Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 19-րդ հանգրուանի մրցումները:
Փիւնիկ Երեւան ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Բանանցին:
Զաւէն Պատոյեան (35-րդ) եւ Սեզար Ռոմերօ (73-րդ) նշանակեցին Փիւնիկի կոլերը, իսկ Ֆիլիփ Թիմով` Բանանցի կոլը (43-րդ):
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, այժմ Փիւնիկ 4 կէտի առաւելութիւն մը ունեցաւ Ուլիսին վրայ, որ 1-0 արդիւնքով պարտուեցաւ Ալաշկերտէն: Արամ Փարեղամեան նշանակեց Ալաշկերտի կոլը (36-րդ):
Նոյն արդիւնքով օտար դաշտի վրայ յաղթանակ արձանագրեց նաեւ Միքա, որ Տիգրան Բարսեղեանի նշանակած կոլին շնորհիւ (57-րդ) նուազագոյն արդիւնքով յաղթեց Արարատի:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Փիւնիկ | 18 | 42 (38-15) |
| 2.- Ուլիս | 18 | 38 (34-17) |
| 3.- Շիրակ | 19 | 34 (29-19) |
| 4.- Ալաշկերտ | 19 | 24 (20-24) |
| 5.- Գանձասար | 17 | 19 (22-30) |
| 6.- Միքա | 18 | 19 (19-25) |
| 7.- Բանանց | 19 | 18 (27-32) |
| 8.- Արարատ | 18 | 8 (20-47) |


