Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Կանգառ Երեւանում». Նկարիչները` Սիրիահայերին Օգնելու Համար

August 23, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

56093Ֆրանսայում բնակուող նկարիչ վաչէ Տեմիրճեանի աչքերում յուզմունքի նուրբ ուրուագծեր են յայտնւում, երբ պատմում է, թէ ինչպէս իր ինստալացիոն աշխատանքի համար գնացել էր Երեւանի «քրջի պազար»: Ինստալացիայի համար նրան անհրաժեշտ էին հին հագուստ, ճամպրուկ, որպէսզի մարմնաւորի գաղթականներին: ,մարմինս, գիտէք, նորից փուշ-փուշ եղաւ, երբ սա պատմեցի: Մարդիկ (նկատի ունի ,քրջիէ շուկայի առեւտրով զբաղուողներին- հեղ.) կառավարութիւնից սպասելիք չունեն: Երեւանից դուրս աղբանոցներ կան, որտեղ գնում են, զատում են իրերը եւ բերում: Գիտէք` այդ իրերը նրանք մաքուր, ադամանդի պէս շարում են: Դա, կարծես, արդէն ինստալացիա լինիէ, ասում է նկարիչը:

Վաչէի ինստալացիան կարելի է տեսնել Երեւանի Ժամանակակից արուեստի թանգարանում: Հեղինակը գաղափարական զուգահեռ է անցկացնում սիրիահայութեան խնդրի հետ: Թանգարանում այս օրերին ընթանում է «Կանգառ Երեւանում» բարեգործական ցուցահանդէս- վաճառքը: «Կանգառից» ստացուած գումարով նախատեսուած է կացարան կառուցել սիրիահայերի համար: Վաչէ Տեմիրճեանը նկատում է, որ նման «կանգառներ» ոչ սիրահայութեան խնդիրների համար դեռ տարիներ առաջ էին կազմակերպել Ֆրանսայում, օրինակ` «Կանգառ Փարիզը»: Սա «Հալէպ» ՀԿ-ի կազմակերպած առաջին ցուցահանդէս-վաճառքն է:

IMG_3893«Իմ գաղափարը կամուրջ ստեղծելն էր Հայաստանի եւ սփիւռքի միջեւ, եւ դրա յաջողութիւնը եղաւ, որովհետեւ «Երրորդ յարկի» խումբը եղաւ, որը 25 տարի առաջ Երեւանում է ստեղծուել: Այդ խմբի մէջ են` Վահան Ռումելեանը, Արման Գրիգորեանը, Արմէն Գէորգեանցը, Մոկոն եւ այլք: Կապուեցի նրանց հետ, եւ նրանք շատ սիրայօժար, ամէն մէկը 2-3 գործ նուիրեց այս կազմակերպութեան համար», նշում է նա: Ֆրանսայում ապրող հայ նկարիչի խօսքով, այս ցուցահանդէսի նպատակը նաեւ այն է, որ Հայաստանում աղմուկ բարձրանայ սիրիահայերին օգնելու համար: «Երբ 25 տարի առաջ երկրաշարժ եղաւ, սիրիահայերը շատ օգնեցին Հայաստանին, երեւակայածից աւելի շատ` թէ՛ դրամով, թէ՛ ուտելիքով, թէ՛ հագուստով, հիմա մեր կարգն է, որպէսզի օգնենք մեր սիրիահայ քոյրերին եւ եղբայրներին», ասում է նա:

Ցուցահանդէսին մասնակցում է 29 արուեստագէտ (Հայաստանից, Սիրիայից, Ֆրանսայից), ներկայացուած է 104 աշխատանք: «Հալէպի» երիտասարդական յանձնաժողովի ատենապետ Յակոբ Գազանճեանն ասում է, որ առայժմ վաճառուել է 2 աշխատանք, բայց դա չի ենթադրում, որ հետաքրքրութիւն չկայ: Նա նշում է, որ նկարներից ստացած գումարով 6 յարկանի շէնք են կառուցելու կարիքաւոր սիրիահայերի համար, որի առաջին յարկում բացուելու են արհեստանոցներ նրանց համար: «Ինչպէս գիտէք, սիրիահայերի մէջ տարբեր արհեստներում հիանալի վարպետներ կան, եւ ափսոս է, որ նրանք կորչեն: Իսկ այդ տարածքում նրանք կարող են պահպանել աւանդոյթները», նշում է Յակոբը:

IMG_3925Ցուցահանդէսը օգոստոսի 22-ից յետոյ էլ լինելու է «շարժական»: Աշխատանքները, որոնք չեն վաճառուել, ցուցադրուելու են երեւանեան սրճարաններում կամ այլ պատկերասրահներում: Սրահ մտած նկարիչ Լորեն Նիսուն ուշադիր լսում էր մեր զրոյցը: Նա Ֆրանսայից է, մայրը հայուհի է` Մարի Պոյաճեան, իսկ հայրը` ֆրանսացի: Ասում է` ցաւում է, որ հայերէն չի կարող խօսել, թէեւ միշտ ցանկութիւն ունէր սովորելու: «Մայրս ծնուել է Ֆրանսայում, ամուսանցել է հօրս` ֆրանսացու հետ: Նրանք դրսում շատ չէին ուզում ցոյց տալ, որ հայ են, իսկ տան մէջ այլ էր: 1940-50-ական թթ. Ֆրանսայում շատ ճնշում կար, հայութիւնն ամաչում էր փողոցում իրենց լեզուով խօսելու, դրա համար մայրս ինձ չսովորեցրեց հայերէն լեզուն», նշում է նա: Վաչէ Տեմիրճեանը, ով թարգմանում էր մեր զրոյցը, ցոյց տալով Նիսուի նկարները (յաճախ ստորագրում է «Սուն»), ասում է, որ նա մօր մահից յետոյ մօտ մէկ տարի չէր նկարում եւ միայն այս ցուցահանդէսի համար վերսկսել է նկարչութիւնը: Նիսուն ժպտում է: «Հայրենի հողը զօրաւոր ուժ ունի, եւ ես էլ Եղեռնի հետեւանքներից եմ», ասում է Նիսուն:

IMG_3898aՆկարիչ Արմէն Գէորգեանցն էլ եւս մէկ անգամ պտտւում էր սրահում` դիտելով նկարները: Հարցնում եմ` ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ցուցահանդէսին, պատասխանում է, թէ մասնակցել-չմասնակցելու հարց չի եղել: «Ես մտածում էի` ի՞նչ կարող եմ տալ», աւելացնում է: Նրա խօսքով` ցուցահանդէսի գաղափարը լաւն է, բայց մեր իրականութեան մէջ դժուար է պատկերացնել, որ կը ստացուի շօշափելի արդիւնք: «Չնայած` դէպքեր գիտեմ, որ գործեր երբեմն վաճառւում են ե՛ւ 20.000-ով, ե՛ւ 25.000-ով: Էն մարդիկ, ովքեր այդ գումարները տալիս են, էստեղ չեն լինում: Միգուցէ խնդիրն այդ դէպքում այդ մարդկանց այստեղ հրաւիրե՞լն է: Չեմ կարծում, թէ շատ թանկ են գնահատուած գործերը, որ չկարողանան գնել. զուտ որպէս բարեգործական քայլ ամէն մէկը կարող է գնել մէկ գործ», ասում է Ա. Գէորգեանցը:

 

 

 

Նախորդը

Մեր Վանքին Նոր Պահապանը

Յաջորդը

Մովսէս Թովմաս Հերկելեանի Մահուան Քառասունքին Առիթով. Մեր Ուժի Աղբիւր Հօրեղբօրս

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.