Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 12-րդ հանգրուանի մրցումներուն, Ուլիս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 5-1 արդիւնքով պարտութեան մատնելով Ալաշկերտը:
Յաղթանակներ արձանագրեցին նաեւ յաջորդաբար 2-րդ եւ 3-րդ դիրքերը գրաւողները` Փիւնիկ եւ Շիրակ, առաջինը` Բանանցի դէմ (1-0), իսկ երկրորդը` Գանձասարի դէմ (3-0):
Վերջապէս, չորրորդ մրցումին Միքա յաղթեց Արարատի (3-1):
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Ուլիս | 12 | 34 (31-7) |
| 2.- Փիւնիկ | 10 | 18 (18-11) |
| 3.- Շիրակ | 11 | 17 (14-11) |
| 4.- Գանձասար | 11 | 14 (16-21) |
| 5.- Ալաշկերտ | 12 | 14 (13-18) |
| 6.- Միքա | 12 | 13 (13-15) |
| 7.- Բանանց | 10 | 11 (13-16) |
| 8.- Արարատ | 12 | 6 (16-35) |


