Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 10-րդ հանգրուանի մրցումները, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին եղան կոլերով հարուստ` նկատի ունենալով, որ 4 մրցումի ընթացքին նշանակուեցաւ 28 կոլ:
Ուլիս, որ յաղթեց Գանձասարին (7-1), իր եւ իր անմիջական մրցակիցին` Փիւնիկի միջեւ կէտերու տարբերութիւնը բարձրացուց 11-ի` օգտուելով վերջինիս արձանագրած հաւասարութենէն:
Միքա, որ յաղթեց Շիրակի, խոյս տուաւ վերջին դիրքէն` իր տեղը զիջելով Արարատի:
Ստորեւ` մրցումներուն թեքնիք արդիւնքները.
| Արարատ – Բանանց | 4-6 |
| Միքա – Շիրակ | 3-1 |
| Ուլիս – Գանձասար | 7-1 |
| Փիւնիկ – Ալաշկերտ | 3-3 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ՄՐՑ. | ԿԷՏ |
| 1.- Ուլիս | 10 | 28 (23-4) |
| 2.- Փիւնիկ | 9 | 17 (18-11) |
| 3.- Գանձասար | 9 | 14 (16-17) |
| 4.- Շիրակ | 9 | 13 (11-11) |
| 5.- Բանանց | 9 | 11 (13-14) |
| 6.- Ալաշկերտ | 10 | 11 (11-13) |
| 7.- Միքա | 10 | 7 (8-14) |
| 8.- Արարատ | 10 | 6 (13-29) |


