
Երէկ` կիրակի, 19 մայիսին, աւարտեցաւ Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 2012-2013 տարեշրջանը, երբ տեղի ունեցան 38-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
Ախոյեան Մանչեսթըր Եունայթըտի մարզիչ Ալեքս Ֆերկըսըն կատարեց իր 1500-րդ եւ վերջին մրցումը իր կազմին հետ` Ուեսթ Պրոմուիչի դէմ տեղի ունեցած մրցումին:
Նշենք, որ անգլիացի միջազգային նախկին մարզիկներ Փոլ Սքոլզ, Ճէյմի Քարակըր եւ Մայքըլ Օուըն իրենց կարգին կատարեցին իրենց վերջին մրցումը, նախքան իրենց արհեստավարժ ասպարէզին:
Ախոյեան Եունայթըտի հետ «Չեմփիընզ լիկ»-ի մրցաշարքին իրենց տոմսերը ապահովեցին նաեւ Մանչեսթըր Սիթի եւ Չելսի, իսկ Արսենալ ապահովեց նոյն այս մրցաշարքի զտումի մրցումներուն իր տոմսը` 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Նիւքասըլի: Թոթենհամ պիտի մասնակցի «Եուրոփա լիկ»-ին, մինչ Ա. դասակարգ փոխադրուեցան Ուիկըն Ռիտինկ եւ Քուինզ Փարք:
Նշենք, որ ախոյեան Եունայթըտի մաս կազմող Ռոպին Վան Փերսի, որ նշանակեց 26 կոլ, հանդիսացաւ երկրին կոլսքորըրը:
Ստորեւ` 38-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Չելսի – Էվըրթըն 2-1
Լիվըրփուլ – Քուինզ Փարք 1-0
Մանչեսթըր Սիթի – Նորուիչ 2-3
Նիւքասըլ – Արսենալ 0-1
Սաութհեմփթըն – Սթոք 1-1
Սուանզի – Ֆուլհեմ 0-3
Թոթենհամ – Սանտըրլենտ 1-0
Ուեսթ Պրոմուիչ – Մանչեսթըր Եունայթըտ 5-5
Ուեսթ Համ – Ռիտինկ 4-2
Ուիկըն – Ասթոն Վիլա 2-2
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
ԿԷՏ
1.- Մանչեսթըր Եունայթըտ 89 (86-43)
2.- Մանչեսթըր Սիթի 78 (66-34)
3.- Չելսի 75 (75-39)
4.- Արսենալ 73 (72-37)
5.- Թոթենհամ 72 (66-46)
6.- Էվըրթըն 63 (55-40)
7.- Լիվըրփուլ 61 (71-43)
8.- Ուեսթ Պրոմուիչ 49 (53-57)
9.- Սուանզի 46 (47-51)
10.- Ուեսթ Համ 46 (45-53)
11.- Նորուիչ 44 (41-58)
12.- Ֆուլհեմ 43 (50-60)
13.- Սթոք 42 (34-45)
14.- Սաութհեմփթըն 41 (49-60)
15.- Ասթոն Վիլա 41 (47-69)
16.- Նիւքասըլ 41 (45-68)
17.- Սանտըրլենտ 39 (41-54)
18.- Ուիկըն 36 (47-73)
19.- Ռիտինկ 28 (43-73)
20.- Քուինզ Փարք 25 (30-60)


