
Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցան Լիբանանի փինկ փոնկի տարիքային մրցաշարքի Ա. հանգրուանի մրցումները:
10 տարեկանէն վար դասակարգին մէջ Մոհամետ Պէյրութի (Պարաղեմ Նապաթիէ) հանդիսացաւ առաջին` յաղթելէ ետք իր խմբակից Մեհտի Մանսուրի (3-0): Երրորդ դիրքը գրաւեցին Ալեքսի Պուսթանի (Շիահ Ռիատի) եւ Ռամի Հըտմոս (Մոն լա Սալ):
Աղջկանց պարագային, առաջին հանդիսացաւ Միրիամ Հապաշ (Ահլի Սայտա):
12 տարեկանէն վար դասակարգին մէջ առաջին հանդիսացան Մանսուր Ապպաս (Պարաղեմ Նապաթիէ) եւ Լեթիսիա Ազար (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը:


