Նախորդ շաբաթավերջին Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնը հրապարակեց տղոց պասքեթպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 2015-2016 տարեշրջանին բարեփոխուած յայտագիրը:
Նախկին յայտագիրին հիմամբ, շաբաթ, 2 յունուար 2016-ին, Շանվիլ բացման մրցումով պիտի սկսէր նոր տարեշրջանը:
Այժմ սակայն, բացման մրցումին, որ տեղի պիտի ունենայ վերոնշեալ օրը, Ֆուատ Նաուֆալի անուան համալիրին մէջ (Զուք), երեկոյեան ժամը 16:00-ին, Թատամոն պիտի հիւրընկալէ Մութթահետը:
ՀՄԸՄ-ի խումբը տարեշրջանի բացման իր առաջին մրցումին երկուշաբթի, 4 յունուարին, երեկոյեան ժամը 20:30-ին, Տիք Մըհտիի մէջ հիւրը պիտի ըլլայ Շանվիլի:
Ստորեւ կու տանք ՀՄԸՄ-ի կատարելիք երթի մրցումներուն յայտագիրը. (նշենք, որ նկատի ունենալով, որ խումբերը անզոյգ են, ՀՄԸՄ 7-րդ հանգրուանին մրցում չունի կատարելիք):
| Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 4 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
| ԺԱՄ | ԴԱՇՏ | |
| Շանվիլ – ՀՄԸՄ | 20:30 | Տիք Մըհտի |
| Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ՇԱԲԱԹ, 9 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
| ՀՄԸՄ – Պիպլոս | 16:00 | Աղբալեան |
| Գ. ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 1 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
| Լուէյզի – ՀՄԸՄ | 20:30 | Սանթրալ |
| Դ. ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ՇԱԲԱԹ, 16 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
| Ռիատի – ՀՄԸՄ | 16:00 | Մանարա |
| Ե. ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 20 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
| ՀՄԸՄ – Մութթահետ | 20:30 | Աղբալեան |
| Զ. ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ԿԻՐԱԿԻ, 24 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
| Սաժես – ՀՄԸՄ | 16:00 | Ղազիր |
| Ը. ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
| Հուփս – ՀՄԸՄ | 20:30 | Միշել Մըր |
| Թ. ՀԱՆԳՐՈՒԱՆ.- ԿԻՐԱԿԻ, 7 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
| ՀՄԸՄ – Թատամոն | 17:00 | Աղբալեան |


