Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Փակ Արխիւներ Չկան. Պէտք Է Աշխատել»

September 2, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

Զրոյցը վարեց ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆԸ

HB_virapianՀայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին շատ քիչ ժամանակ է մնացել: Եւ Թուրքիան 2015թ.-ին պատրաստւում է ամենայն լրջութեամբ` առաջ տանելու իր ժխտողական քաղաքականութիւնը: Իսկ թէ ի՞նչ աշխատանքներ են կատարւում Հայաստանում, ինչպէ՞ս ենք մենք ինքներս նախապատրաստւում Հայոց մեծ եղեռնի տարելիցը արժանապատուօրէն նշանաւորելու, այս մասին է Յասմիկ Պօղոսեանի հարցազրոյցը Հայաստանի Ազգային արխիւի տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Ամատունի Վիրաբեանի հետ:

– Պարո՛ն Վիրաբեան, վերջերս Հայաստանի ազգային արխիւը հրատարակեց «Հայոց ցեղասպանութիւնը օսմանեան Թուրքիայում. վերապրածների վկայութիւններ» եռահատոր աշխատանքի հատընտիրը` անգլերէնով: Ին՞չ արձագանգներ կան արտերկրից: Եւ ի՞նչ նոր հրատարակութիւններ են սպասւում առաջիկայում:

– Մենք դեռեւս 2012թ. կազմեցինք ու հրատարակեցինք «Հայոց ցեղասպանութիւնը օսմանեան Թուրքիայում. վերապրածների վկայութիւններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն, որը ներառում է Ցեղասպանութիւնից հրաշքով փրկուածների` իրենց բնակավայրերում թուրքական իշխանութիւնների իրականացրած ջարդերի ու կոտորածների մասին 1916-1917թթ. գրի առնուած վկայութիւնները (ցեղասպանութիւն բառն այն ժամանակ չկար. դա շրջանառութեան մէջ դրուեց միայն Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ): Հրատարակութիւնն իրականացուել է «Վան» հասարակական կազմակերպութեան աջակցութեամբ:

Գիրքը մեծ արձագանգ գտաւ ինչպէս Հայաստանի, այնպէս էլ սփիւռքի ընթերցողների շրջանում, նոյնիսկ` Թուրքիայում: Ինձ անձամբ դիմել են թուրք պատմաբաններ` ժողովածուի թուրքերէն հրատարակութիւնը կազմակերպելու խնդրանքով: Հաշուի առնելով այս հանգամանքը` մենք որոշեցինք եռահատորեակից պատրաստել հատընտիր մէկ հատոր եւ իրականացնել դրա թարգմանութիւնը օտար լեզուներով, քանի որ երեք հատորի թարգմանութիւնը պահանջում է ե՛ւ շատ երկար ժամանակ, ե՛ւ հսկայական միջոցներ: 2013թ. առաջինն իրականացուեց այդ հատորեակի անգլերէն հրատարակութիւնը, որը հնարաւորինս արագ ներկայացուեց միջազգային հանրութեան դատին: «Վան» կազմակերպութեան միջոցով օրերս գրքի թուրքերէն թարգմանութիւնը լոյս ընծայուեց Պոլսում, թուրք իրաւապաշտպան Ռակըփ Զարաքօղլուի հրատարակչական ընկերութիւնում: Գրքի տարածումը նոր է սկսուել, եւ արձագանգներին դեռ սպասում ենք: Նշեմ, որ գրքի թուրքերէն հրատարակութեանը նպաստել է նաեւ «Կիւլպենկեան հիմնադրամի» հայկական բաժանմունքը: Լոյս են տեսնելու նոյն հատորեակի ռուսերէն, ֆրանսերէն, սպաներէն եւ այլ լեզուներով հրատարակութիւնները:

– Հայաստանի անկախացումից ի վեր մեր պետութիւնը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու դատապարտումը հռչակել է արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւն, եւ այս ընթացքում Թուրքիան մէկ անգամ չէ, որ ասել է, թէ Հայաստանի արխիւները փակ են ուսումնասիրողների համար: Ինչ՞ն է նրանց հիմք տալիս նման յայտարարութիւններ անելու:

– Նրանք թերեւս նկատի ունեն Հայ յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ)` Պոսթընում գտնուող կենտրոնական արխիւը, որը պետական արխիւ չէ եւ կարող է լինել փակ: Հայաստանի Ազգային արխիւը բաց է, եւ ցանկացած թուրք ուսումնասիրող, լրագրող կարող է գալ ու աշխատել, ինչը ես բազմիցս եմ ասել, նոյնիսկ Հայաստանի բարձրագոյն պետական այրերն են այդ մասին յայտարարել:

– Յայտնի է, որ խորհրդային տարիներին երկար ժամանակ արգելուած էր զբաղուել Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեամբ: Հնարաւո՞ր է` թուրքերը նաեւ սա են փորձում շահարկել…

– Ո՛չ: Դրա մասին խօսք լինել չի կարող, քանի որ 1965թ.-ից յետոյ Հայաստանում Ցեղասպանութեան վերաբերեալ աշխուժ ուսումնասիրութիւններ են կատարուել, լոյս են տեսել բազմաթիւ արժէքաւոր գրքեր: Բայց այն ժամանակ հայեցակարգային մօտեցումն այլ է եղել. հիմնական շեշտը դրուել է պետական ու դիւանագիտական փաստաթղթերի վրայ, եւ մարդն անտեսուել է` ուշադրութիւն չի դարձուել առանձին անհատի ապրումներին, նրա կրած տառապանքներին:

– Դուք տարբեր գիտաժողովների ժամանակ մշտապէս առաջ էք քաշել այն մօտեցումը, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը մեր պայքարի վերջին հանգրուանը չի լինելու, այլ միայն` մեկնարկը: Այս առումով, ի՞նչ ծրագրեր է պատրաստւում իրականացնել Հայաստանի Ազգային արխիւը:

– Մենք այժմ սկսել ենք իրականացնել երկու ծրագիր. առաջին` ստեղծւում է Ցեղասպանութեան զոհերի մասին ելեկտրոնային շտեմարան` նրանց անուն- ազգանուններով, բնակութեան վայրով, լուսանկարներով, որոնք, ի հարկէ, շատ քիչ են պահպանուել… Դժուար աշխատանք է. երկար ժամանակ է անցել, եւ շատ փաստաթղթեր մեզ չեն հասել, բացի այդ, բնաջնջուել են ամբողջական հայկական գիւղեր, որտեղից ոչ ոք չի փրկուել: Հետեւաբար ելեկտրոնային շտեմարանում ներկայացուելիք զոհերի թիւը մէկ ու կէս միլիոնի չի հասնի, բայց ում անունը որ հնարաւոր կը լինի ճշտել, կը տեղադրենք:

Երկրորդ` ցեղասպանութեան զոհ է դարձել ոչ միայն հայ մարդը, այլեւ` հայ մշակոյթը, տնտեսութիւնը: Եւ ժամանակի ընթացքում աշխատանք է կատարուել` ճշտելու, թէ հայերն ինչպիսի՞ նիւթական կորուստներ են կրել. արդիւնքում հաւաքուել է մօտ 29,000 ընտանիքի մասին տեղեկատուութիւն` ըստ տարածաշրջանների, որոնք մենք հրատարակելու ենք 20-22 հատորով: Նշեմ, որ այդ փաստաթղթերը իր խմբի հետ միասին ժամանակին պատրաստել է Յովհաննէս Թումանեանը: Յետագայում նախատեսւում է դրանք եւս հրատարակել օտար լեզուներով:

– Պարո՛ն Վիրաբեան, մամուլի ասուլիսներից մէկի ժամանակ դուք նշել էք, որ վերջերս Հայաստանի Ազգային արխիւը համալրուել է նոր փաստաթղթերով: Ին՞չ փաստաթղթեր են դրանք:

– Բացի ծրագրաւորուած համալրումից, որն իրականացնում են պետական մարմիններն ու կազմակերպութիւնները, մենք եւս քաղաքացիներից ձեռք ենք բերում փաստաթղթեր, որոնք այս կամ այն ճանապարհով յայտնուել են նրանց մօտ: Յատկապէս վերջին շրջանում նրանք մեզ են ներկայացնում Ցեղասպանութիւնը վերապրածների յուշերը:

– Մենք գիտենք, որ Հայաստանի Ազգային արխիւը պատրաստւում է պայմանագիր կնքել Ռումանիայի համապատասխան կառոյցի հետ, կայ համագործակցութիւն Ռուսաստանի, Ֆրանսայի հետ: Կը խօսէ՞ք այս մասին:

– Այո՛: Աշխատանքներ են տարւում Ռումանիայի արխիւային ծառայութեան հետ պայմանագիր կնքելու ուղղութեամբ, քանի որ այնտեղ կան մեծ քանակութեամբ չմշակուած փաստաթղթեր հայ համայնքի պատմութեան վերաբերեալ: Ֆրանսայի հետ կնքել ենք պայմանագիր եւ համագործակցելու ենք մի քանի ուղղութիւնով` հրատարակելու ենք «Հայ-ֆրանսական կապերը Ա. Աշխարհամարտի տարիներին. 1914-1918թթ.» խորագրով ծաւալուն ժողովածուն, կազմակերպելու ենք ելեկտրոնային ցուցահանդէսներ, համատեղ գիտաժողովներ: Արխիւային բնագաւառում ամենամեծ գործակցութիւնը (փաստաթղթերի համատեղ ցուցահանդէսների կազմակերպում, ժողովածուների լոյս ընծայում, պատճէնների փոխանակում, մասնագէտների վերապատրաստում) Ռուսաստանի հետ է:

– Ձեր հարցազրոյցներից մէկում նշել էք , որ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ դեռեւս չուսումնասիրուած արխիւներ կան` Պուլկարիայում, Արժանթինում, Սուրիայում, Լիբանանում, Իրանում, Յունաստանում եւ մի շարք այլ երկրներում, դէպի ուր գաղթել են Ցեղասպանութիւնից հրաշքով փրկուած հայերը:

– Այո՛: Եւ այդ արխիւները փակ չեն: Պարզապէս դրանցում դեռեւս չենք աշխատել: Օրինակ` ոչ մի հայ պատմաբան չի աշխատել պարսկական արխիւներում, Սուրիայում, Լիբանանում… Արխիւներ կան աշխարհի շատ երկրներում, որոնց ուսումնասիրման համար պէտք է օգտագործել սփիւռքի ներուժը: Իսկ Պուլկարիայի հետ վերջերս ենք պայմանագիր կնքել:

– Կա՞ն, արդեօք, խոչընդոտներ, որոնք թոյլ չեն տալիս Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններ կատարել այն երկրների արխիւներում, որոնք այդ տարիներին եղել են օսմանեան Թուրքիայի դաշնակիցը:

– Որեւէ խոչընդոտ չկայ: Այսօր բաց են Թուրքիայի նախկին դաշնակից երկրների բոլոր արխիւները, պարզապէս պէտք է գնալ եւ աշխատել: Գերմանիայում, ի տարբերութիւն շատ երկրների արխիւների, մեր պատմաբաններն աշխատել են, սակայն ուսումնասիրման կարօտ շատ կարեւոր նիւթեր կան: Անգլիայի, Ֆրանսայի, Աւստրիայի արխիւները նոյնպէս բաց են եւ դրանցում ուսումնասիրութիւններ կատարուել են: Անհրաժեշտ է շարունակել սկսուած աշխատանքները:

– Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղուած մեր պայքարի ընթացքում թուրք ժխտողականները միշտ խնդիր են առաջադրել` ստեղծել «պատմաբանների յանձնաժողով» կամ էլ հարցը քննարկել Միջազգային դատարանում: Այս առումով ի՞նչ հակաքայլեր ենք ձեռնարկելու մենք: Որքանո՞վ են մշակուած եւ ի մի բերուած անհրաժեշտ փաստաթղթերը այս մարտահրաւէրին արժանապատուօրէն դիմակայելու համար:

– Դրա համար պէտք է ստեղծել իրաւաբանների, պատմաբանների, քաղաքագէտների խումբ: Ցաւօք, այս պահի դրութեամբ ոչ մի բան չի արուել ո՛չ պետութեան, ո՛չ սփիւռքի եւ ո՛չ էլ կուսակցութիւնների մակարդակով, ինչը կազմակերպչական հսկայական աշխատանք է պահանջում: Նշեմ, որ սփիւռքում ունենք հսկայական չօգտագործուած ներուժ: Եւ մենք պէտք է հետեւողականօրէն շարունակենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը միտուած գործընթացը եւ լրջօրէն պատրաստուենք Միջազգային դատարանին, եթէ նման անհրաժեշտութիւն առաջանայ…

Հայ զինուոր

 

Նախորդը

Անդրադարձ . Ինքնորոշման Իրաւունքին Ամրագրման Համար (Արցախի Հանրապետութեան Անկախութեան Հռչակման 23-Ամեակին Առիթով)

Յաջորդը

Նրանց Մասին Չեն Պատմում. Նրանց Մասին Լռում Են

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.