավար Արամ Համբարեանը անդրադարձել է այդ թեմային` նշելով, որ հանրութիւնը, ի հարկ է, գիտի նրա անցեալի մասին, բայց Հայ դատի յանձնախումբը ուզում է հնարաւորութիւն տալ Ռիչըրտ Հոկլընտին դրական դեր խաղալու ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում:

Հ.- Պարո՛ն Մանոյեան, Հայ դատի յանձնախումբը պոյքոթելո՞ւ է Հոկլընտի նշանակումը, փորձելո՞ւ է հասնել նրան, որ ծերակոյտը կրկին վեթօ կիրառի նրա նկատմամբ: Նա կը հաստատուի՞ այդ պաշտօնում:

Պ.- Մինսքի խմբի համանախագահ լինելը չի ենթադրում ծերակոյտի կողմից հաստատման կարգ, դրա համար էլ նման խնդիր չկայ: Նա արդէն ստանձնել է պաշտօնը, եւ արդէն տեսանք համանախագահների առաջին հաղորդագրութիւնը: Ինչքանով է նա դերակատար այդ յայտարարութեան մէջ` չգիտեմ, բայց մենք այդ յայտարարութիւնից տեսանք դժգոհութիւնը մեզ մօտ:

Հ.- Ձեր կարծիքով, Հոկլընտի գործօնը ազդե՞լ է յայտարարութեան շեշտադրումների վրայ:

Պ.- Չեմ կարող ասել` որքանով է ազդել, բայց փաստ է, որ ինքը մասնակցել է, թէեւ այնպէս չի, որ միայն ինքն է այդ հաղորդագրութիւնը գրել, կամ միայն ինքն է պատասխանատու այդ յայտարարութեան համար: Կան եւս երկու համանախագահներ, որոնք ներկայացնում են իրենց երկրները:

Իսկ Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը արդէն անդրադարձել է այդ հարցին. յանձնախմբի Ուաշինկթընի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը յայտարարել է, որ պարզ է` գիտենք իր անցեալի մասին, եւ հանրութիւնն էլ գիտի, բայց մենք ուզում ենք իրեն հնարաւորութիւն տալ, որպէսզի նա դրական դերակատարութիւն ունենայ Արցախի հարցի կարգաւորման մէջ, որովհետեւ, նախ, բաւական փորձառու դիւանագէտ է եւ իրականութեան մէջ ընդամէնը ժամանակաւոր համանախագահ է լինելու, բայց այդ ընթացքում, ըստ Արամ Համբարեանի, յոյս ունեն, որ դրական դերակատարութիւն կ՛ունենայ:

Հ.- Դեսպանի անձնական հայեացքները, առանձնայատկութիւնները, ձեր գնահատմամբ, կ՛ազդե՞ն Մինսքի խմբում ամերիկեան քաղաքականութեան կամ մօտեցումների վրայ, թէ՞ այնքան էլ մեծ նշանակութիւն չունի` Ուորլի՞քն է ամերիկացի համանախագահը, Հոկլը՞նտը, թէ՞ մէկ այլ դիւանագէտ:

Պ.- Պարզ է, որ մարդկային գործօնը կարեւոր դերակատարութիւն ունի: Այնպէս չէ, որ յատկապէս այս օրերին Միացեալ Նահանգների ղեկավարութիւնը նստել եւ ասում է, թէ ո՞վ ի՛նչ պիտի ասի Արցախի հարցում: Ընդհանուր գծերն իրենց մօտ պարզ են, բայց թէ ի՛նչ է օրական արւում այդ ընդհանուր գծերի շրջանակներում, ի՞նչ քայլեր են ձեռնարկւում եւ ի՞նչ յայտարարութիւններ են արւում` դա արդէն համանախագահողների դերակատարութիւնն է: Ռոպոթ չեն իրենք: Բնական է, որ մարդկային գործօնը դերակատարութիւն ունի:

Հ.- Հոկլընտի նշանակումը ամերիկեան կառավարութեան փոփոխութեան հե՞տ էր կապուած, թէ՞ պարզապէս աւարտուել էր Ուորլիքի պաշտօնավարման ժամկէտը, եւ հիմա նշանակուել է նոր համանախագահ:

Պ.- Ուորլիքի ժամկէտն աւարտուել էր, կարող էին երկարաձգել, բայց փաստօրէն ո՛չ Թրամփն է ցանկանում դա, ո՛չ էլ Միացեալ Նահանգների գործադիր իշխանութիւնը մեծ ցանկութիւն ունէր, բայց տեսնենք` հիմա ի՛նչ կը լինի, երբ նոր վարչակազմը գայ իշխանութեան:

Հ.- Շատ հետաքրքիր է ձեր գնահատականը նաեւ Մինսքի խմբի վերջին յայտարարութեան մասին: Շատ փորձագէտների կարծիքով, այն զգալիօրէն տարբերւում էր նախորդներից եւ այնքան էլ առարկայական չէր: Նախորդ դէպքերում, օրինակ` ապրիլեան իրադարձութիւնների ժամանակ, համանախագահները հասցէական գնահատականներ չէին տալիս մարդասիրական իրաւունքի խախտումների մասին: Սա նշանակում է, որ ինչ-որ փոփոխութի՞ւն է եղել համանախագահող երկրների քաղաքականութեան մէջ, թէ՞ առայժմ չարժէ նման եզրակացութիւն անել:

Պ.- Կարծում եմ` առայժմ չարժէ նման եզրակացութիւն անել, թէ երկրների քաղաքականութեան մէջ փոփոխութիւն կայ, բայց որ համանախագահների պահուածքի մէջ փոփոխութիւն կայ` դա փաստ է: Եւ հետաքրքիր է, որ այնքան ծուռ է իրենց յայտարարութիւնը, որ իրենք ուղղակի անտեսում են նաեւ այն փաստը, որ սա ղարաբաղա-ազրպէյճանական շփման գծի երկայնքով տեղի ունեցած հրադադարի խախտում չէ, այլ գործողութիւն անկախ ճանաչուած պետութեան` Հայաստանի Հանրապետութեան դէմ: Եւ նրանք անտեսել են նաեւ այդ փաստը: Թէ իրենք ի՛նչ գործ ունեն այդ հարցում` վստահ չեմ, որ դա իրենց է վերաբերում, այսինքն` Տաւուշի շրջանի վրայ յարձակուելը Ղարաբաղի հարցի կարգաւորում չէ, իսկ իրենք ընդհանրապէս նշանակուած են ոչ թէ հայ-ազրպէյճանական հարցերը լուծելու, այլ Արցախի հարցը կարգաւորելու համար:

1in.am

Նախորդը

Գիրքերու Մտերմութեան Հետ. «Ապրելու Համար» (Հեղինակ` Համազասպ Տէր Խաչատուրեան)

Յաջորդը

Հայաշէնի Ս. Յովհաննու Կարապետ Եկեղեցւոյ Անուանակոչութեան Տօնը Առիթ` Վերանորոգման Կոչը Իրականութեան Վերածելու Հրամայականը Շեշտելու

RelatedPosts

«Իրաւունք Չունենք Յուսահատուելու»
Հարցազրոյց

«Իրաւունք Չունենք Յուսահատուելու»

January 12, 2026
«Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛ունենայ, Բնականոնացում Չէ, Այլ Պարտադրուած Ընդունում` Հայաստանի Այլասերման. Այսպէս Մնալը Անձնասպանութիւն Է» Շեշտեց Յ. Բագրատունի
Հարցազրոյց

«Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛ունենայ, Բնականոնացում Չէ, Այլ Պարտադրուած Ընդունում` Հայաստանի Այլասերման. Այսպէս Մնալը Անձնասպանութիւն Է» Շեշտեց Յ. Բագրատունի

January 10, 2026
Երուանդ Հաւարեանի «Rewind» (Վերադարձ) Խորագիրով Անհատական Ցուցահանդէս
Հարցազրոյց

Լիբանանեան Կարեւոր Դէմքեր. Անմահացուցած Երուանդ Հաւարեանին Հետ

December 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.