Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ. ՄԱՐԴԻԿ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՈՒՈՂ ՋՐԱԵԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԱՂԱՒՆՈՅ ՀՈՎՏԻՆ ԿԵԱՆՔ ԵՆ ՏՈՒԵԼ

June 23, 2011
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Լիա Նիկողոսեանը ազատամարտիկ ամուսնու հետ Ծիծեռնավանք է տեղափոխուել Սեւանի ափից` Ծովագիւղից, եւ արդէն 16 տարի ապրում է Աղաւնոյ գետի ափին` Ծիծեռնավանք գիւղում: «Թոռնիկներ էլ ունեմ այստեղ, մի ամիս առաջ ամուսնացրել եմ երկրորդ որդուս:

Նա էլ է այստեղ ապրում: Յոյսով ապրում ենք», ասում է նա:

Ծիծեռնավանք գիւղը առաջին հերթին յայտնի է շուրջ 1500 տարուայ անցեալ ունեցող համանուն վանքով եւ քիչ հեռու գտնուող ուշ միջնադարի Մելիք-Հայկազեան իշխանական տոհմի ապարանքի աւերակներով:

Ծիծեռնավանք գիւղի վերաբնակեցումը սկսուել է 1994 թուականին:

Լիաննա Իսահակեանը գիւղի դպրոցի փոխտնօրէնն է: Նա էլ է Ծիծեռնավանքի առաջին բնակիչներից, Նոր Հաճընից այստեղ է եկել 1994-ին, երբ դեռ չկար ելեկտրականութիւն, կանգուն տուն, իսկ շուրջբոլորը աւերակներ էին միայն եւ հնարաւոր ամէն բան թալանուած էր:

«Փոփոխութիւնները զգացւում են:

Մարզկենտրոնից ուշադրութիւն են դարձնում, յաճախակի այցելում են, մեր հոգսերից են հարցնում, ինչ պակաս ունենք, ինչով կարող են օգնել: Որոշ հարցերում աջակցում են», ասում է Իսահակեանը:

Ջուլիետա Գրիգորեանը Ծիծեռնավանքի դպրոցի պատմութեան ուսուցչուհին է: Նա անցել է այն բոլոր դժուարութիւնների միջով, որով անցնում են գրեթէ իւրաքանչիւր վերաբնակիչ, լինի ուսուցչուհի, հողագործ թէ բժիշկ: «Հիմա այն չէ, ինչպէս 1998 թուականին էր, հիմա արդէն լաւ ենք», ասում է մայրաքաղաքի բարեկեցութիւնը թողած բարետես երիտասարդ տիկինը:

Ինչպէս ազատագրուած տարածքների միւս բնակավայրերում, այնպէս էլ Ծիծեռնավանքում մարդիկ ունեն լուծման կարօտ բազմաթիւ խնդիրներ: Այս հողերում ապրելն իսկ նշանակում է յաղթահարել ամէնօրեայ դժուարութիւններ: Բայց առաջին անհրաժեշտութեան պայմանները արդէն ստեղծուել են. դպրոց, ելեկտրականութիւն, խանութ, համեմատաբար բարւոք ճանապարհներ:

Աղաւնոյ գետի երկայնքով գտնուող գիւղերին, այդ թւում` Ծիծեռնավանքին, տնտեսական աշխուժութիւն բերեց վերջերս սկսուած ջրաելեկտրակայանների շինարարութիւնը:

Քաշաթաղի շրջանի ամենամեծ հարստութիւնը ջուրն է: Այս տարածքներով են հոսում Աղաւնոյ, Հակարի, Շալուա, Որոտան, Ողջի գետերը:

Բացառութեամբ ոռոգման նպատակով ջրերի օգտագործումը եւ մասնաւոր ձկնորսութիւնը, այդ գետերը այլ նպատակներով մինչեւ վերջերս չեն օգտագործուել: Այս տարուայ յունուարին Արցախի ելեկտրականութեան համակարգին միացուեց «Սիւնիք-1» ջրաելեկտրակայանը, որը կառուցուեց Աղաւնոյ գետի վրայ: Ընթացքի մէջ է «Սիւնիք-2» ջրաելեկտրակայանի կառուցումը:

«Ջրաելեկտրակայանի կառուցման ընթացքում մեր շրջանից աշխատել է մօտ 150 բնակիչ, իսկ ներկայ դրութեամբ կայանում կայ տասը աշխատող: «Սիւնիք-2» ջրաելեկտրակայանը այսօր կառուցւում է, յոյս ունենք, որ «Սիւնիք-3»ն էլ է կառուցուելու», ասում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանը:

Առաջիկայում Արցախն ամբողջութեամբ իրեն կ՛ապահովի ելեկտրականութեամբ եւ այլեւս չի օգտագործի Հայաստանի ելեկտրականութիւնը:

Ջրաելեկտրակայանների արտադրանքի ինքնարժէքը զգալիօրէն ցածր է: Բացի այդ,  ջրաելեկտրակայանների կառուցումը լուրջ ներդրում է Արցախի տնտեսութեան մէջ: Շինարարութեան ընթացքում աշխատանքով ապահովւում են հարիւրաւոր բնակիչներ,  իւրաքանչիւր ջրաելեկտրակայանում կառուցումից յետոյ պահանջւում են մի քանի տասնեակ աշխատողներ: Աղաւնոյ գետի վրայ կառուցուած եւ կառուցուող ջրաելեկտրակայաններում ներդրուելու է աւելի քան տասը միլիոն տոլար, ինչը փոքր գումար չէ մինչեւ վերջերս ներդրումներից գրեթէ զուրկ շրջանի համար, որը հիւսիսից հարաւ` մինչեւ Արաքս, ձգւում է շուրջ 200 քմ.:

Ծիծեռնավանքի առաջին բնակիչներից են եղել Սարգիս Թաւաքալեանի ծնողները:

Հետագայում ծնողներին միացաւ Սարգիսը, ամուսնացաւ Քրիստինէ Վարդանեանի հետ, երեխաներ ունեցաւ: Անցեալ տարի, երբ ընտանիքում ծնուեց երրորդ երեխան, նա Լիբանանի «Արցախ» ֆոնտից նուէր ստացաւ Ոսկի անունով կովը: Մի քանի օր առաջ Ոսկի կովը հորթ է ունեցել: Սարգիսը դժգոհ չէ. ձմրանը օրական եօթ լիթր կաթ է տալիս:

Քաշաթաղի շրջանում մարդիկ ունեն բազում դժուարութիւններ: Նրանց մի մասը մինչ այսօր էլ ապրում է զրկանքներով, երեխաների մի մասը թերսնւում է, չկան մարդու համար ապրելու արժանապատիւ պայմաններ: Կան նաեւ յաջողակներ, բայց շատ չեն: Մի մասը, չյարմարուելով, նախորդ տարիներին, յատկապէս 2003-2006 թթ., հեռացել է ու փորձել աւելի լաւ կեանք գտնել այլուր:

Սակայն ճշմարտութիւն է նաեւ, որ աշխատասէր մարդիկ այս տարածքներում կարողանում են համեմատաբար լաւ կեանքով ապրել, գոնէ այնպիսի կեանքով, ինչպէս` Հայաստանի գիւղերում:

«Քաշաթաղի շրջանում աշխատող մարդը կարող է բնականոն ապրել: Մենք պէտք է սովորենք աշխատել: Չսպասենք: Պիտի աշխատենք: Փաստերը շատ են, երբ աշխատող ընտանիքները բնականոն ապրում են, օգնում են իրենց հարազատներին: Բնակլիմայական պայմանները լաւ են: Աշխատասիրութիւն է պէտք», ասում է շրջանի վարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար
Ծիծեռնավանք, Արցախ

 

 

Նախորդը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՆԿԻՒՆ. «ԱՐԻ ՏՈ՞ՒՆ»…

Յաջորդը

ԼՈՒՍԱՐՁԱԿ` «ՎԷՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՊԱՏՄԱՎԷՊԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ. ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԵԶԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅ Դաշնակցութիւնը` Պատնէշին Վրայ, Աւելի Քան Երբեք

November 25, 2026
Բարոյական Ուժը
Անդրադարձ

Տոքթ. Բաբգէն Փափազեանի Արխիւէն. Դաշնակցական Ընկերոջ Օրինակը Ընկեր Մ. Պարոնեան

November 25, 2026
Խմբագրական «Մարզիկ»-ի- Թիւ 442-ի.  Նշաձողը Բարձր Պահելու Հրամայականը
Անդրադարձ

Նշաձողը Բարձր Պահելու Հրամայականը` Հաստատութենական Հեռանկարով

November 25, 2026
  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Նուիրատուութիւն
  • Կապեր
  • Կապ մեզի հետ
  • PDF արխիւ
Powered by Alienative.net

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։