Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 21-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 9 ապրիլին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Թատամոն Սուրը, որ արդէն իսկ ապահոված էր Ա. դասակարգի իր տոմսը, Ախա Ահլի Ալէյի հետ միասին:
ՀՄԸՄ փորձեց դառնալ մրցումին յաղթականը, սակայն հարաւային Լիբանանի խումբը տարաւ վերջնական յաղթանակը` 4-0 արդիւնքով:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Թատամոն Սուր | 61 (74-9) |
| 2.- Ախա Ահլի Ալէյ | 50 (52-17) |
| 3.- Մապարրա | 37 (38-25) |
| 4.- ՀՄԸՄ | 32 (41-27) |
| 5.- Ահլի Նապաթիէ | 32 (31-23) |
| 6.- Ամալ Մաարաքէ | 30 (36-41) |
| 7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 29 (41-32) |
| 8.- Ահլի Սայտա | 23 (25-32) |
| 9.- Ռիատա Ուալ Ատապ | 20 (23-47) |
| 10.- Շեպիպեթ Մազրաա | 19 (22-40) |
| 11.- Ամալ Սալամ Զղարթա | 18 (22-55) |
| 12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 3 (12-69) |


