«Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ Ա. խմբակին մէջ կատարուեցան երկու մրցումներ:
Քոլոմպիա արձանագրեց իր երկրորդ յաղթանակը` այս անգամ պարտութեան մատնելով Փարակուէյը 2-1 արդիւնքով եւ ապահովելով քառորդ աւարտականի իր տոմսը:

Քարլոս Պաքքա (12-րդ) եւ Խեմես Ռոտրիկեզ (30-րդ) նշանակեցին Քոլոմպիոյ կոլերը, իսկ Վիքթոր Այալա` Փարակուէյի կոլը (71-րդ):
Նշենք, որ Փարակուէյ մրցումը աւարտեց տասը մարզիկով երբ Օսքար Ռոմերօ կարմիր քարտ մը ստացաւ (81-րդ):
Միացեալ Նահանգներ արձանագրեցին իրենց առաջին յաղթանակը` 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելով Քոսթա Ռիքան:
Քլինթ Տեմփսի (9-րդ` փենալթիով), Ժերմեն Ճոնզ (37-րդ), Պոպի Վուտ (42-րդ) եւ Կրեհեմ Զուսի (87-րդ) նշանակեցին յաղթական կազմին չորս անպատասխան կոլերը:
Ստորեւ` դասաւորումը.
| Ա. ԽՄԲԱԿ | ԿԷՏ |
| 1.- Քոլոմպիա | 6 (4-1) |
| 2.- Միացեալ Նահանգներ | 3 (4-2) |
| 3.- Փարակուէյ | 1 (1-2) |
| 4.- Քոսթա Ռիքա | 1 (0-4) |


