Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ներկայ Մարտահրաւէրներին Դիմակայելու Համար Արցախում Պէտք Է Լինի Խորհրդարանական Կառավարման Համակարգ». Ա. Աղաբեկեան

July 4, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

Վարեց` ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ

0407arthur-aghabekyanՁեզ ենք ներկայացնում «Ապառաժ»-ի հարցազրոյցը ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Արթուր Աղաբեկեանի հետ:

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Տեղեկութիւն ունենք, որ ընտրական օրէնսգրքում մի շարք փոփոխութիւններ պէտք է կատարուեն, սակայն հասարակութեանը հասանելի չէ` այդ փոփոխութիւնների նախաձեռնութիւնը կառավարութեա՞նն է, թէ՞ Ազգային ժողովինը: Նաեւ հասկանալի չէ, թէ ո՞րն է ընտրական օրէնսգրքում նոր փոփոխութիւններ կատարելու պահանջը:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿԵԱՆ.- Իրականում կառավարութիւնն է նախաձեռնել` ընտրական օրէնսգրքում նոր փոփոխութիւններ կատարելու: Պէտք է գիտակցենք, որ մեր երկիրը գտնւում է կայացման փուլում, ուստի նաեւ կայացման փուլում է գտնւում ընտրական գործընթացը: Հայաստանում եւ ԼՂՀ-ում այնպիսի քաղաքական մթնոլորտ է տիրում, որ ամէն ընտրութիւնից յետոյ անհրաժեշտութիւն է առաջանում նոր օրէնսդրական փոփոխութիւնների` հիմք ընդունելով ընտրութիւնների ժամանակ հրատապ լուծում պահանջող խնդիրները: Եթէ հարցը դիտենք այս պարունակում, ապա դեռ մօտակայ ժամանակներում ամէն ընտրութիւններից յետոյ անհրաժեշտ է լինելու ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ մտցնել` նպատակ հետապնդելով յաջորդ համապետական նշանակութեան ընտրութիւններին ընտրողների մօտ վստահութեան մթնոլորտ ստեղծել, որպէսզի քաղաքացին գիտակցի եւ ընդունի, որ իր քուէով նա մասնակցում է երկրի կառավարմանը:

Իշխող քաղաքական կուսակցութիւնները, քաղաքական անհատները, քաղաքական ուժերը պէտք է ձգտեն հասնել մի այնպիսի աստիճանի, որ քաղաքացու քուէն մեծ դերակատարութիւն ունենայ երկրի կառավարման գործում: Դա պէտք է դառնայ նրանց առաջնային պարտականութիւններից մէկը: Դեռեւս 90-ականներին ունէինք 100 տոկոս մեծամասնական ընտրակարգով ձեւաւորուած խորհրդարան:

Քաղաքական գործիչները դեռ շարունակում են վիճել, թէ իրականում ո՛րն է ամենաճիշդ խորհրդարանի ընտրակարգի ձեւը` 100 տոկոս մեծամասնակա՞ն, թէ՞ 100 տոկոս համամասնական, թէ` ե՛ւ նա, ե՛ւ նա: ՀՅԴ-ն ունի իր յստակ դիրքորոշումը, եւ դա ձեւաւորուած տեսակէտ է ոչ միայն ՀՅԴ Արցախի կառոյցի, այլեւ ՀՅԴ Ընդհանուր ժողովի ժամանակ քննարկուել եւ ընդունուել է, որ լաւագոյն խորհրդարանը Հայաստանում եւ ԼՂՀ-ում կը համարուի այն խորհրդարանը, որը կը ձեւաւորուի 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Այն տեսակէտը, որ մեծամասնական ընտրակարգով ընտրուած պատգամաւորը Ազգային ժողովում ներկայացնում է հասարակութեան մի հատուածին, ինքնին Ազգային ժողովի քաղաքական մարմին լինելու կոչմանը չի համապատասխանում:

Խորհրդարանի պատգամաւորի թիւ մէկ առաքելութիւնը քաղաքական խմբի կազմում կառավարութեանը լաւագոյնս կառավարելու հնարաւորութեան ընձեռումն է կամ, ինչո՞ւ չէ, ճիշդ կառավարելու պարտադրումը: Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ քաղաքական կուսակցութիւնը պէտք է արժանանայ ընտրողի քուէին: Իսկ ընտրողը քուէն տալիս է ոչ թէ առանձին անհատի, այլեւ կուսակցութեան այն ծրագրերին, որով տուեալ կուսակցութիւնը ներկայանում է ընտրողներին` ակնկալելով նրանց աջակցութիւնը: Սխալ կարծիքներ կան Հայաստանում եւ ԼՂՀ-ում, որ կուսակցութիւնների ներկայացրած ընտրացանկերում կարեւորւում են առաջնային համարները: Իմ համոզմամբ, ընտրացանկը պէտք է ստորադասուի այն ծրագրին, որով քաղաքական կուսակցութիւնը ներկայանում է ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ընտրացանկին, ապա այնտեղ կարեւոր են ոչ թէ առաջին հորիզոնականներում ընդգրկուած անձինք, այլեւ` բոլոր այն անհատները, որոնք իրենց կենսագրութեամբ, քաղաքական կեցուածքով, կուսակցութեան ծրագիրը ներկայացնելու կամքով եւ պատրաստակամութեամբ ներկայանում են հասարակութեանը:

100 տոկոս համամասնական ընտրակարգի դէմ հանդէս եկող ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այդ ընտրակարգը Ազգային ժողովը կտրում է հասարակութիւնից: Կարծում եմ, որ կառավարութեան այս նախաձեռնութիւնը լուրջ քննարկման առարկայ է դառնալու ԼՂՀ Ազգային ժողովում, եւ դաշնակցական պատգամաւորները կ՛անեն ամէն ինչ, որպէսզի մեզ յաջողուի անցնել այդ ընտրակարգին:

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Կարելի՞ է ենթադրել, որ որպէս դաշնակցական` դուք կողմ էք երկրի կառավարման խորհրդարանական համակարգին:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿԵԱՆ.- Դեռեւս 1992 թուականին, երբ ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչեանի խորհրդականն էի, Գերագոյն խորհրդի նախագահութիւնում խօսւում էր, որ Արցախը պէտք չէ ունենայ նախագահական կառավարման համակարգ: Այդ ժամանակ դա էր մեր նորանկախ երկրի մօտեցումը այս հարցին: Սակայն Արցախում հետագայ քաղաքական ճգնաժամը բերեց նրան, որ Արցախը անցաւ կառավարման նախագահական համակարգին: Այսօր ես գտնում եմ, որ ունենք արդարացուած կառավարման ուղղահայեաց, սակայն կառավարման համակարգը պէտք է դիտարկել ոչ թէ տուեալ պահին արդարացուած կամ չարդարացուած լինելու, այլեւ սպասուելիք մարտահրաւէրներին դիմակայելու տեսանկիւնից: Ռազմավարական նշանակութեան որոշումներ կայացնելիս, նման որոշումներ կեանքի կոչելիս աւելի ազդեցիկ է գործում խորհրդարանական կառավարման համակարգը:

Հայաստանի սահմանադրութեան 55-րդ յօդուածի 13-րդ կէտով եւ ԼՂՀ սահմանադրութեան 68-րդ յօդուածի 14-րդ կէտով` հանրապետութեան վրայ զինուած յարձակման, դրա անմիջական վտանգի առկայութեան կամ պատերազմ յայտարարուելու դէպքերում յայտարարում է ռազմական դրութիւն, կարող է յայտարարել ընդհանուր կամ մասնակի զօրահաւաք եւ որոշում ընդունել զինուած ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ հանրապետութեան նախագահը կարող է նշանակել եւ ազատել զինուած ուժերի գլխաւոր հրամանատարին: Զինուած ուժերի օգտագործման կամ ռազմական դրութիւն յայտարարուելու դէպքերում իրաւունքի ուժով անյապաղ գումարւում է Ազգային ժողովի յատուկ նիստ: Կարելի է ասել` Ազգային ժողովի մեծամասնութիւնը այո է ասում պատերազմին եւ հետագայ մասնակցութիւն չի ունենում` ամբողջ պատասխանատուութիւնը թողնելով նախագահին:

Խորհրդարանական կառավարման պարագայում, վարչապետի հետ միասին պարտադրուած է շարունակել կրելու պատասխանատուութիւն` որպէս իշխող մեծամասնութիւն, որպէս երկիրը իր վարած քաղաքական գծով պատերազմին հասցնող կամ պատերազմից դուրս բերող մեծամասնութիւն: Զինուած ուժերի կայացման ընթացքում, նրա կիրառման պարագայում, քաղաքացիական վերահսկողութիւնը, խորհրդարանական կառավարումը աւելի արտայայտուած է եւ աւելի ազդու: Այն դէպքում, եթէ Արցախի Հանրապետութիւնը ենթարկուի միջազգային հանրութեան ճնշումներին` տարածքներ զիջելու, Արցախի լինել-չլինելու առումով, ապա պէտք է ասեմ, որ այս ծանր բեռը մէկ անձին թողնելն անթոյլատրելի է: Այս մարտահրաւէրներին կարող է դիմանալ միայն խորհրդարանական կառավարման համակարգը: Եթէ խօսենք երկիրը հրամանագրերով ճգնաժամից հանելու խնդիրների լուծման մասին, ի հարկէ, արդիւնաւէտ է նախագահական կառավարման համակարգը: Պէտք է խոստովանեմ, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական համակարգի տարրեր են գործում: Դրա օրինակը կարող է հանդիսանալ ռազմական դրութիւն յայտարարելու դրոյթը:

Ռազմական դրութիւն յայտարարել` նշանակում է երկրի ղեկավարին, մեր այսօրուայ պարագայում` նախագահին տալ լիազօրութիւններ, որով նա պատրաստելու է երկիրը պատերազմի, բայց ռազմական դրութիւն յայտարարողը Ազգային ժողովն է: Նաեւ` այս կարեւոր մարտահրաւէրն է, որը ստիպում է մեզ ունենալ 100 տոկոս համամասնական ընտրակարգով ընտրուած խորհրդարան: Ամէն պատգամաւոր, մանաւանդ` իշխանութիւնը ներկայացնող, պէտք է գիտակցի, որ կոճակ սեղմելով` նա մասնակից է լինում երկրի համար կարեւոր մարտահրաւէրներին դիմակայելուն: Այստեղ է երեւում, որ մարտահրաւէրների յաղթահարման ամբողջ պատասխանատուութիւնը Ազգային ժողովի վրայ է: Իշխող համակարգը եթէ խորհրդարանական է, ապա ոչ միայն պատերազմ յայտարարելն է մնում տուեալ իշխող կուսակցութեան պատասխանատուութեան ներքոյ, այլեւ` հետագայ գործողութիւնների ամբողջութիւնը: Արցախի համար կայ նաեւ մի շատ կարեւոր իրականութիւն, որը կարող է հիմք հանդիսանալ` հասկանալու համար, որ ճիշդ տարբերակը խորհրդարանական կառավարման երկիր ունենալն է: Իմ կարծիքով, այն երկիրը, որտեղ բնակչութեան թիւը մեծ չէ եւ խորհրդարանի պատգամաւորները կարող են անձնապէս ճանաչել երկրի բնակչութեան մեծամասնութեանը, կառավարման լաւագոյն ձեւը խորհրդարանական մոտելն է: Կիսանախագահական կամ կիսախորհրդարանական համակարգ ունեցող երկրները յաճախ են ենթարկւում քաղաքական ճգնաժամերի եւ երկիրը դուրս բերում բնականոն զարգացման հունից: Վստահ եմ, որ կառավարման լաւագոյն համակարգը կարելի է ձեւաւորել քաղաքական քննարկումների արդիւնքում` եթէ առկայ է հասարակական խաւերի մասնակցութիւնը:

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Հնարաւո՞ր է արդեօք Արցախում կառավարման խորհրդարանական համակարգն ընդունուի` առանց Հայաստանում ընդունման:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿԵԱՆ.- Հնարաւոր է: Դուք հարց էք ուղղում մէկին, ով իր ցանկացած քայլի եւ գործողութեան հիմքում դնում է Միասնական Հայաստան կեանքի կոչելու նպատակը: Պիտի խոստովանեմ, որ դա Միացեալ Հայաստան ունենալու համար եւս մէկ քայլ կը լինի: Այն պէտք է ընդունել որպէս ճանապարհային քարտէսի մի փոքրիկ հատուած, որով պէտք է հասնենք այն վերը նշուած գերնպատակին, ինչի համար այսօր ապրում եւ ստեղծագործում է ամէն մի հայ:

 

 

 

Նախորդը

Հայկական Լոպին Հասեր Է Վան, Իգտիր Եւ Մալաթիա…

Յաջորդը

Մեծի Տանն Կիլիկիոյ Կազմակերպութեամբ` Արեւմտահայերէնի Խտացեալ Դասընթացքի Աշխատանքներու Աւարտման Առիթով` Սրտի Խօսք, Շնորհակալութիւն Եւ Երախտագիտութիւն

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.