Ասիոյ «Չեմփիընզ լիկ»-ի բաժակի մրցաշարքին 4-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ Լոքոմոթիւ Թաշքենդ իր դաշտին վրայ 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց քաթարեան Սատ խումբը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի յառաջապահ Ռուսլան Քորեան, որ այս մրցումին իբրեւ հիմնական մարզիկ նկատի առնուած էր, 65-րդ վայրկեանին դաշտ ներկայացաւ: Մրցումին կորսուած վայրկեաններուն, ան նշանակեց իր կազմին վերջին կոլը, որ այս մրցաշարքին գծով եղաւ անոր առաջինը:
Դասաւորումը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Սատ | 4 | 7 (7-7) |
| 2.- Հիլալ | 3 | 4 (3-2) |
| 3.- Լոքոմոթիւ | 4 | 4 (9-10) |
| 4.- Ֆուլատ | 3 | 3 (1-1) |


