Երէկ` հինգշաբթի, 14 օգոստոսին, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերու նոր դասաւորումը, որուն մէջ առաջին հինգ դիրքերը գրաւողները պահեցին իրենց դիրքերը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ նախորդ դասաւորման մէջ կը գրաւէր 41-րդ դիրքը, 5 դիրքի ոստում մը արձանագրելով բարձրացաւ 36-րդ դիրք:
Եուրօ-2016-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին Հայաստանի մրցակիցներէն ամէնէն բարձր դիրքը կը գրաւէ Փորթուգալ, որ մնաց 11-րդ: Մնացեալները, որոնք մաս կը կազմեն Հայաստանի խմբակին, կը գրաւեն հետեւեալ դիրքերը. Դանիա` 26-րդ, Սերպիա` 31-րդ եւ Ալպանիա` 70-րդ:
Ստորեւ կու տանք առաջին տասը հաւաքականներուն դասաւորումը (փակագիծերուն մէջ` անոնց գրաւած նախկին դիրքերը).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Գերմանիա | 1736 |
| 2.- (2) Արժանթին | 1604 |
| 3.- (3) Հոլանտա | 1507 |
| 4.- (4) Քոլոմպիա | 1495 |
| 5.- (5) Պելճիքա | 1407 |
| 6.- (6) Ուրուկուէյ | 1316 |
| 7.- (8) Պրազիլ | 1241 |
| 8.- (7) Սպանիա | 1241 |
| 9.- (9) Զուիցերիա | 1218 |
| 10.- (10) Ֆրանսա | 1212 |


