Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ծունկի՛ Բերենք Հակառակորդին. Զօրավար Մովսէս Յակոբեան

August 9, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

0808artmyԼեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար, պաշտպանութեան բանակի հրամանատար, զօրավար Մովսէս Յակոբեան կոչով մը դիմած է զինուած ուժերու անձնակազմին:

Ստորեւ կը ներկայացնենք այդ կոչը` ամբողջութեամբ:

Բանակի աննկո՛ւն մարտիկներ, յարգելի՛ զինակիցներ,

Վերջին օրերին հակառակորդը սկսել է աննախադէպ աշխուժութիւն ցուցաբերել շփման գծի ողջ երկայնքով` նպատակ ունենալով խափանարարական գործողութիւնների միջոցով մեր անձնակազմին պատճառել կորուստներ եւ ապակայունացնել իրավիճակն առաջնագծում: Սոյն թուականի յուլիսի 26-ից օգոստոսի 2 ընկած ժամանակահատուածում հակառակորդի դէմ մղուած անհաւասար գօտեմարտում քաջի մահով ընկան մեր 5 զինուորները, իսկ 7-ը վիրաւորուեցին: Սակայն հատուցման ժամը չուշացաւ: Մեր պատժիչ գործողութիւնների արդիւնքում սոյն թուականի յուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 2 ընկած ժամանակահատուածում հարաւարեւելեան, արեւելեան, հիւսիսարեւելեան եւ հիւսիսային ուղղութիւններով հակառակորդը կրեց զգալի կորուստներ` ընդհանուր առմամբ տալով 26 զոհ եւ 30-ից աւել վիրաւոր:

0805sahman1Հակառակորդին ոչնչացնելու գործողութիւնների ուղղակիօէն մասնակցել են նաեւ մի շարք ժամկէտային զինծառայողներ, որոնցից շատերին դուք ճանաչում էք անձամբ: Նրանք համարձակօրէն ներխուժել են հակառակորդի առաջնագիծը, նրան շրջանցել թիկունքից, պատուով կատարել իրենց խնդիրն ու անվնաս վերադարձել: Չեմ կասկածում, որ ձեզանից իւրաքանչիւրը մի ներքին ցանկութեամբ երազում էր լինել նրանց փոխարէն: Դա նշանակում է, որ դուք եւս պատրաստ էք համարձակ գործողութիւնների, որի համար շնորհակալ եմ: Համոզուած եղէք, որ սա նաեւ ձեր անձնական յաջողութեան արդիւնքն է: Խոր ցաւով կիսելով մեր զոհուած զինծառայող զինուորների ծնողների ու հարազատների, մարտական ընկերների վիշտը, դիմում եմ ձեզ` զգօնութիւնը բարձրացնելու եւ գօտեպնդուելու, մեր դիրքերը գրոհող նենգ ու դաւադիր հակառակորդին ձեր հրամանատարների հետ միասին սառնասրտօրէն դիմաւորելու եւ ոչնչացնելու կոչով:

0805sahman5Երբեք չյուսահատուէ՛ք ու չերկնչէ՛ք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցութիւն չունի մեր նկատմամբ: Նա սովորական մահկանացու է, որի գործողութիւնները բխում են միայն ու միայն ներքին անասնական վախի զգացումից ու յուսահատութիւնից: Չէ՞ որ ոչ վաղ անցեալում` արցախեան ազատամարտի հերոսական տարիներին, մենք արդէն ծնկի ենք բերել նրան, ու համոզուած եղէք, որ էլի կը բերենք: Մենք արդէն բազմիցս ապացուցել ենք, որ հակառակորդի յատուկ նշանակութեան տարբեր ուսումնական կենտրոններում պատրաստութիւն անցած այսպէս կոչուած խափանարարների դէմ կանգնած մեր առիւծասիրտ ժամկէտային զինծառայողները կարող են հրաշքներ գործել ու հիմա էլ գործում են: Ապացոյցներ` որքան ուզէք:

0808army12008 թուականի յունիսի 18-ին վեցերորդ պաշտպանական շրջանի շարքային Ղաբուզեանը սառնասրտօրէն ոչնչացրեց մեր դիրքերը ներխուժած յատուկ նշանակային Մուպարիս Իպրահիմովին, որին հետագայում հռչակեցին Ազրպէյճանի հերոս:

2010 թուականին սեպտեմբերի 4-ին, հինգերորդ պաշտպանական շրջանի շարքային Մանուկեանը ձեռնամարտի բռնուեց մեր դիտակէտը ներխուժած` մինչեւ ատամները զինուած ազերի հաստագլուխ ենթասպայի հետ, որին խեղդեց իր յաղթանդամ բազուկներով, ապա գնդակահարեց:

2014 թուականի յուլիսի 31-ին եօթերորդ պաշտպանական շրջանի շարքային Քամալեանը` բոլորովին անզէն, ձախ ուսից վիրաւոր վիճակում, ձեռնամարտի բռնուեց իր վրայ յանկարծակի յարձակուած հակառակորդի խափանարարի հետ, նրան պառկեցրեց թիակների վրայ ու սկսեց խեղդել, սակայն վրայ հասած միւս խափանարարը խանգարեց նրան, ինքնաձիգի խզակոթով, ապա դանակով մի քանի անգամ հարուածեց մեր զինուորին` ջարդելով նրա ծնօտը ու կողոսկրը, նոյնիսկ այդ վիճակում մեր արիասիրտ զինակիցը շարունակեց իր կռիւը եւ արդիւնքում հակառակորդի չորս հոգանոց խումբն ուղղակի փախաւ` թողնելով հարուստ ռազմավար ու թանկարժէք սարքաւորումներ:

Ահա այսպէս կարող է կռուել հայ զինուորը: Նրանք ձեզ նման երիտասարդներ են, ովքեր քաջ գիտակցում են իրենց անելիքը եւ հաւատում իրենց ուժերին: Նրանք հաւատում են զէնքի զօրութեանն ու չեն կորցնում զգօնութիւնը:

Նրանք փայլուն կերպով օգտագործեցին աստեղային ժամը, չկորցրեցին հերոսանալու պահը, որը տրւում է կեանքում մէկ անգամ, ճիշդ գնահատեցին իրավիճակն ու գործեցին յստակ:

Դրա վառ ապացոյցը օգոստոսի 2-ին հինգերորդ պաշտպանական շրջանի մարտական դիրքի ուղղութեամբ ծաւալուած մարտն է, որի ընթացքում մեր դիրքապահները արժանի հակահարուած հասցրին հակառակորդին` նրան պատճառելով զգալի կորուստներ:

Զինակի՛ց ընկեր, մեր իւրաքանչիւր յաջողութիւն պէտք չէ ինքնահանգստացման պատճառ հանդիսանայ, պէտք է միշտ յիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողութիւններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարութիւնը. այն է` օգտուելով մեր սխալներից, հասնել արդիւնքի: Այո՛, մենք պէտք չէ մոռանանք, որ նրա յաջողութիւնները մեծապէս կախուած են մեր բացթողումներից. ո՞ր ուղղութեամբ կը հետեւի նրա յաջորդ ոտնձգութիւնը, պատասխանը միանշանակ պարզ է, այն ուղղութեամբ, որտեղ մենք հակառակորդին չենք սպասում, ուրեմն` ի գործ, դանդաղելը հաւասարարազօր է պարտութեան:

Մեզ հետ է մեր հերոսների անպարտելի ոգին, որը յոգնութիւն չունի եւ պարտութիւն չի ճանաչում:

Աստուած մեզ պահապան:

 

Նախորդը

Նամականի

Յաջորդը

ԱՌԻ-ի Բնակարանաշինութեան Ծրագիր. Առիաւանի Կառուցման Առաջին Փուլը Կը Նախատեսուի Աւարտել Սեպտեմբերի Կիսուն

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.