Ինչպէս ծանօթ է, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 2-րդ հանգրուանի մրցումները:
Երկու խումբեր միայն` Արարատ եւ Շիրակ, ցարդ անպարտելի են, արձանագրելէ ետք իրենց երկրորդ յաջորդական յաղթանակը:
Ուլիս միակ խումբն ըլլալով ցարդ ոչ մէկ կէտ ունի:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Արարատ | 6 (3-0) |
| 2.- Շիրակ | 6 (5-3) |
| 3.- Ալաշկերտ | 4 (2-1) |
| 4.- Փիւնիկ | 3 (6-3) |
| 5.- Գանձասար-Կապան | 1 (1-2) |
| 6.- Միքա | 1 (1-2) |
| 7.- Բանանց | 1 (2-6) |
| 8.- Ուլիս | 0 (2-5) |


