
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, կարգ մը խումբեր ջախջախիչ յաղթանակներ արձանագրեցին:
Սպանիոյ մէջ Ռէալ Մատրիտ 8-2 արդիւնքով ջախջախեց Տեփորթիւօ Քորունան: Քրիսթիանօ Ռոնալտօ, ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզին 27-րդ հեթրիքը իրագործեց, մինչ անոր խմբակից Կերըթ Պէյլ նշանակեց երկու կոլ:
Պարսելոնա 5-0 արդիւնքով ջախջախեց Լեվանթէն` վերջինին դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին, այսպիսով մնալով չորս մրցումէ առաւելագոյն 12 կէտը ապահոված միակ խումբը:
Լիոնել Մեսսի, որ նշանակեց կոլ մը, իր կազմին տրուած փենալթի մը կոլի չկրցաւ վերածել:
Անգլիոյ մէջ Մանչեսթըր Եունայթըտ 5-3 արդիւնքով պարտութիւն մը կրեց նոր բարձրագոյն դասակարգ բարձրացած Լայսթըր Սիթիէն, որ այս մրցումին իր երկու անգամ ուշացումը վերածեց յաղթանակի:

Չելսիի նախկին մարզիկ Ֆրանք Լամփար նշանակեց Մանչեսթըր Սիթիի հաւասարութեան կոլը:
Լիվըրփուլ պարտուեցաւ Ուեսթ Համի դաշտին վրայ (3-1), մինչ Արսենալ յաղթեց Ասթոն Վիլայի (3-0):
Իտալիոյ մէջ ախոյեան Եուվենթուս 1-0 արդիւնքով յաղթեց Ա. Սէ. Միլանին: Քարլոս Թեւեզ նշանակեց յաղթական կազմին կոլը` «Սան Սիրօ» մարզադաշտին վրայ:
Եուվենթուսի նման երեք մրցումէ առաւելագոյն 9 կէտ ապահովող երկրորդ խումբն է Ա. Էս. Ռոմա, որ յաղթեց Քալիարիի (2-0):
Գերմանիոյ մէջ ախոյեան Պայէրն Միւնիխ չկրցաւ յաղթել վերջին դիրքին վրայ գտնուող Համպուրկին, մինչ Պորուսիա Տորթմունտ պարտուեցաւ Մայնց-05-էն (2-0):
Ֆրանսայի մէջ ախոյեան Փարիզ Սեն Ժերմեն արձանագրեց տարեշրջանի իր 4-րդ հաւասարութիւնը` այս անգամ Լիոնի հետ (1-1):
Մարսէյ 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Ռեննի, գրաւեց դասաւորման պարագլուխի դիրքը:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
| Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Սթոք Սիթի | 2-2 | |
| Ասթոն Վիլա – Արսենալ | 0-3 | |
| Պըռնլի – Սանտըրլենտ | 0-0 | |
| Նիւքասըլ – Հալ Սիթի | 2-2 | |
| Սուանզի – Սաութհեմփթըն | 0-1 | |
| Ուեսթ Համ – Լիվըրփուլ | 3-1 | |
| Լայսթըր Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ | 5-3 | |
| Թոթենհամ – Ուեսթ Պրոմուիչ | 0-1 | |
| Էվըրթըն – Քրիսթալ Փալաս | 2-3 | |
| Մանչեսթըր Սիթի – Չելսի | 1-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Չելսի | 13 (16-7) | |
| 2.- Սաութհեմփթըն | 10 (9-3) | |
| 3.- Ասթոն Վիլա | 10 (4-4) | |
| ……………………………………………… | ||
| 19.- Պըռնլի | 3 (1-4) | |
| 20.- Նիւքասըլ | 3 (5-11) | |
******Սեսենա – Էմփոլի |
2-2 | |
| Ա. Սէ. Միլան – Եուվենթուս | 0-1 | |
| Քիեւօ Վերոնա – Փարմա | 2-3 | |
| Ճենովա – Լացիօ Ռոմա | 1-0 | |
| Ա. Էս. Ռոմա – Քալիարի | 2-0 | |
| Սասուոլօ – Սամտորիա | 0-0 | |
| Աթալանթա – Ֆիորենթինա | 0-1 | |
| Ուտինեզէ – Նափոլի | 1-0 | |
| Փալերմօ – Ինթեր Միլան | 1-1 | |
| Թորինօ – Հելաս Վերոնա | 0-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Ա. Էս. Ռոմա | 9 (5-0) | |
| 2.- Եուվենթուս | 9 (4-0) | |
| 3.- Վերոնա 7 (3-1) | 7 (3-1) | |
| …………………………………………….. | ||
| 19.- Էմփոլի 1 (2-5) | 1 (2-5) | |
| 20.- Թորինօ 1 (0-3) | 1 (0-3) | |
******Էլչէ – Էյպար |
0-2 |
|
| Տեփորթիւօ Քորունա – Ռէալ Մատրիտ | 2-8 | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Կրանատա | 0-1 | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Սելթա Վիկօ | 2-2 | |
| Էսփանիոլ – Մալակա | 2-2 | |
| Ռէալ Սոսիետատ – Ալմերիա | 1-2 | |
| Վիարէալ – Ռայօ Վայեքանօ | 4-2 | |
| Քորտոպա – Սեւիլլա | 1-3 | |
| Լեվանթէ – Պարսելոնա | 0-5 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Պարսելոնա | 12 (11-0) | |
| 2.- Սեւիլլա | 10 (8-3) | |
| 3.- Աթլեթիքօ Մատրիտ | 8 (6-4) | |
| …………………………………………….. | ||
| 19.- Քորտոպա | 2 (3-7) | |
| 20.- Լեվանթէ | 1 (0-10) | |
******Ֆրայպուրկ – Հերթա Պերլին |
2-2 |
|
| Օկզպուրկ – Վերտըր Պրեմըն | 4-2 | |
| Համպուրկ – Պայէրն Միւնիխ | 0-0 | |
| Փատերպոռն – Հանովըր-96 | 2-0 | |
| Շալքէ – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 2-2 | |
| Շթութկարթ – Հոֆընհայմ | 0-2 | |
| Մայնց-05 – Պորուսիա Տորթմունտ | 2-0 | |
| Վոլֆսպուրկ – Պայէր Լեւերքուզըն | 4-1 | |
| Քէօլն – Մէօնշընկլատպախ | 0-0 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Փատերպոռն | 8 (7-2) | |
| 2.- Մայնց-05 | 8 (7-3) | |
| 3.- Հոֆընհայմ | 8 (6-2) | |
| …………………………………………….. | ||
| 17.- Համպուրկ | 2 (0-5) | |
| 18.- Շթութկարթ | 1 (1-7) | |
******Պորտօ – Էվիան |
2-1 |
|
| Մարսէյ – Ռենն | 3-0 | |
| Լորիան – Ռեմ | 0-1 | |
| Մես – Պասթիա | 3-1 | |
| Նանթ – Նիս | 2-1 | |
| Թուլուզ – Քան | 3-3 | |
| Լիլ – Մոնփելիէ | 0-0 | |
| Լանս – Սենթ Էթիեն | 0-1 | |
| Մոնաքօ – Կենկան | 1-0 | |
| Փարիզ Սեն Ժերմեն – Լիոն | 1-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Մարսէյ | 13 (14-6) | |
| 2.- Պորտօ | 13 (12-6) | |
| 3.- Սենթ Էթիեն | 13 (7-6) | |
| ………………………………………………… | ||
| 19.- Կենկան | 6 (3-9) | |
| 20.- Էվիան | 1 (4-15) |


