
«Էն. Պի. Էյ.»-ի պասքեթպոլի ախոյեանի տիտղոսը պաշտպանող Կոլտըն Սթէյթ հերթական յաղթանակը նուաճեց Թորոնթօ Ռեփթըրզի դէմ` թարմացնելով յաղթարշաւի իր մրցանիշը` 21-րդ անընդմէջ յաղթանակ: Կոլտըն Սթէյթի մարզիկ Ստիւըն Գարի նշանակեց 44 կէտ:
Ստորեւ երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Թորոնթօ Ռեփթըրզ – Կոլտըն Սթէյթ | 109-112 |
| Մայեմի Հիթ – Քլիվլենտ | 99-84 |
| Շիքակօ – Շարլոթ | 96-102 |
| Հիւսթըն – Սաքրամենթօ Քինկզ | 120-113 |
| Մինեսոթա – Փորթլենտ | 103-109 |
| Սան Անթոնիօ Սփըրզ – Պոսթըն Սելթիքս | 108-105 |
| Միլուոքի – Նիւ Եորք | 106-91 |
| Եութա Ճեզ – Ինտիանա | 122-119 |
| Քլիփըրզ – Օրլանտօ Մեճիք | 103-101 |


