Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պէտք Է Յստակ Օրակարգով Կառուցենք Մեր Յարաբերութիւնները Դաշնակից Եւ Հարեւան Երկրների Հետ

May 24, 2016
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը` Լ. ԹԵՒՈՍԵԱՆԻ

Navoyan_52416

Ազրպէյճանի ռազմատենչ քաղաքականութեանը խրախուսող որոշ գործօններ կարող են լինել ինչպէս Անգարայից հնչող քաղաքական աջակցութեան կոչերը, այնպէս էլ տարբեր երկրներից խոշոր յարձակողական զէնքերի վաճառումը` մասնաւորապէս  ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայէլի եւ այլ պետութիւնների կողմից. այս տեսակէտը «Ապառաժ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց «Ռուս-հայկական համագործակցութեան» նախագահ Եուրա Նաւոյեանը, ով Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի շրջանակներում օրերս Արցախում էր: «Ռուսաստանն ու Ազրպէյճանն  ունեն զէնքի պայմանագիր, սակայն դա չի նշանակում, որ այդ զէնքը պէտք է օգտագործուի Հայաստանի կամ Ղարաբաղի դէմ: Այլ հարց, որ Ազրպէյճանը յարձակողական զէնքի խոշոր պայմանագրերը կարող է ընկալել Թուրքիայի քաղաքական յայտարարութիւնների խորապատկերի վրայ աջակցութիւն իր ծրագրերին, ինչպէս ժամանակին Մ. Սահակաշվիլին Միացեալ Նահանգների քաղաքական յայտարարութիւնները, որոշ վրացական ստորաբաժանումների եւ մարզումների ամերիկեան հրահանգիչների յայտարարութիւններն ընկալեց որպէս  արտօնութիւն կամ խրախուսանք` Հարաւային Օսեթիայի վրայ յարձակուելու»:

Եուրա Նաւոյեանի կարծիքով` մենք պէտք է կարողանանք նոր արդիւնաւէտութեամբ կառուցել  մեր քաղաքականութիւնը` թէ՛ ներսում,  թէ՛ դրսում:

«Որեւէ երկիր, անգամ բարեկամ երկիր, չի կարող մեր փոխարէն լուծել մեր խնդիրը: Մենք յստակ օրակարգի վրայ պէտք է կառուցենք մեր յարաբերութիւնները մեր դաշնակից, հարեւան, եւ հեռաւոր երկրների հետ», շեշտում է Ե. Նաւոյեանը.-  հայ-ռուսական յարաբերութիւնների ընթացիկ սպասարկման օրակարգը պէտք է կատարելագործել` ելնելով իրաւապայմանագրային հենքից: Հայ-ռուսական միջխորհրդարանական յանձնաժողովի միջկառավարական յանձնաժողովի նիստն ամիսներ շարունակ տեղի չի ունենում: Իսկ երբ տեղի էլ է ունենում, վերածւում է ռուսական կողմի համանախագահողի գովերգման երեկոյի, այլ ոչ թէ` միջխորհրդարանական նիստի»:

Ե. Նաւոյեանի կարծիքով, մենք լիարժէքօրէն չենք օգտւում հայ-ռուսական յարաբերութիւնների ընձեռնած հնարաւորութիւններից եւ պէտք է կատարելագործենք մեր օրակարգը Ռուսաստանի հետ:

«Տարին երկու անգամ Երեւանում եւ Մոսկուայում գումարուող հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի  նիստերում Հայաստանը, որպէս գործընկեր երկիր, կարող է ցանկացած հարց օրակարգ բերել, արձանագրել եւ հետագայում, ինչպէս պետական գերատեսչութիւններով, այնպէս էլ սփիւռքի հնարաւորութիւններով հետամուտ լինել համայնքի բարձրացրած հարցերին», նկատել է Ե. Նաւոյեանը:

Անդրադառնալով հայ-ռուսական յարաբերութիւններին` Նաւոյեանը նշել է, որ Հայաստանը սերտօրէն իրաւապայմանագրային հենքի վրայ կապուած է Ռուսաստանի հետ, սակայն ինչպէս ցանկացած երկկողմանի յարաբերութիւններում, այնպէս էլ հայ-ռուսական յարաբերութիւններում ոչ միայն կարող են յառաջանալ հարցեր, այլ այդ հարցերը կան ամէն օր եւ ամէն ժամ:

«Ռուսաստանն ունի պայմանագրեր Հայաստանի հետ` իբրեւ միջազգային իրաւունքի տէրի: Ղարաբաղի մասով Ռուսաստանը մասնակցում է բանակցութիւններին իբրեւ եռանախագահներից մէկը: Եւ երբեմն շփոթ է լինում, որ շփման գծում հակամարտութեան վերսկսման դէպքում Ռուսաստանն իբրեւ ռազմավարական դաշնակից պէտք է ուղղակիօրէն ընդգրկուի հակամարտութեանը: Ազրպէյճանն ու Թուրքիան ուզում են Ռուսաստանին ներքաշեն որոշակի հրապարակային նման գործողութիւնների, որպէսզի կասկածի տակ դնեն Ռուսաստանի` միջնորդի իրաւունքը եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցութիւնը, նաեւ` ՀԱՊԿ-ի կենսագործունէութիւնը: Իլհամ Ալիեւը, մտքում ունենալով ռազմական լուծման  որոշակի ծրագրեր, կարող է Ռուսաստանին իբրեւ գործիք օգտագործել», նշել է նա:

llll_52416

Նրա համոզմամբ, պատերազմի վերսկսումը, կամ ռազմական գործողութիւնների բորբոքումը ձեռնտու չէ ինչպէս Հայաստանին, այնպէս էլ Ռուսաստանին:

Խօսելով ռուս-թուրքական յարաբերութիւնների ներկայ փուլի եւ Հայաստանի ու Արցախի վրայ դրանց հնարաւոր ազդեցութեան շուրջ` Եուրա Նաւոյեանը նշել է, որ  ռուսաստանի արտաքին քաղաքականութեան հայեցակարգը սահմանում է, որ Ռուսաստանի նպատակն է սահմանների երկայնքով ունենալ բարեացակամ տրամադրուած երկրներ եւ, ըստ էութեան, ամէն ինչ ուղուած է դրան:

«ՀԱՊԿ-ում եւ  ԵՏՄ-ում Հայաստանը, որպէս բարեացակամ երկիր եւ բարի քաղաքականութիւն վարող երկիր, գրաւում է շատ կարեւոր տեղ. դա ամրագրուած է նաեւ հայ-ռուսական միջպետական համաձայնագրերով ու Հայաստանում Ռուսաստանի ռազմական խարսխի առկայութեամբ: Իսկ դա ժամանակակից միջազգային յարաբերութիւններում միջպետական յարաբերութիւնների հնարաւոր բարձրագոյն մակարդակն է: Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում եւ համաձայն ընդունուած հերթագայութեան, նոյեմբերին Հայաստանում նախատեսուող ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչն ընտրուելու է ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար:

Հայաստանը միացաւ Եւրասիական տնտեսական միութեանը եւ, ըստ էութեան, նաեւ լիարժէք այս օրակարգը ձեւաւորող պետութիւններից մէկն է, այլ հարց թէ ի՛նչ թափով կամ արդիւնաւէտութեամբ է զարգանում տնտեսական միաւորումը: Բոլոր այս հարթութիւններում չկայ Թուրքիայի դերակատարութիւն եւ իրավիճակային ռուս-թուրքական յարաբերութիւններով չեն պայմանաւորուած ահա այս երեք հարթութիւններում Հայաստանի համագործակացութիւնը Ռուսաստանի հետ», ասում է Ե. Նաւոյեանը:

«Թուրքիան եւ Ազրպէյճանն առանձին-առանձին եւ միասնաբար ուզում են Ռուսաստանին ցոյց տալ, որ առանց իրենց այս տարածաշրջանում, իսկ Թուրքիայի պարագայում` Մերձաւոր Արեւելքում, շատ դժուար է լինելու Ռուսաստանի համար, այդ պատճառով աւելի լաւ է Ռուսաստանն իրենց հետ ունենայ հնարաւոր լաւ յարաբերութիւններ: Նրանք ամէն կերպ փորձում են  կարեւորել իրենց նշանակութիւնը,- յաւելում է քաղաքական գործիչը,- եւ երկրորդ` ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ազրպէյճանը, դարձեալ առանձնաբար եւ միասին,  ուզում են Ռուսաստանին իրենց մատուցել իբրեւ Հիւսիսային Կովկասում իրավիճակի կայունացման գործօն: Այսինքն` ռուս-թուրքական ու ռուս-ազրպէյճանական լաւ յարաբերութիւններն իբրեւ Հիւսիսային Կովկասում եւ Ռուսատանի ներսում ազգամիջեան յարաբերութիւնների կայունացման գործօն»:

«Ինքնաթիռի խոցելուց յետոյ Ռուսաստանը գնաց կտրուկ քայլերի, եւ ներկայիս սառեցուած յարաբերութիւնների պայմաններում Թուրքիան ցանկանում է իր  կարեւորութիւնն ընդգծել:

Մենք տեսնում ենք, որ քառօրեայ պատերազմի եւ հետագայ օրերին Անգարայից նման կոչեր հնչում էին, որ Թուրքիան շատ կարեւոր է Ռուսաստանի համար: Սակայն Մոսկուան այդ կոչերը որոշակիօրէն անտեսեց: Պէտք է նկատի ունենալ այն, որ Թուրքիան կը շարունակի այս քաղաքականութիւնը: Այն, ինչ դրսեւորում էր Ղրիմի մասով, Սիրիայի եւ Ղարաբաղի մասով դա արդէն ժամանակը ցոյց կը տայ: Սակայն ակնյայտ է, որ Ալիեւի ռազմատենչ ծրագրերը նկատի ունենալով` Թուրքիան, ինչո՞ւ չէ` նաե՛ւ մի շարք երկրներ, կարող են մղել Ալիեւին արկածախնդրութեան: Որոշակի ուժեր կան, որոնք պէտք է լուծեն իրենց հաշիւները Ռուսաստանի հետ», նշել է Նաւոյեանը:

Անդրադառնալով Ռուսաստանում «Ռուս-հայկական համագործակցութեան» աշխատանքներին Եուրա Նաւոյեանը նշել է, որ իրենց ամէնօրեայ աշխատանքների մաս է կազմում ԼՂՀ-ն իբրեւ կենսունակ եւ կայացած պետութիւն ներկայացնելը, Արցախի ամէնօրեայ իրական կեանքը Ռուսաստանի քաղաքական, քաղաքագիտական եւ լայն հանրութեանը ներկայացնելը: Գրասենեակը սերտօրէն աշխատում է Ռուսատանի քաղաքագիտական, վերլուծական հաստատութիւնների հետ ներկայացնում է Արցախի խնդիրը: Կազմակերպում են գիտաժողովներ, հանդիպումներ: Իրականացնում են «Զգո՛ւշ. պատմական փաստեր են» ծրագիր, որը ուղղուած է պատմութեան կեղծարարութեան դէմ, որի շրջանակներում կազմակերպում են շնորհահանդէսներ` ազրպէյճանական կեղծարարութեան, հակամարտութեան նենգափոխման եւ պատմական փաստերի կեղծման դէմ:

Ստեղծել են մատենաշար` Ռուս-հայկական համագործակցութեան գրադարան» անունով, որի առաջին հատորը հրատարակուել է ղարաբաղեան թեմայով: Կազմակերպում են նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հասարակական գործիչների եւ լրագրողների այցեր Արցախ:

 

 

 

 

 

Նախորդը

Քիւրտ Երեսփոխանին Կրակոտ Ելոյթը Թուրքիոյ Խորհրդարանին Մէջ

Յաջորդը

ՀՕՄ-ը` Արցախի Ու Արցախցու Կողքին

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.