Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀՅԴ Ճամբարները Որպէս Կամուրջ Հայրենիքի Եւ Սփիւռքի Միջեւ

July 21, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

10588572_818021144875649_1123858046_n

ՀՅԴ-ի կողմից իրականացուող  երիտ-պատանեկան ճամբար-բանակումների ծրագիրը, որ մեկնարկել է  1993 թուականից, երբ Արցախում պատերազմը դեռ աւարտուած չէր: Ճամբարների կազմակերպման առաջին տարիների հիմնական նպատակն էր Արցախի պատանիների համար հետաքրքիր առօրեայի ապահովումը:

ՀՅԴ կառոյցների կողմից կազմակերպած առաջին պատանեկան բանակումը` սկաուտական անուան տակ, կայացել է 1994թ. օգոստոսին, Մարտունու շրջանի Աշան գիւղում, իսկ առաջին երիտասարդական բանակումը` 1993թ. մայիս-յունիս ամիսներին` Աշանի «Աբունց չափար» տեղամասում:

Աշան գիւղում ճամբարները կազմակերպուել են նաեւ 1994 թուականի  յուլիս ամսին` Արտեմիս Գրիգորեանի, Ալինա Խաչատուր-Մովսիսեանի եւ Արամ Ֆրանկեանի պատասխանատուութեամբ:

10981694_784982438249388_7149196992080769836_n1965031_10152395147012215_7263069560271502105_n

1994թ. Իրանից Արցախ եկաւ կուսակցական ընկեր Վարուժը, ով Պատարա գիւղի դպրոցի տնօրէն, ՀՅԴ անդամ  Ռիտա Մնացականեանի եւ Կարէն Արզումանեանի հետ քննարկեց բանակումներ կազմակերպելու հարցը: Եւ արդէն 1994 թուականի դեկտեմբերին պատանեկան բանակում կայացաւ նաեւ Պատարա գիւղի դպրոցում: Բանակումին հիմնականում մասնակցում էին Ստեփանակերտի համար 1 դպրոցի եւ Պատարա գիւղի դպրոցի աշակերտները:

«Պատերազմ ապրած պետութիւնը ի վիճակի չէր պատանիների համար ծրագրեր իրակացնել` պատերազմի թողած բացասական երեւոյթներից ազատուելու համար: Այդ պատճառով ՀՅԴ-ի կառոյցները որոշեցին կազմակերպել ամառնային բանակումներ, որոնց նպատակն էր պատանիների համար հետաքրքիր ամառնային հանգիստ կազմակերպել: Պատանեկան բանակումները հնարաւորութիւն տուեցին նորից բարձրաձայնել պետական արժէքների, հայրենասիրութեան ու ազգասիրութեան մասին: ՀՅ Դաշնակցութիւնը այդ պատասխանատուութիւնը ստանձնեց 1993թ. մինչեւ այսօր, եւ այդ ծրագիրը կը կրի շարունակական բնոյթ», ասում է Ռիտա Մնացականեանը:

7-21-15_91

ՀՅԴ ծրագրով Արցախի պատանիներին հնարաւորութիւն է տրուել մասնակցելու նաեւ Արցախից դուրս կազմակերպուող բանակումներին:

Մարօ Քեշիշեանի հայթայթած ֆինանսական միջոցների շնորհիւ Կարկառ գետի մօտակայքում կազմակերպուող ճամբարներները կրել են շարունակական բնոյթ:

7-21-15_uykyuk7-21-15_fj

1999-ին Իրանից եկան Արմոնդ Թահմազեանը, Ժիրայր Շահիջանեանը եւ ուրիշներ, ովքեր դարձան պատանեկան ճամբարների ծրագրի շարունակողներ:

Այսօր Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, իր ծրագրային դրոյթների համաձայն, երիտասարդական թեւերի հետ համատեղ ամէն տարի ամրանը կազմակերպում է աւանդոյթ դարձած բանակային ճամբարները:

Պատանեկան ճամբարները նպատակաուղղուած են երեխաների մէջ կազմակերպուածութիւն, կարգապահութիւն եւ ազգային ոգու սերմանմանը: Ճամբարները նաեւ հնարաւորութիւն են տալիս կապ հաստատել սփիւռքում եւ հայրենիքում ապրող երիտասարդների միջեւ,  առիթ են ընձեռում, որպէսզի սփիւռքահայ երիտասարդները աւելի մօտիկից եւ աւելի լաւ ծանօթանան հայրենիքում առկայ խնդիրներին:

285323_235135966517169_3842328_n

«Սփիւռքի ՀՅԴ կառոյցների կողմից  Արցախում կազմակերպելով ամառնային ճամբարները նպատակ ունեն արցախցի պատանիների  ամառնային արձակուրդները հետաքրքիր եւ բովանդակալից դարձնելու: Միեւնոյն ժամանակ միտուած են Սփիւռքի եւ Արցախի երիտասարդների միջեւ ամուր կապ հաստատելուն», ասում է Ֆրանսայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպութեան անդամ, Ֆրանսայի կողմից Արցախում իրականցուող ճամբարի գլխաւոր պատասխանատու Յարութ Շիրինեանը:

10670219_10154590679450055_4989469750624086409_n

Ճամբարների ծրագրերը շատ լայն,  հետաքրքիր ու բազմազան են: Նրանց  ուսուցանւում է ազգային, հայրենասիրական երգեր, հայոց պատմութիւն, կազմակերպւում են զանազան հետաքրքիր խաղեր, ժապաւէնների դիտումներ, ձեռագործութիւն եւ այլն:

1000304_615125811852710_521761747_n

Հայ յեղափոխական դաշնակցութեան երիտասարդական միութիւնների ջանքերով ամէն ամառ Արցախում կեանքի կոչուող պատանեկան ամառնային ճամբարներին  մասնակցելու հնարաւորութիւն են ունենում արցախցի մօտ 1000 պատանիներ: Ճամբարին կարող են մասնակցել 9-16 տարեկան պատանիներ: Ամառնային ճամբարի տեւողութիւնը 2 շաբաթ է:

1005466_617818761583415_803720051_n

Արդէն 11 տարի է, ինչ Լիբանանի «Զաւարեան»  ուսանողական միութիւնը (ԶՈՄ) Արցախում իրականացնում է տարբեր ծրագրեր, այդ թւում նաեւ կազմակերպում է պատանեկան ճամբարներ` «Քաշաթաղը իմ հայրենիքն է» ծրագրով: «Զաւարեան» ուսանողական միութեան կողմից կազմակերպուած ճամբարների աշխարհագրութիւնը շատ յստակ է. նրանք 10 տարի շարունակ գործունէութիւն են ծաւալում եւ ճամբարներ են կազմակերպում Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներում:

«Ամառնային ճամբարների ծրագրին մասնակցող սփիւռքահայ երիտասարդները ծրագրի շրջանակներում տեսնում ենք հայրենիքի այս հրաշք մասնիկը` Արցախը, ծանօթանում եւ մասնակցելով այս ծրագրին` մեր կապը հայրենիքի հետ աւելի է ամրապնդւում:

Այս ճամբարները իւրօրինակ կամուրջ են ստեղծում սփիւռքի եւ հայրենիքի ու Արցախի երիտասարդների միջեւ: Ծրագրի շրջանակներում հայրենիք են վերադարձել եւ հաստատուել մօտ 10 երիտասարդ: Միւս ընկերները խոստացան ուսումը աւարտելուց յետոյ նոյնպէս հայրենիքում հաստատուել», ասում է ճամբարների շնորհիւ Հայաստանն ու Արցախը ճանաչած եւ արդէն Հայաստանում հաստատուած Փաթիլ Ասլանեանը:

Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութեանը ճամբարների ծրագրերը անց է կացնում 2008 թուականից, Հայաստանի Հանրապետութիւնում, իսկ 2010 թուականից` նաեւ Արցախում: Մտայղացումը տուել են դաշնակցական երիտասարդներ Սօսէն եւ Ալենը: Հայրենադարձներ Սօսէն եւ Ալենը Հայաստանում ամուսնանալուց յետոյ անմիջապէս հաստատուեցին հայրենիքում` օրինակ ծառայելով տասնեակ այլ երիտասարդների համար: Ցաւօք, ինքնաշարժի արկածը խլեց երիտասարդ հայրենադարձների կեանքը:

Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութեան ծրագրի շրջանակում ճամբարներն են կազմակերպուել` Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանում եւ Մարտունիում: Արեւմտեան Ամերիկայի ծրագրին անցեալ տարի միացել են նաեւ Հոլանտայից 3 ընկերուհի:

Մէկ տարի շարունակ ՀՅԴ միութիւնների անդամները տարբեր ձեռնարկներ են կազմակերպում, որպէսզի իրականութիւն դարձնեն Արցախում ամրանը ճամբար կազմակերպելու ցանկութիւնը:

Արցախում ամառնային ճամբարներ կազմակերպելու նախաձեռնութեանը միացել է ԼԵՄ-ը (Լիբանանի երիտասարդական միութիւնը)` ճամբարներ իրականացնելով քաղաք  Մարտունիում եւ Շուշիում` «Անուշ հայրենիք» խորագրով:

11748744_888991454514144_1911298870_n1

Արդէն 3-րդ տարին է, ինչ ամառնային ճամբարների ծրագրեր է կազմակերպում նաեւ Ֆրանսայի «Նոր սերունդ» երիտասարդական միութիւնը:

Այս տարի Արցախում նախատեսւում է իրականացնել 6 պատանեկան ճամբարներ, որոնք կը կազմակերպուեն Ստեփանակերտում Շուշիում, Ասկերանի շրջանի Աստղաշէն համայնքում, Մարտունիում, եւ Քաշաթաղի շրջանի Միջնաւան համայնքում:

Ճամբարներն արդէն  մեկնարկել են  Ստեփանակերտի թիւ 2-րդ դպրոցում եւ Ասկերանի շրջանի Աստղաշէն համայնքում:

«Ապառաժ»
16.07.2015

 

Նախորդը

1915-ին Թուրքերի Կողմից Մուշում Ողջակիզուած Երեխաներ

Յաջորդը

«Մօտէն Ճանչնանք Եկեղեցին Եւ Աստուածաշունչը» Խորագիրով Կիներու Հոգեւոր Լսարանի Աւարտ Պիքֆայայի Մէջ

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.