Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, այսօր եւ վաղը տեղի կ՛ունենան ութական ճակատումներ:
Անոնց արդիւնքներուն լոյսին տակ երեք խումբեր` Պայէրն Միւնիխ, Պորուսիա Տորթմունտ եւ Ռէալ Մատրիտ, որոնք արձանագրած են երեքական յաղթանակ, չորրորդը արձանագրելու պարագային կրնան ապահովել յաջորդ հանգրուանի իրենց տոմսը: Յաջորդ հանգրուանը տեղի պիտի ունենայ խմբակներու դրութեամբ:
Նշենք, որ այժմ բոլոր խումբերն ալ կատարած են երեքական մրցում եւ այսպիսով կտրած կէս ճամբան:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Օլիմփիաքոս | 21:45 |
| Մալմօ – Աթլեթիքօ Մատրիտ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պալ – Լուտոկորեց | 21:45 |
| Ռէալ Մատրիտ – Լիվըրփուլ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Պայէր Լեւերքուզըն | 19:00 |
| Պենֆիքա – Մոնաքօ | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Անտըրլեխթ | 21:45 |
| Պորուսիա Տորթմունտ – Կալաթասարայ | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Պայէրն Միւնիխ – Ա. Էս. Ռոմա | 21:45 |
| Մանչեսթըր Սիթի – Մոսկուայի Բանակայիններ | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Այաքս Ամսթերտամ – Պարսելոնա 21:45 | 21:45 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Ափոյել Նիկոսիա | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Մարիպոր – Չելսի | 21:45 |
| Սփորթինկ Լիզպոն – Շալքէ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Փորթօ | 21:45 |
| Շախտիոր Տոնեցք – ՊԱԹԷ Պորիսով | 21:45 |


