ՖԻՏԷ-ն երէկ հրապարակեց ճատրակի աշխարհի միջազգային նոր դասաւորումը, ուր հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան վերագրաւեց 2-րդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 2801 կէտ:
Ռուս Վլատիմիր Քրամնիք, որ կարճ ժամանակի մը համար գրաւած էր Արոնեանի դիրքը, նահանջեց 3-րդ դիրք (2793 կէտ):
Սովորականին նման առաջին դիրքին վրայ կը գտնուի նորվեկիացի Մակնիւս Քարլսըն (2870):
Նշենք, որ Հայաստան առաջին հարիւրին մէջ ունի հինգ կրանտմասթըր:
Ստորեւ` 1 նոյեմբերին հրապարակուած նոր դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա) | 2870 |
| 2.- Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2801 |
| 3.- Վլատիմիր Քրամնիք (Ռուսիա) | 2793 |
| 4.- Հիքարու Նաքամուրա (Միացեալ Նահանգներ) | 2786 |
| 5.- Ալեքսանտր Կրիսչուք (Ռուսիա) | 2785 |
| 49.- Սերկէյ Մովսիսեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2700 |
| 63.- Վլատիմիր Յակոբեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2681 |
| 71.- Գաբրիէլ Սարգսեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2676 |
| 89.- Տիգրան Լ. Պետրոսեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2660
|


