Հայաստանի 17 տարեկանէն վար ֆութպոլի խումբը 10-15 սեպտեմբեր մարզական հաւաք կը կատարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ֆութպոլի ակադեմիային մէջ:
16 եւ 18 սեպտեմբերին երկու բարեկամական մրցումներ պիտի կատարէ Խրուաթիոյ 17 տարեկանէն վար հաւաքականին դէմ:
Խումբին գլխաւոր մարզիչ Արամ Դանիէլեան այս երկու խաղերուն պատրաստութեան համար խումբ հրաւիրած է 22 խաղցողներ.
Բերդապահներ.-
Վարդան Վարդանեան (Փիւնիկ) եւ Էրիկ Խուրշութեան (Բանանց):
Յետսապահներ.-
Նարեկ Միքայէլեան (Փիւնիկ), Ռոպերթ Մարութեան (Փիւնիկ), Էտկար Գրիգորեան (Բանանց), Լեւոն Գէորգեան (Բանանց), Հայկ Սարգսեան (Բանանց) եւ Գրիգոր Էմեքսուզեան (ԲԿՄԱ, Մոսկուա – Ռուսիա):
Միջնապահներ.-
Դաւիթ Բաբայեան (Բանանց), Արման Խաչատրեան (Բանանց), Վլադ Ասլանեան (Բանանց), Յովհաննէս Յարութիւնեան (Փիւնիկ), Վիգէն Կարապետեան (Փիւնիկ), Էմիլ Ղուկասեան (Փիւնիկ), Արթուր Նաթիրեան (Փիւնիկ), Դանիէլ Պետրոսեան (Փիւնիկ), Դաւիթ Պաղտասարեան (Փիւնիկ), Էդուարդ Մանուկեան (Փիւնիկ) եւ Հայկ Գալստեան (Հոֆընհայմ, Գերմանիա):
Յառաջապահներ.-
Աշոտ Գրիգորեան (Միքա), Էրիկ Պետրոսեան (Փիւնիկ) եւ Էտկար Մովսիսեան (Բանանց):


