Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ամարասի Վանքը Կռուի Ժամանակ Էլ Է Պահպանել, Հիմա Էլ Է Պահպանում

February 1, 2013
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Արցախի Ամարասի վանքի պահակ Կոլիա Քոչարեանի ոտքը վնասուել է ականից` արցախեան պատերազմի ժամանակ: «Ականի վրայ եմ տրաքել», յիշում է նա: Կոլիան վանքը «պահող» ազատամարտիկներից է, ով կռուել է Մաճկալաշէնի գումարտակում (հրամանատար` Արմէն Մելքոնեան):  Ամարասի տարածքում` վանքից մօտ 200 մեթր վերեւ Մաճկալաշէնի գումարտակի դիրքերն են եղել, իսկ դիրքերից  500  մեթր ներքեւ` անտառում` ազրպէյճանական զօրքը:

Ռազմական գործողութիւնների  ընթացքում  5 արկ է կպել վանքին, 2-ը վնասել են պատուհանը, միւս երեքը` խաչը: Մեծ թուով արկեր վնասել են եկեղեցու պարիսպը. «Պարսպին չափ չկայ, չենք իմանում ինչքան է կպել, բայց շատ է կպել», ասում է Կոլիան: -Ազրպէյճանական 14 զրահամեքենայ էր եկել`  հրասայլ հետեւակի մարտական մեքենայ: Մենք էլ էդ ժամանակ ունէինք ընդամէնը 2  հատ, ու մեզ յաջողուեց էդ 14-ից 10-ը վերացնել, 4-ն էլ յետ են գնացել: Զոհեր շատ են ունեցել: Միայն 6 զոհ տուել է Մաճկալաշէն գիւղը: «Շատ ենք չարչարուել: Այստեղ կռիւները երկու տարի տեւեցին,- շարունակում է Կոլիան,- գլխաւորը` զօրքը չի մտել, որ զօրքը մտած լինէր, աւերակ կ՛անէր վանքը»:

Ամարասի վանքը գտնւում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշէն գիւղի մօտ: Համաձայն հայ պատմիչների վկայութիւնների, Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսաւորիչը, 4-րդ դ. սկզբին, կառուցումն աւարտին է հասցրել նրա թոռը` Գրիգորիսը, որի տապանաքարը կոտրուել է արցախեան պատերազմի ժամանակ: Գրիգորիսի գերեզմանաքարը 14-րդ դարում Լենկ-Թեմուրի ներխուժման ժամանակ էլ է կոտրուել, 1889-ին էլ,  ուղիղ հարիւր տարի յետոյ ազրպէյճանցի օմօններն (յատուկ նշանակութեան ոստիկանական ջոկատները – խմբ.) են մտել ու կոտրել այն: «էն ժամանակ, որ ռուսների հետ էին, անցագրային դրութիւնը որ կար, իրենց կազմի մէջ էինք մենք ու ոչ մի բան չէինք կարող անել, ազատ իրենց մուտքն եղել է», պատմում է վանքի պահակ Կոլիա Քոչարեանը:

Ամարասը գաւառի թէ՛ հոգեւոր (եպիսկոպոսանիստ), թէ՛ մշակութային կենտրոն է եղել: 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախի առաջին դպրոցը: Սակայն Ամարասի վանքը բազմիցս աւերածութիւնների է ենթարկուել թուրք-սելճուկների, մոնկոլ-թաթարների կողմից, յետոյ կրկին նորոգուել: 1928 թ.-ից վանքը չի գործել մինչեւ 1989 թուականը` Պարգեւ սրբազանի գալը, երբ աթոռանիստը կրկին դրուել է Ամարասում, յետոյ սկսուել է պատերազմը:

Ամարասի վանքը սկսել է գործել 2005 թուականից, երբ տօնուեց գրերի գիւտի 1600-ամեակը եւ քահանայ տեղափոխուեց վանք: Կոլիա Քոչարեանն այստեղ 4 տարի է աշխատում: Տէր հայրն է, հաւաքարարը ու ինքը` որպէս պահակ: Ասում է` երեք հոգով վանքի բոլոր գործերն անում են: «Որ վանքը սկսել է գործել, առաջին երկու տարում խնդիր է եղել, քիչ էին կնքուած մարդիկ, կնքահայր ճարելն էլ դժուար էր, բայց հիմա քարոզն օգնում է: Դպրոցներից խմբով են բերում` կնքում, տարբեր տեղերից գալիս են», ասում է Կոլիան:

Վանքը հետզհետէ սկսել է վերանորոգուել ու զբօսաշրջիկներ ընդունել: Այս տարի զբօսաշրջիկներն աւելի շատ են այցելում Արցախի Ամարասի վանք, քան` նախորդ տարիներին: Կոլիան սա կապում է վանք տանող ճանապարհի վերանորոգման հետ. արդէն երկրորդ տարին է` ճանապարհը վերանորոգուած է: Ամարասի վանքում ընթանում են վերականգնողական աշխատանքներ, բայց մօտ երկու ամիս է` դադարեցուած են: Կոլիան դադարեցման պատճառը չգիտէր: «Դեռ շատ գործ կայ անելու. թիթեղապատումը սխալ է արուել, պէտք է սալիկապատել, ուխտաւորների համար կացարան պէտք է սարքուի», ասում է նա:

ԼՂՀ կառավարութեանն առընթեր զբօսաշրջութեան վարչութեան պետ Սերգէյ Շահվերդեանը «Հետք»-ին պարզաբանեց, որ Ամարասի վանքի վերականգնողական աշխատանքները շուրջամեայ չեն, այլ իրականացւում են, երբ լինում են ֆինանսական միջոցներ, աշխատանքները կը շարունակուեն այս տարուայ 4-րդ եռամսեակում:

Նախագծի համաձայն, Ամարասի վանքի վերականգնողական աշխատանքների ընդհանուր արժէքը կազմում է 300 միլիոն դրամ, այս տարուայ համար նախատեսուած է 30 միլիոն դրամ: Թէ ե՛րբ կ՛աւարտուեն վերականգնողական ողջ աշխատանքները, ըստ Սերգէյ Շահվերդեանի, կախուած է Ղարաբաղի պիւտճէի հնարաւորութիւնից. որքան շատ գումար յատկացուի, այնքան արագ կ՛աւարտուեն:

Սերգէյ Շահվերդեանը եւս հաստատեց, որ ԼՂՀ այցելող զբօսաշրջիկների թիւն աճել է: ԼՂՀ կառավարութեանն առընթեր զբօսաշրջութեան վարչութիւնում յստակ թուեր չկան, թէ քանի զբօսաշրջիկ է այցելում Ամարասի վանք, բայց, ըստ վարչութեան պետի, Ղարաբաղ զբօսաշրջիկների ընդհանուր թիւն առաջին կիսամեակում աճել է 45 տոկոսով` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ: Զբօսաշրջիկների մեծ մասը եւրոպական երկրներից եւ Միացեալ Նահանգներից են, հիմնականում` սփիւռքահայեր, բայց վերջին տարիներին նկատելի է նաեւ օտարազգի զբօսաշրջիկների աճ` մօտ 25 տոկոս:

«Արտասահմանցիներն աւելի շատ են գալիս, քան` մեր տեղացիք», ասում է Նիկոլայը: Նա նկատել է, որ վանք այցելող զբօսաշրջիկների մեծ մասը անգլիացիք ու ֆրանսացիք են, յետոյ` լեհեր:

«Հետք»

Նախորդը

Ցեղասպանութիւնը Վերապրած Հռիփսիմէ Հաճի Սարգսեանն Ամէն Օր Աղօթում Է Աշխարհի Խաղաղութեան Համար

Յաջորդը

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ Տարելիցի Ծրագիրները Պէտք Է Գաղտնի Պահել Թուրքիայէն

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.