Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խօսք Նահապետին

September 28, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

«Եթէ կայ մէկը, ում կարող ես ամէն ինչ պատմել ու ոչինչ չթաքցնել, ուրեմն երջանիկ ես», ասում էր Սօս Սարգսեանը:

ես հաստատ երջանիկ եմ` գրեթէ քսաներկու տարի իմ կեանքում ունեցել եմ Սօս Սարգսեանի ներկայութիւնը, ոչինչ չեմ թաքցրել նրանից` խոստովանութեան, ինքնամաքրումի, մոմ վառելու ու շնչելու պէս: Այսպէս էր շատերի համար, բոլորիս համար…

Նրա կողքին ամուր էինք, որովհետեւ նրա աչքերում ու հայեացքում մեր պատմութեան թանկ բեռն ու լոյսը կար, որ մեզ լաւատեսութեան էր դրդում:

Նրա կողքին ազնուականօրէն բարձրանում էինք, որովհետեւ նա եղել էր մեր անցած բոլոր ճանապարհներին ու մեզ իմաստնութեան ու բարոյականութեան էր դրդում:

Նրա կողքին հպարտ էինք ու ինքնավստահ, որովհետեւ նա մեր ընտիր սերմի կրողն էր ու մեզ արժանապատուութեան ու ուղիղ մէջքով ապրելու էր դրդում:

Կեղծիքով ու քծնանքով ծանրացած մեր օրերում զուլալ էր Սօսի խօսքը, որովհետեւ այն մեր աղօթքից էր սերում ու մեզ յոյսի ու սիրոյ էր դրդում:

Աղմուկով ու որոմով լեցուն մեր ժամանակներում ուրիշ ու անխառն էր Սօսի ձայնը, որովհետեւ այն մեր արմատից էր սնւում ու մեզ մեր հոգու ու խղճի տեղն էր յիշեցնում:

Գնաց ազգի Մեծը, Սօսը, մեր ՎԵՐՋԻՆ ՆԱՀԱՊԵՏԸ` մինչեւ կեանքի վերջին պահն ապրելով ազգային տագնապով ու ներշնչանքով:

Մի քիչ անտէր եմ, մի քիչ մենակ, մի քիչ դատարկ, մի քիչ պարտուած` իմ, մեր թիկունքից մի ծանր բերդ ընկաւ, նօսրացաւ մեր խղճի ձայնը, աղքատացան մեր հոգու տարածքները:

Գնաց ազգի Մեծը, բայց իր մահով մեր բացը լրացնելու ուղերձ թողեց. իր անցած մեծ ճանապարհը չի կարող չմեծացնել ու չհարստացնել մեզ: Հայոց հանճարին հաւատացող Սօսը մեզ հետ է նաեւ հզօր ու յաղթանակած երկրի երազանքով, այդ երազանքին տէր կանգնելու իր տեսակի պարտադրանքով:

Ին՛չ երջանիկ ենք մենք, ես, որ Սօսի հանճարն ունենալու ու նրա բացած հոգու տարածքներում ապրելու բարեբախտութիւնն ենք ունեցել:

 

27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2013

Նախորդը

Միացեալ Նահանգներու Ծերակոյտին Ներկայացուած Է Հայաստանի Եւ Հայիթիի Անտառներու Վերականգնման Մասին Օրինագիծը

Յաջորդը

Իրան Խոստացած Է Իր Հիւլէական Ծրագիրին Խաղաղ Բնոյթը Ապացուցել

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.