Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, քննարկելէ ետք իր օրակարգին վրայ եղող հարցերը, տուաւ համապատասխան որոշումներ:
Այս շաբաթ տրուած որոշումներուն մէջ ուշագրաւ էր, որ մարզիկներ եւս սկսան տուգանքի ենթարկուիլ:
Ապտել Քատեր Էյյուպի (Ռիատա Ուալ Ատապ) մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, մինչ 500 հազարական լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան Մահմուտ Հուէյլի եւ Մոհամետ Խէյր Ապու Ամմօ (Շեպիպեթ Մազրաա):
Շապապ Սահելի պատասխանատուներէն Ալի Ամմար եւ Նըժմէի պատասխանատու Զիատ Սամատ վեցական ամիսով կախակայուեցան ֆետերասիոնին կողմէ:
Իսկ 500 հազարական լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան Շապապ Սահել եւ Ռասինկ:
Յայտարարուեցաւ, որ հինգշաբթի, 10 նոյեմբերին, երեկոյեան ժամը 17:30-ին, Մարզական աւանին մէջ տեղի պիտի ունենայ ֆութպոլի բարեկամական մրցում մը` Լիբանանի եւ Պաղեստինի միջեւ:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք ախոյեանութեան մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իժթիմահի – Ախա Ահլի Ալէյ | 15:30 | Թրիփոլի |
| Թատամոն Սուր – Նըժմէ | 15:30 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Սահել – Նեպի Շիթ | 15:30 | Ահտ |
| Անսար – Սաֆա | 17:30 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Սալամ Զղարթա | 15:30 | Թրիփոլի |
| Ահտ – Ռասինկ | 15:30 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Ղազիէ – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Քֆարժոզ |
| Ահլի Սայտա – Մապարրա | 15:30 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Շապապ Արապի | 15:30 | Պուրճ Համուտ |
| Ամալ Մաարաքէ – Նասեր Պար Էլիաս | 15:30 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Ռիատա Ուալ Ատապ | 15:30 | Ահտ |
| Շեպիպեթ Մազրաա – Ահլի Նապաթիէ | 15:30 | Սաֆա |


