Լիբանանի ֆութսալի ախոյեանութեան 16-րդ հանգրուանի մրցումներուն, ախոյեան Պէյրութի դրամատունը ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 6-1 արդիւնքով յաղթելէ ետք Լիբանանեան բանակին:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Պէյրութի դրամատունը այժմ ունի 42 կէտ եւ 3 կէտի առաւելութիւն մը` Մայատինի վրայ, որ իր կարգին յաղթանակ մը արձանագրեց` 4-2 արդիւնքով պարտութեան մատնելով Ֆայհա Թրիփոլին:
Ինչ կը վերաբերի մնացեալ մրցումներուն, «Էյ. Եու. Էս. Թի.» յաղթեց Շուէյֆաթի (5-3), Քալամուն` Կանըրզ Լեպանոնի (5-1) եւ Ղըպէյրի` Ռապիհի (10-4):
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Պէյրութի դրամատուն | 14 | 42 |
| 2.- Մայատին | 14 | 39 |
| 3.- Լիբանանեան բանակ | 14 | 33 |
| 4.- Ֆայհա Թրիփոլի | 14 | 25 |
| ……………………………………………………………….. | ||
| 10.- Ղըպէյրի | 15 | 12 |
| 11.- Ռապիհ | 14 | 3 |


