
Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա լիկա»-ի 8-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, ցարդ անպարտելի Պարսելոնա 3-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Էյպարին: Պարսա, որ ապահովեց տարեշրջանի իր 22-րդ կէտը, նշանակեց իր 22-րդ կոլը` առանց կոլ մը ստանալու իր բերդէն ներս:
Պարսայի կոլերը նշանակեցին Խաւի Ֆեռնանտես (60-րդ), Նէյմար (72-րդ) եւ Լիոնել Մեսսի (74-րդ):
Իր կարգին, յաղթանակ արձանագրեց նաեւ Ռէալ Մատրիտ` 5-0 արդիւնքով ջախջախելով Լեվանթէն, վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին:
Քրիսթիանօ Ռոնալտօ (13-րդ` փենալթիով եւ 61-րդ), Խաւիէ Հեռնանտեզ (38-րդ), Խեմես Ռոտրիկեզ (66-րդ) եւ Իսքօ (82-րդ) նշանակեցին մայրաքաղաքին կազմին` Ռէալի 5 անպատասխան կոլերը:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Կրանատա – Ռայօ Վայեքանօ | 0-1 |
| Լեվանթէ – Ռէալ Մատրիտ | 0-5 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Սելթա Վիկօ | 1-1 |
| Պարսելոնա – Էյպար | 3-0 |
| Քորտոպա – Մալակա | 1-2 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Էսփանիոլ | 2-0 |
| Տեփորթիւօ Քորունա – Վալենսիա | 3-0 |
| Էլչէ – Սեւիլլա | 0-2 |
| Վիարէալ – Ալմերիա | 2-0 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ռէալ Սոսիետատ – Կեթաֆէ | 21:45 |


